Քիմ Դիլեյնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կիմ Դիլեյնիից)
Քիմ Դիլեյնի
Ծնվել էնոյեմբերի 29, 1961(1961-11-29)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ջոզեֆ Կորտեզե և Charles Grant?
Պարգևներ և մրցանակներ

Քիմ Դիլեյնի (կամ Քիմ Դելանի, անգլ.՝ Kim Delaney, նոյեմբերի 29, 1961(1961-11-29)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Նյու Յորքի ոստիկանություն» հեռուստասերիալում խաղացած դերով, որը նրան 1997 թվականին բերել է «Էմմի» մրցանակ՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում» անվանակարգում[3][4][5]։ Նա նաև նկարահանվել է «Իմ բոլոր երեխաները», «Ֆիլադելֆիա» և «C. S. I.: Հանցագործության վայրը Մայամի» սերիալներում, իսկ 2007-2012 թվականներին Lifetime հեռուստաալիքի «Բանակային կանայք» սերիալում կատարել է գլխավոր դեր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմ Դիլեյնին իր կարիերան սկսել է «Իմ բոլոր երեխաները» ցերեկային սերիալով, որտեղ 1981-1984 թվականներին խաղացել է Ջենի Նելսոն Գարդների դերը։ Նա մրցանակ է ստացել որպես լավագույն առաջնաելույթ ունեցող, 1983 թվականին առաջադրվել Է «Էմմի» ցերեկային մրցանակի։ Հայտնի դառնալուց հետո Կիմ Դիլեյնին սերիալից հեռացել է ֆիլմերում նկարահանումների համար, որոնց թվում են եղել Էմիլիո Էստևեսի «Դա եղել է այն ժամանակ․․․ Դա կա և հիմա» և Չակ Նորիսի ««Դելտա» ջոկատը»։ 1989-1990 թվականներին նա «Ծառայողական գործուղում» սերիալում խաղացել է գլխավոր դերերից մեկը, իսկ հաջորդ մի քանի տարիներին հիմնականում գլխավոր դերեր է խաղացել տարբեր հեռուստաֆիլմերում։

1995 թվականին Կիմ Դիլեյնին սկսել է դետեկտիվ Դիանա Ռասելի դերը խաղալ «Նյու Յորքի ոստիկանություն» հեռուստասերիալում։ Սերիալը հիթ է դարձել և կարգադիր ոստիկանական շոուների ժանրում, իսկ Դիլեյնին լավ արձագանքներ է ստացել քննադատների կողմից, իսկ 1997 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում» անվանակարգում, ինչպես նաև մրցանակի է առաջադրվել 1998-1999 թվականներին[6]։ Նա նաև ստացել է մի շարք այլ պարգևատրումներ, ինչպես նաև երկու անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ հեռուստատեսային սերիալում կանացի լավագույն դերի համար և յոթ անգամ՝ ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակի համար։ 2001 թվականին նա լքել է շոուն, որպեսզի «Ֆիլադելֆիա» սերաիլում գլխավոր դեր խաղա, որը տևել է ընդամենը մեկ եթերաշրջան, չնայած այն շատ է սիրվել քննադատների կողմից։

2003 թվականին Քիմ Դիլեյնին կարճ ժամանակով վերադարձել է «Նյու Յորքի ոստիկանություն», իսկ հետո գլխավոր դեր է խաղացել «10,5 միավոր» և «10,5 միավոր։ Ապոկալիպսիս» մինի-սերիալներում։

2006 թվականին նա նկարահանվել է Սթիվեն Քինգի պատմվածքի հիման վրա ստեղծված «Գիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ ուրվական» մինի-սերիալում, իսկ հաջորդ տարի հրավիրված աստղ է եղել «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» սերիալի երկու էպիզոդներում։

2007-2012 թվականներին Կիմ Դիլեյնիին «Բանակային կանայք» հեռուստասերիալում կատարել է Կլաուդի Ջոյ Հոլդենի՝ գլխավոր հերոսի դերը։ Նա սերիալը լքել է 2012 թվականին վեց եթերաշրջանից հետո[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմ Դիլեյնին ամուսնացել է երկու անգամ։ Որդին՝ Ջոն Ֆիլիպ Կորտեզեն, երկրորդ ամուսնությունից է։

