Կիմ Գո Ըն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիմ Գո Ըն
կորեերեն՝ 김고은
"상큼러블리" 김고은, 눈웃음이 너무 사랑스러운 그녀 -Kim Go-Eun.jpg
Ծնվել էհուլիսի 2, 1991(1991-07-02) (28 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունԿորեայի արվեստի ազգային համալսարան
ՔաղաքացիությունFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան2012- ներկա
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կիմ Գո Ըն (հանգըլ՝ 김고은, հուլիսի 2, 1991(1991-07-02), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեական դերասանուհի։ Նրա առաջին էկրանային դերը եղել է քննադատորեն հայտնի «Մուսա» (2012) ֆիլմը, և նրա համարձակ ու բնական կերպարը հաղթում է մի քանի մրցանակներ։ Դրանից հետո նա նկարահանվել է «Հրեշ» (2014) և «Չինական թաղամաս» (2015) քրեական թրիլերներում ու «Սուրը հիշում է ամեն ինչ» (2015) մարտարվեստային դրամայում։

Նրա առաջին դերը հեռուստասերիալներում սկսվում է «Պանիրը թակարդի մեջ» դորամայից, որը նրան մեծ հայտնիություն է բերում։ Այստեղ նա կատարում է գլխավոր հերոսուհու դերը։ Դորաման հեռարձակվել է 2016 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին, երբ Գո Ընը 4 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Չինաստան, որտեղ նրանք ապրում են մոտավորապես 10 տարի։ Քանի որ նա կորեական կրթության մեջ ոչ մի բարդությունների չի հանդիպում, ռեժիսոր Ջոնգ Չոն Ուն ասում է.

Կիմ Գո Ընը բնությունից շատ հետաքրքրասեր ու համարձակ աղջիկ է։ Նա չի տրվում ուրիշի ազդեցությանը, նա ողջամիտ մարդ է։ Նրան հնարավոր չի ստիպել անել ինչ- որ բան, միայն այն բանի համար, որ անում է մեկ ուրիշը[1]: Մենք միասին հաճախ ենք նայել ռեժիսոր Չեն Կայգեի ֆիլմերը, ու ամեն դիտման ժամանակ, նա լալիս էր ու ասում, որ ցանկանում է դառնալ ռեժիսոր ու ստեղծել նմանատիպ ֆիլմեր[2][3]:

Նա ընդունվում է «Կորեայի Ազգային արվեստի համալսարան»-ի թատերական բաժին[2][3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին «Մուսա» ֆիլմում, Կիմը անհայտությունից նետվում է գործողությունների կենտրոն, քանի որ կատարում է ավագ դպրոցի աշակերտուհի 17-ամյա Ըն Գյոյի դերը, որը հայտնվում է երկու տղամարդկանց զգացմունքների կենտրոնում[4][5][6][7]: 21 տարեկան Գո Ընը, ով դեռևս չէր նկարահանվել հեռուստադրամայում, նկարահանվում է ոչ այնքան աննշան դերով։ Նա մինչ այդ նկարահանվում էր ուսանողական կամ դպրոցական դրամաներում։ Նա հանդիպել է «Մուսա» ֆիլմի ռեժիսոր Ջոնգ Ջի Ուի հետ ընկերական շրջապատում, ու տեղյակ էլ չի եղել, որ անց են կացվում ֆիլմի լսումների փուլերը։ «Ես խոսում էի ռեժիսորի հետ լսումներից հետո: Այնտեղ ժամանակ չկար, որ ես հասցնեմ պատրաստվել»,- ասել է Գո Ընը[8]:

Նա ընտրվել է 300 դերասանուհիների միջից։ Քանի որ ֆիլմը ունի սադրիչ թեմատիկա, և ուղեկցվում է սեռական հարաբերությունների տեսարաններով, Կիմը նշել է, որ ամաչել է նկարահանվել, սակայն երբ սկսվել են նկարահանումները, նա իրեն ավելի համարձակ է զգացել։ Ջունգն ասել է, որ Կիմը բավականին աճել է ֆիլմում նկարահնվելու ժամանակ. «Նրա դեմքային արտահայտությունները վերջին եզրափակիչ տեսարաններում տարբերվում են ֆիլմի առաջին դրվագներից: Ես ցանկանում էի գտնել այն պահերը, որոնցում նա գիտակցում է, թե ինչքան թանկ է իր և իր շրջապատի համար»[2]: Նրա այս ֆիլմում աշխատանքն, արժանացել է «Տարվա լավագւյն դերասանուհի» մրցանակին։

