Կիմ Ջի Յոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիմ Ջի Յոն
Kim Ji-yeon 2014 Orleans Sabre Grand Prix t151932.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`սուսերամարտիկ
Երկիր`Flag of South Korea.svg Հարավային Կորեա
Ծննդյան ամսաթիվ`մարտի 12, 1988(1988-03-12) (31 տարեկան)
Ծննդավայր`Սեուլ, Հարավային Կորեա

Կիմ Ջի Յոն (կորեերեն՝ 김지연 , մարտի 12, 1988(1988-03-12), Սեուլ, Հարավային Կորեա), կորեացի սուսերամարտիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի առաջնության գավաթակիր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Ջի Յոնը սուսերամարտով սկսել է զբաղվել տասներեք տարեկանից, ընդ որում՝ իր կարիերայի սկզբում նա սկսել է սուսերամարտել վարժասուսերների օգնությամբ: 16 տարեկանում Կիմը փոխեց իր զենքը սրով և դարձավ սուսերամարտիկ:

Թիմի կազմում Կիմը առաջին անգամ հայտնվել է 2006 թվականին, սակայն երկար ժամանակ չէր համարվում թիմի առաջնորդը՝ հայտնվելով ավելի հաջողակ սուսերամարտիկների ստվերում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեուհու առաջին լուրջ հաղթանակը եղել է Չինաստանում 2011 թվականին անցկացվող Ունիվերսիադայում, որտեղ նա ինչպես անհատական, այնպես էլ թիմային մրցույթներում ձեռք է բերել բրոնզե մեդալը:

Օլիմպիական խաղերից առաջ Կիմը լավ արդյունքներ է ցուցաբերում և Լոնդոնում կայացած Ամառային օլիմպիական խաղերում հայտնվում է համաշխարհային 5-րդ վարկանիշով: Օլիմպիական մրցաշարում Կիմը հեշտությամբ հասավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա հակառակորդն էր Օլիմպիական կրկնակի չեմպիոն, ամերիկուհի Մարիել Զագունիսը: Դաժան պայքարում կորեուհին ավելի ուժեղ դուրս եկավ՝ 15-13 հաշվով հաղթելով գործող չեմպիոնին: Եզրափակչում Կիմը 15-7 հաշվով հաղթեց ռուս սուսերամարտիկ Սոֆյա Վելիկայային՝ դառնալով Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին կին օլիմպիական չեմպիոնը սուսերամարտից[2]:

2013 թվականին Բուդապեշտում կայացած Սուսերամարտի աշխարհի առաջնությունում Կիմը նվաճեց առաջին հորիզոնականը[3]: Նույն թվականին Կազանում կայացած Ունիվերսիադայում կորեուհին անհատական մրցաշարում գրավեց երկրորդ տեղը, իսկ թիմային առաջնությունում կորեուհիները դարձան հաղթողներ:

2017 թվականի աշխարհի առաջնությունում կորեուհին դարձավ փոխչեմպիոն՝ զիջելով իտալուհուն:

2018 թվականին սուսերամարտի Գրան պրիի «Московская сабля» անհատական առաջնությունում գրավել է երրորդ հորիզոնականը: Նույն թվականին կորեուհին դարձավ Սուսերամարտի աշխարհի առաջնության թիմային մրցախաղի բրոնզե մեդալակիր, իսկ մեկ ամիս անց նա նվաճեց Ասիական խաղերում երրորդ մրցանակը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.srdigitall.com.br SrDigitAll-։ «GP de Órleans (França) - 10 e 11/02/2012 (Sabre Feminino) - Click Sports»։ www.clicksports.com.br (pt-br)։ Վերցված է 2019-02-11 
  2. «Result: South Korea's Kim Jiyeon wins individual sabre final»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2019-02-11 
  3. Friday Robert Lee The Korea Herald/Asia News Network, Aug 03, 2012։ «Kim rises from underdog to champ»։ news.asiaone.com։ Վերցված է 2019-02-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]