Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
2009 թվականի Chinchin Youth Song Festival-ի համար Չժյունը և Շին Դոնուն ստեղծել են J&D զուգերգը։ Զուգերգը ստացել է갭골 (Gapgol) անվանումը, իսկ Չժույոնը վերցրել է 갭주 (Gapjoo) կեղծանունը[2]։
Սկզբում Չժույոնը հանրությանը ներկայացվել է 2010 թվականիհոկտեմբերի 11-ին։ YouTube-ի RealCollabo ալիքով ցուցադրվում էր Ջորջ Բենսոնի Nothing's Gonna Change My Love for You երգի քովերը երգչի կատարմամբ։ Մի ամիս անց Չժույոնը ներկայացնում է ևս մեկ քովեր (Jeremy Passion — Well Done), իսկ դեկտեմբերի 7-ին առաջնելույթը կատարում է 그대와 같아 (Same as You)» սինգլով[3]։
2012 թվականի դեկտեմբերի 11-ին թողարկում է իր առաջին «From Me to You» մինի-ալբոմը, գլխավոր երգը գրում է նա, իսկ իր առաջնելույթի կոմպոզիտորը նույնպես նա է[4]։
2013 թվականի հունվարի 18-ին RealCollabo անցկացնում է 'RealCollabo Live' concert, 'Siaena & Jooyoung RealCollabo Live 001' at Hongdae V Hall։ Դրանից հետո Չժույոնը սկսում է հայտնվել մնացած երգիչների համերգների և շոուքեյսերի ժամանակ[5]։
2013 թվականիապրիլի 4-ին Չժույոնը տեղեկացնում է RealCollabo- ից հեռանալու մասին, իր Twitter-ի միջոցով[6]։ Դուրս գալուց հետո նա միանում է Belikewater Records ընկերությանը։ Սեպտեմբերի 30-ին նա ներկայացնում է «Popstar» սինգլը, որը հեղինակը Jay Chong-ն է։
Նոյեմբերի 28-ին Չժույոնը հայտնվում է իր ամենալավ ընկերներիվ մեկի Կիմ Ֆիլաի շոուքեյսին, DiDimHall Hongdae-ում։
2014 թվականիհուլիսի 30-ին Starship ներկայացրել են Չժույոնին ինչպես նոր դերասան, Starship X լեյբլով և ներկայացրել են Ջեֆ Բերնատաի Call You Mine իր երգի քովերը։
Չժույոնը միացել է «Starship X Concert» ին օգոստոսի 16-ին և «Starship X All Night Concert»-ին Սեուլում 2014 թվականի դեկտեմբերի 5-ին, իր գործընկերների՝ Mad Clown, Junggigo, Hyolyn, Soyou և Nuboyz (Shownu, Wonho և Jooheon Monsta-ից X և #Gun) հետ[7]։
2015 թվականի հունիսի 4-ին Չժույոնը ներկայացնում է «91» սինգլը որպեսզի շնորհավորեր իր մայրիկի ծննդյան օրը[8]։ Օգոստոսի 27-ին լույս է տեսնում նրա երրորդ թվային սինգլը՝ «3», երկու գլխավոր երգերով։ Նա նաև մասնակցել է Ra.D, d.ear, և Brother Su, գործակալությունների ընկերների երգի ձայնագրությանը[9]։
2015 թվականի նոյեմբերի 26-ին Չժյոնը անդամագրվել է զինվորական ծառայության։