Կիմիտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմիտինա
ռուս.՝ Кимитина
Տեսակհրաբուխ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Մեծագույն գագաթ1438 մ[1]

Կիմիտինա, հանգած հրաբուխ Կամչատկա թերակղզում՝ Ռուսաստանում։

Հրաբուխը գտնվում է Կոզիրևսկի հրաբխային շրջանում։

Տեղակայված է Մեծ Կիմիտինա գետի աջակողմյան հատվածում։

Հրաբուխի ձևը իրենից ներկայացնում է թեք կոն։ Աշխարհագրության տեսանկյունից հրաբուխն ունի ուղիղ շրջանագծի տեսք՝ 7 կմ տրամագծով և 30 կմ2 մակերեսով։ Ծավալը կազմում է 8 կմ3, բացարձակ բարձրությունը 1438 մետր, հարաբերականը՝ 700 մետր։

Հրաբխի ժայթքումից առաջանում է բազալտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]