Կիմը իր մասնագիտության վերաբերյալ զգացմունքների մասին խոսելիս, ասել է. «Երբ ես առաջին անգամ կանգնեցի բեմի վրա, ես շատ հուզված էի, կարծում էի, որ դա կլինի շատ բարդ: Բայց իմ երկրորդ փորձի ժամանակ, ես պարզապես հիացած էի, կարծես թևեր ունենայի մեջքիս ետևում: Ես շարունակեցի լինել դերասան, քանի որ ցանկանում էի, միշտ զգալ այդ զգացումը»[2]: Ինչ վերաբերվում է նրա գովազդներում հայտնվելուն, նա ասել է. «Ես երբեք չեմ մտածել այլ տեղերում հայտնվելու մասին, երբ ընդունել եմ հաջորդ ֆիլմում նկարահանվելու առաջարկը: Այն ինչ ինձ խանգարում է, դա գովազդների ազդեցությունն է իմ ֆիլմերի վրա»[9]:

Չնայած, «Մուսա» ֆիլմին հաջորդող առաջարկներին, Կիմը որոշում է վերցնել երկու տարվա դադար ու ավարտել դպրոցն ու խաղալ բեմի վրա ու դրվագային կարճ ֆիլմում։ Նա վերադառնում է 2014 թվականին, ներկայացնելով իր յուրահատկությունը «Հրեշ» թրիլերում, որտեղ նա խաղում է մտովի հետամնաց կնոջ, ում երիտասարդ քրոջը դաժանաբար սպանել է սերիական մարդասպանը։ Նրա դժբախտությունն ու ջղայինությունը նրան բերում է հոգեկան խանգարման, ու նա որոշում է վրեժ լուծել[10][11][12][13]:

2015 թվականին, նա և Կիմ Հյե Սուն նկարահանվում են 1980 թվականի ճապոնական «Մետաղադրամ պահող փոքրիկները» պատմվածքի հիման վրա նկարահանված կանացի «Չինական թաղամաս» ֆիլմում, որը պատմում է երկաթուղային կայարանում գտնվող մետաղադրամային պահարանում լքված փոքրիկ աղջկա մասին, որին գտնում է մի աղքատ կին ու տանում այլ որբերի մոտ, որոնք էլ նրան տալիս են Իրյոն անունը (պահարանի համարը)[14]: Կիմը հաջորդաբար նկարահանվում է մարտարվեստային «Սուրը հիշում է ամեն ինչ» ֆիլմում, որտեղ նա նկարահանվում է մոդել Ջոնգ Դո Յոնի հետ միասին[15][16][17]: Սրան հաջորդում է «Փաստաբան: Կորած մարմին» ֆիլմը, որտեղ նա կատարում է նյարդային դատախազի դեր[18]: Կիմը իր հեռուստասերիալային առաջելույթը կատարել է «Պանիրը թակարդի մեջ» մալուխային դորամայում, որը նկարահանվել է համանուն մանգայի հիման վրա[19][20][21]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Դերակատարում
2012 «Մուսա» (A Muse) Հան Ըն Գյո
«Յոնգա» (Yeonga)[22][23] Յոնգ Ա
2013 «Անմահ թիթեռնիկ» (Neverdie Butterfly) Մուն Սու Յոն
2014 «Հրեշ» (Monster) Փոկ Սուն
2015 «Չինական թաղամաս»(Chinese town) Իլ Յոնգ
«Սուրը հիշում է ամեն ինչ» (Memories of the Sword) Հոնգ Ի/Սոլ Հի
«Փաստաբան: Կորած մարմին» (The Advocate: A Missing Body) Ջին Սուն Մին
«Տատիկ Գյե Չուն» (Grandmother Gye-choon) Հյե Ջի

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անուն Դեր Հեռուստաալիք
2016 «Պանիրը թակարդի մեջ» (Cheese in the Trap) Հոնգ Սոլ tvN

Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Անվանակարգ Նոմինացված աշխատանք Արդյունք
2012 8th Jecheon International Music & Film Festival[24][25] Moët Rising Star Award
«Մուսա»
Հաղթանակ
21stBuil Film Awards[26] Լավագույն նորեկ դերասանուհի Հաղթանակ
32nd Korean Association of Film Critics Awards[27][28] Լավագույն նորեկ դերասանուհի Հաղթանակ
49th Grand Bell Awards[29][30] Լավագույն դերասանուհի Առաջադրված
Լավագույն դերասանուհի Հաղթանակ
33rd Blue Dragon Film Awards[31][32] Լավագույն նորեկ դերասանուհի Հաղթանակ
2nd Beautiful Artist Awards[33]
(Շին Յոնգ Կյունի արվեստի ու մշակույթի հիմանդրամ)
Լավագույն նորեկ դերասանուհի Հաղթանակ
13th Busan Film Critics Awards Լավագույն նորեկ դերասանուհի Հաղթանակ
2013 4th KOFRA Film Awards[34] Լավագույն նորեկ դերասանուհի Հաղթանակ
49th Baeksang Arts Awards Լավագույն նորեկ դերասանուհի (Ֆիլմ) Առաջադրված
12th New York Asian Film Festival[35][36] Star Asia Rising Star Award Հաղթանակ
2015 19th Bucheon International Fantastic Film Festival[37] Fantasia Award
«Չինական թաղամաս»
Հաղթանակ
24 Buil Film Awards Լավագույն դերասանուհի Առաջադրված

