Jump to content

Կիմիա Հոսեյնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմիա Հոսեյնի
Ծնվել էհուլիսի 29, 2003(2003-07-29)[1] (22 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Մասնագիտությունդերասանուհի
kimiyahosseini.com

Կիմիա Հոսեյնի (պարսկերեն՝ کیمیا حسینی. հուլիսի 29, 2003(2003-07-29)[1], Թեհրան, Իրան), իրանցի դերասանուհի։

Իր դերասանական դեբյուտը կատարել է 2009 թվականին՝ ինը տարեկան հասակում, մարմնավորելով գլխավոր հերոսների դստերը Ասղար Ֆարհադիի օսկարակիր « Բաժանում» (2011) ֆիլմում[2][3][4]: Դերասանական այդ նույն աշխատանքի համար 2011 թվականին՝ Բեռլինի 61-րդ միջազգային կինոփառատոնում «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում Լեյլա Հաթամիի, Սարեհ Բայաթի և Սարինա Ֆարհադիի հետ արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի[5]:

Հարցազրույցներից մեկում Հոսեյնին նշել է, որ հենց այդ դերակատարումն է վճռորոշ դեր խաղացել դերասանական աշխատանքն ընտրելու հարցում, թեև միաժամանակ ընդունում է Սոսան Թասլիմիի և Աբբաս Քիառոստամի ազդեցությունը իրանական կինոյի և իր կարիերայի վրա[6]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բաժանում (2009)[3]
  • Ցերեկային խնամքի օպերացիա (Amaliyate Mahde Koodak, 2012)[7]
  • Խնամատար երեխան (Farzand Khandeh, 2012)[8]
  • Բարև, հրեշտակներ (Salam Bar Fereshtegan, 2012)[9]
  • Փայտե տան բնակիչը (Sakene Khane ye Choobi, 2012)
  • Փոքրիկ ճնճղուկները (Gonjeshkak -e Ashimashi, 2013)[10]
  • Թիկնապահը (2016)[11]
  • Մենք դրան չսովորեցինք (Aaadat Nemikonim, 2016)[12]
  • Վերջին երկուշաբթին (կարճամետրաժ ֆիլմ, 2017)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://www.imdb.com/name/nm4297610/
  2. «Kimiya Hosseini Booklet with Bodyguard Actors». Salamcinama. Վերցված է 2011-02-19-ին.
  3. 1 2 «Una separación». www.imdb.com. Վերցված է 2026-04-10-ին.
  4. «Kimiya Hosseini Booklet with Bodyguard Actors». Salamcinama. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  5. Brooks, Brian (2011-02-19). «Iran's "Separation" Wins Berlinale's Golden Bear». IndieWire. Վերցված է 2011-02-19-ին.
  6. Messenger, Mumbai (2025-03-12). «Kimiya Hosseini: An Iranian Film Icon's Journey to Stardom and Her Love for Bollywood - Mumbai MessengerMumbai Messenger» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-04-10-ին.
  7. «Operación de guardería». www.imdb.com. Վերցված է 2026-04-10-ին.
  8. «Farzand Khandeh». www.imdb.com. Վերցված է 2026-04-10-ին.
  9. «Salam Bar Fereshtegan». www.imdb.com. Վերցված է 2026-04-10-ին.
  10. «Los pequeños gorriones». www.imdb.com. Վերցված է 2026-04-10-ին.
  11. «Guardaespaldas». www.imdb.com. Վերցված է 2026-04-10-ին.
  12. «No nos acostumbramos». www.imdb.com. Վերցված է 2026-04-10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմիա Հոսեյնի» հոդվածին։