2002 թվականին Դիլեյնին ձերբակալվել է Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում, հարբած վիճակում մեքենա վարելու կասկածանքով այն բանից հետո, երբ հրաժարվել է ալկոթեստերային ստուգում անցնել[8]։ Մեղադրող կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նա դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1981-1984 ս Իմ բոլոր երեխաները All My Children Ջեննի Նելսոն Գարդներ
1983 հֆ Առաջին հերթին First Affair Քեթի
1985 ֆ Դա եղել է այն ժամանակ․․․ Դա կա և հիմա That Was Then... This Is Now Քեթի Կառլսոն
1986 ս Հավասարիչը The Equalizer Սալ Էնն Կարտեր
1986 ֆ «Դելտա» ջոկատը The Delta Force Մերիի քույրը
1986 ֆ Որսորդի արյուն Hunter's Blood Մելանի
1986 ս Հյուրանոց Hotel Մելանի Լոկհարտ
1987 ֆ Մարդ կողմնացույց Campus Man Դեինա Թոմաս
1987 հֆ Փերի Մեյսոն։ Չարագործ ուրվականի մասին Perry Mason: The Case of the Sinister Spirit Սյուզեն
1987 ս Լոս Անջելեսի օրենք L.A. Law Լեսլի Կլեյնբերգ
1987 ս Հուպերման Hooperman
1987 հֆ Christmas Comes to Willow Creek Christmas Comes to Willow Creek Ջեսսի
1988 ֆ Թափառաշրջիկը The Drifter Ջուլիա Ռոբինս
1988 հֆ Վերցրեք իմ դստրերին, խնդրում եմ Take My Daughters, Please Իվեն
1989 ս Ծառայողական գործուղում Tour of Duty Ալեքս Դեվլայն
1991 ֆ Երկարատև կրակոց Hangfire Մարիա Մոնտոյա Սլեյթոն
1991 ֆ Մարմնի մասեր Body Parts Կարեն
1992 ֆ Կոտրված կապեր The Broken Cord Սյուզաննա
1992 ս Հինգերորդ անկյուն The Fifth Corner Էրիկա Ֆոնթեյն
1992 հֆ Լեդի Բոսս Lady Boss Լակի Սնտանջելո
1993 հֆ Քրիստինայի անհետացումը The Disappearance of Christina Լիլլի Քրոֆթ
1994 Ուժը The Force Սառա Ֆլինն
1995 ֆ Մետաղական գազան Project: Metalbeast Աննա դե Կառլո
1995 հֆ Բարձրահասակ, թխավուն և մահացու Tall, Dark and Deadly Մեգի Սփրինգեր
1995 ֆ Խավարի մարդը II։ Դյուրանի վերադարձը Darkman II: The Return of Durant Ջիլ Ռենդալ
1995 Սերիական մարդասպան Serial Killer լբիե
1995 ֆ Սատանա Temptress Կարին Սուոն
1995-2003 ս Նյու Յորքի ոստիկանություն NYPD Blue դետեկտիվ Դիանա Ռասսել
1996 հֆ Ավելի ու ավելի մոտ Closer and Closer Քեյթ Սոնդերս
1997 հֆ Սատանայի երեխան The Devil's Child Նիկի դե Մարկո
2000 ֆ Առաքելություն դեպի Մարս Mission to Mars Մեգի ՄակԿոնել
2001 հֆ Սեր և դավաճանություն Love and Treason լեյտենանտ Քեյթ Թոմոնս
2001-2002 ս Ֆիլադելֆիա Philadelphiya Քեթլին Մագուայր
2002 ս C. S. I.: Հանցագործության վայրը Մայամի CSI: Miami Մեգան Դոներ
2004 հֆ Սադբերի Sudbury Սալլի Օուենս
2004 հֆ Անհավատարմություն Infidelity Դանիել Մոնտետ
2004 հֆ 10,5 միավոր 10.5 բժիշկ Սամանթա «Սեմ» Հիլլ
2005 ս Միայնակ սրտերը The O.C. Ռաբեկա Բլում
2006 հֆ 10,5 միավոր։ Ապոկալիպսիս 10.5: Apocalypse բժիշկ Սամանթա «Սեմ» Հիլ
2006 ս Մղձավանջներ ու ֆանտաստիկ ուրվականներ Nightmares & Dreamscapes: From the Stories of Stephen King Մերի Ռիվինգեմ
2007 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit կապիտան Ջուլիա Միլֆիլդ
2007-2012 ս Բանակային կանայք Army Wives Կլաուդիա Ջոյ Հոլդեն
2011 հֆ Ընտանիքի որոնում Finding a Family Իլեանա
2015 ս Ապոմատոքս To Appomattox Մերի Թոդ Լինքոլն

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://esperstudio.com/alumni-of-esper-studio/
  3. 29/11/1961 New York Times bio of Kim Delaney; accessed 2008-06-21
  4. TELEVISION/RADIO; Another Series Sees What It Needs in Kim Delaney; New York Times; Published: September 22, 2002; accessed 2008-06-21
  5. «Kim Delaney — AskMen». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. Kim Delaney Emmy Winner
  7. Nellie Andreeva (21 сентября 2012). «Kim Delaney Poised To Exit Lifetime's 'Army Wives'; Will There Be More Departures?». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. Susman, Gary (2002 թ․ հունվարի 30). «NYPD Booze». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. Susman, Gary (2002 թ․ նոյեմբերի 8). «'Miami' Beached». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]