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee Claire (մայիսի 2, 2012)։ «Jung Ji-woo talks on his new film, new muse»։ The Korea Herald։ Վերցված է 2012-11-18 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Unknown Starlet Gets Big Break as Korean Lolita»։ The Chosun Ilbo։ ապրիլի 21, 2012։ Վերցված է 2012-11-18 
  3. 3,0 3,1 «Stars from Korea National University of Arts»։ Hancinema։ մայիսի 17, 2012։ Վերցված է 2012-11-18 
  4. Lee Claire (մարտի 27, 2012)։ «Park Hae-il back on the big screen as poet»։ The Korea Herald։ Վերցված է 2012-11-18 
  5. «Eun-Gyo heroine Kim Ko-eun's big smile»։ Asia Today։ մարտի 28, 2012։ Վերցված է 2012-11-18 
  6. Jang Seong-ran (ապրիլի 2, 2012)։ '은교' 김고은 "지킬 수 없는 약속은 안 해요"։ Movieweek (Korean)։ Վերցված է 2012-11-18 
  7. Jang Seong-ran (ապրիլի 13, 2012)։ ‘은교’ 김고은 "솔직한 게 맞잖아요"։ Movieweek (Korean)։ Վերցված է 2012-11-18 
  8. «A Muse Kim Go-eun takes off the veil»։ Hancinema։ մարտի 25, 2012։ Վերցված է 2012-11-18 
  9. «3 Young Women Show Long-Missing Movie Star Material»։ The Chosun Ilbo։ մարտի 14, 2014։ Վերցված է 2014-03-14 
  10. Lee Claire (փետրվարի 21, 2014)։ «Kim Go-eun to come back in vicious revenge tale»։ The Korea Herald։ Վերցված է 2014-02-22 
  11. Song Soon-jin (փետրվարի 24, 2014)։ «Press Conference Held for MONSTER: Actor Transformations Front and Center»։ Korean Film Biz Zone։ Վերցված է 2014-03-27 
  12. Kim Hee-eun (մարտի 7, 2014)։ «Eun-gyo takes on Monster role»։ Korea JoongAng Daily։ Վերցված է 2014-03-07 
  13. Lee Claire (մարտի 16, 2014)։ «Eun-gyo returns as a Monster»։ The Korea Herald։ Վերցված է 2014-03-18 
  14. Conran Pierce (մայիսի 14, 2014)։ «KIM Hye-soo and KIM Go-eun Team Up for COIN LOCKER GIRL»։ Korean Film Biz Zone։ Վերցված է 2014-05-19 
  15. Tae Sang-joon (հունվարի 24, 2014)։ «KIM Go-eun, Star of Monster and Memories of the Sword: To be Remembered as a Good actress, Not as an Overnight Star»։ Korean Cinema Today։ Վերցված է 2014-01-30 
  16. Jang Seong-ran (օգոստոսի 20, 2015)։ «Going deep in Memories»։ Korea JoongAng Daily։ Վերցված է 2014-08-26 
  17. «Kim Go-eun Recalls Difficulties in Latest Film»։ The Chosun Ilbo։ օգոստոսի 22, 2015։ Վերցված է 2015-08-22 
  18. Lim Jeong-yeo (սեպտեմբերի 7, 2015)։ «Lee Sun-kyun and Kim Go-eun on The Advocate: A Missing Body»։ K-pop Herald։ Վերցված է 2015-09-12 
  19. Ko Ji-seon (հուլիսի 28, 2015)։ «Kim Go-eun to star in Cheese in the Trap»։ K-pop Herald։ Վերցված է 2015-07-29 
  20. Jin Min-ji (հուլիսի 29, 2015)։ «Kim confirmed for Cheese»։ Korea JoongAng Daily։ Վերցված է 2015-07-29 
  21. Lim Jeong-yeo (հուլիսի 29, 2015)։ «Kim Go-eun snaps up major film, TV drama roles»։ K-pop Herald։ Վերցված է 2015-07-29 
  22. «영아 Yeonga»։ IndieForum։ մայիսի 14, 2012։ Վերցված է 2012-11-18 
  23. «영아 Yeonga»։ Daegu Independent Short Film Festival։ Վերցված է 2012-11-18 
  24. Suk Monica (օգոստոսի 12, 2012)։ «JIMFF: Rising stars pop champagne with fizz and sparkle»։ 10Asia։ Վերցված է 2012-11-18 
  25. Suk Monica (օգոստոսի 13, 2012)։ «Eungyo actress Kim Go-eun wins rising star award from Moet & Chandon»։ 10Asia։ Վերցված է 2012-11-18 
  26. 김고은, '그물에 잡힌 가녀린 각선미' (부일영화상)։ TV Report (Korean)։ հոկտեմբերի 5, 2012։ Վերցված է 2012-12-04 
  27. Jang Sung-ran (հոկտեմբերի 19, 2012)։ «PIETA Wins a Triple Crown»։ Korean Film Biz Zone։ Վերցված է 2012-11-18 
  28. '영평 신인상' 김고은 "믿음으로 지켜봐준 부모님께 감사하다"։ TV Report (Korean)։ նոյեմբերի 7, 2012։ Վերցված է 2012-12-04 
  29. Lee Claire (հոկտեմբերի 30, 2012)։ «Gwanghae sweeps Daejong Film Awards»։ The Korea Herald։ Վերցված է 2012-11-18 
  30. 김고은 대종상 신인여우상 "박해일 김무열에 감사하다"։ Newsen (Korean)։ հոկտեմբերի 30, 2012։ Վերցված է 2012-12-04 
  31. Ji Yong-jin (դեկտեմբերի 4, 2012)։ «PIETA Wins Best Picture at Blue Dragon Awards»։ Korean Film Biz Zone։ Վերցված է 2012-12-04 
  32. 제33회 청룡영화상: 신인여우상 김고은 "초심 잃지 않겠다"։ Blue Dragon Film Awards (Korean)։ նոյեմբերի 30, 2012։ Վերցված է 2012-12-01 
  33. Ji Yong-jin (նոյեմբերի 28, 2012)։ «KIM Ki-duk Scores Another Brilliant Achievement»։ Korean Film Biz Zone։ Վերցված է 2012-12-01 
  34. Ji Yong-jin (փետրվարի 1, 2013)։ «PIETA Regarded as the Best Film in 2012 by Reporters»։ Korean Film Biz Zone։ Վերցված է 2013-02-04 
  35. Conran Pierce (հունիսի 12, 2013)։ «KIM Ko-eun Honored by NYAFF This Summer»։ Korean Film Biz Zone։ Վերցված է 2013-06-14 
  36. «Actress Kim Go-eun Feted as Rising New Star in New York»։ The Chosun Ilbo։ հուլիսի 2, 2013։ Վերցված է 2013-07-03 
  37. Conran Pierce (հուլիսի 10, 2015)։ «LEE Min-ho and MOON Chae-won to Receive BiFan Awards»։ Korean Film Biz Zone։ Վերցված է 2015-07-10