Կիմոլոս
Արտաքին տեսք
| Տեսակ | կղզի և պոլիս |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Կիկլադներ |
| Վայր | Եգեյան ծով |
| Մակերես | 36 կմ² |
![]() | |
![]() | |
| 36°48′N 24°33′E / 36.8°N 24.55°E | |
Կիմոլոս (հուն․՝ Κίμωλος ), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում[1]։ Վարչականորեն մտնում է Հարավային Եգեյան կղզիներ պերիֆերիայի կազմի մեջ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմոլոս կղզին մտնում է Կիկլադյան կղզիների կղզեխմբի մեջ։ Գտնվում է Կիկլադների հարավ-արևմուտքում՝ Սիֆնոս և Միլոս հրաբխային կղզիների մեջտեղում։
Ընդհանուր առմամբ զբաղեցնում է 36 կմ² տարածք։ Կղզու ամենաբարձր կետը Պալայոկաստրո լեռն է՝ 364 մետր բարձրությամբ։
Կղզու տարածքում գտնվող Փսաֆի գյուղում գործում է փոքրիկ նավահանգիստ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2001 թվականի տվյալների՝ կղզում բնակվում է 769 մարդ, հիմնականում՝ հույներ։ Կիմոլոսում գործում է հույն ուղղափառ եկեղեցի։
Կղզու բնակչությունը հիմնականում զբաղվում է զբոսաշրջիկներին ընդունելով և ձկնորսությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Եգեյան ծովի կղզիներ». Կիմոլոսի պաշտոնական կայք. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմոլոս» հոդվածին։ |
| ||||||


