Կիմ Չոն Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չոնա
Չոնան միջազգային օդանավակայանում, նոյեմբեր 2013 թ.
Ի ծնե անուն՝կորեերեն՝ 정아
Ծննդյան թիվ՝օգոստոսի 2, 1983(1983-08-02) (40 տարեկան)
Ծննդավայր՝Ինչոն, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝Հարավային Կորեա Հարավային Կորեա
Մասնագիտություն՝երգչուհի
Կարիերա՝2001-ից
Ուղղություն՝Քեյ փոփ, Բալլադ

Կիմ Չոն Ա (կորեերեն՝ 김정아, չինարեն՝ 金廷娥, օգոստոսի 2, 1983(1983-08-02)[1], Ինչոն, Հարավային Կորեա[2], հայտնի է Չոնա անվանմամբ), հարավկորեացի երգչուհի։ Առավել հայտնի է, որպես After School աղջիկների խմբի նախկին անդամ (2009-2016)։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-2008․ Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոնան After School-ի երկրպագուների կայքում, 2013 թվականի հունիս

Չոնան ծնվել է 1983 թվականի օգոստոսի 2-ին Հարավային Կորեաի Ինչոն քաղաքում[3]։ Սովորել է Կյոնմին քոլեջում։

2009-16․ After School-ի հետ առաջնաելույթ և մասնակցություն հեռուստաշոուներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Չոնան հանրության առջև ելույթ է ունեցել 2008 թվականի դեկտեմբերին այն ժամանակ դեռ ելույթ չունեցած After School խմբի կազում։ Պաշտոնական առաջնաելույթը տեղի է ունեցել 2009 թվականի հունվարին[4]։ 2012 թվականի հուլիսին, երբ Կահին հեռանում է, աղջիկը դառնում է խմբի նոր ղեկավար[5][6]։ Նույն թվականի սեպտեմբերին աղջիկը ստանում է «Անխոհեմ ընտանիք 2» դորամայի դերերից մեկը[7]։

2015 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցավ Հան Դոն Գունի մասնակցությամբ ձայնագրված «Between the Two of Us» սինգլի թողարկումը[8][9]։

2016-ներկա. After School-ից հեռացումը և անհատական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 28-ին Չոնայի պայմանագրի ժամկետը Pledis Entertainment-ի հետ լրացավ, և աղջիկը պաշտոնապես հեռացավ խմբից[10][11]։ Մայիսի 25-ին Չոնան հայտարարեց իր անհատական առաջնաելույթի մասին՝ նոր ալբոմի հետ, որը թողարկվեց հունիսին[12][13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 25-ին հայտնվեցին Չոնայի և Օնյուի (SHINee) համատեղ լուսանկարները, և հայտարարվեց, որ զույգը հանդիպում է ավելի քան մեկ տարի[14][15]։ Հատկանշական է, որ նախկինում Օնյուն ասում էր, որ Չոնան իր «իդեալական աղջկա» տեսակն է[16]։ Երկու կողմերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ երգիչները պարզապես «մտերիմ ընկերներ» են[17][18]։ Շուտով Չոնայի և Օնյուի նամակագրությունը հայտնվեց Թվիթթերում, որտեղ Չոնան գրել է, որ ինքը «սիրահարվել է», բայց լուրերի տարածումից հետո բոլոր հաղորդագրությունները ջնջվել են[19]։

2015 թվականի կեսերին լուրեր էին տարածվում Չոնայի և բասկետբոլիստ Չոն Չան Յոնի հարաբերությունների մասին, և գործակալությունը վաղաժամկետ հերքումից հետո հաստատում է այս տեղեկատվությունը՝ պարզաբանելով, որ զույգը նախկինում որոշ ժամանակ հանդիպել է[20][21]։ Զույգը ամուսնացավ 2018 թվականի ապրիլի 28-ին: Նախքան հարսանիքը, նրանք հանդիպեցին մոտ մեկ տարի[22][23][24]։ 2019 թվականի ապրիլին Չոնան հայտարարեց իր հղիության մասին[25][26]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Հիթ շքերթներում բարձր դիրքը Վաճառք Ալբոմ
KOR
[27]
«Between the Two of Us»
(Հան Դոն Գունի հետ)
2015

 Հարավային Կորեա (Թվային)․

Не сингл с альбома
«Spring Summer (S.S)»
(J-STAR-ի հետ)
2016

 Հարավային Կորեա (Թվային)․

Не сингл с альбома

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ս Անխոհեմ ընտանիք 2 Reckless Family 2 Ինքն իր դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.after--school.jp/profile/
  2. «After School Profile». After School Japan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  3. «K-POP Now!: The Korean Music Revolution». Mark James Russel. 2014 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  4. «【TVPP】After School - AH!, 애프터스쿨 - 아! @ Hot Debut Stage, Show Music Core Live». TV-People. 2014 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  5. «Jung-Ah to become After School's new leader». All K-Pop. 2012 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  6. «Jung Ah officially confirmed as the new leader of After School». All K-Pop. 2012 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  7. «After School's Jungah and ZE:A's Heechul cast as siblings in 'Reckless Family 2'». All K-Pop. 2012 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  8. «Han Dong Geun and Jungah release collaboration track "Parting"». Koreaboo. 2015 թ․ ապրիլի 16. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  9. «Han Dong Geun And Jung-ah Released Their Duet Song». BNT News. 2015 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  10. «Jungah "Graduates" From After School, Contract With Agency Ends». Soompi. 2016 թ․ հունվարի 28. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  11. «Jungah Thanks After School Fans and Says Goodbye». Soompi. 2016 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  12. «Update: Former After School Member Jungah Teases Collaboration With J-STAR». Soompi. 2016 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  13. «[단독] 애프터스쿨 정아, 랩퍼 제이스타와 '새 앨범으로 컴백'». Naver. 2016 թ․ մայիսի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  14. «[단독 포착] 샤이니 온유-AS 정아, 압구정 데이트 '누난 너무 예뻐'». Nate. 2013 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  15. «[단독] 샤이니 온유·애프터스쿨 정아, 1년째 '열애 중'». Nate. 2013 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  16. «온유, 과거발언 화제 "정아 누나가 이상형"». Nate. 2013 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  17. «SM·플레디스 "온유와 정아 연인 아냐…친한 동료" 해명». Nate. 2013 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  18. «온유-정아, 열애설 부인했지만 목격담 봇물 '팔짱은 왜?'». Nate. 2013 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  19. «Netizens Dig Up Past Twitter Conversations Between Onew and Jungah». Soompi. 2013 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  20. «[단독]애프터스쿨 정아, 5세 연하 정창영과 '핑크빛 만남'». Nate. 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  21. «정아 측, 정창영과 열애설에 "연인아냐…친한 사이일 뿐" (공식입장)». Naver. 2015 թ․ հունիսի 11. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  22. «Former After School Member Jung Ah To Get Married Next Year». Soompi. 2017 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  23. «[TD포토] 애프터스쿨 정아 '신랑 정창영 에스코트 받으며 등장'». Nate. 2018 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  24. «After School Members Share Beautiful Photos And Videos Of Jung Ah's Wedding». Soompi. 2018 թ․ ապրիլի 28. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  25. «Former After School Member Jungah Is Pregnant With Her First Baby». Koreaboo. 2019 թ․ ապրիլի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  26. «Former After School Member Jung Ah Announces Pregnancy». Soompi. 2019 թ․ ապրիլի 26. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  27. «Gaon Digital Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)