Jump to content

Կիմզե (Ռոզենհայմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կիմզե
Զինանշան

47°51′22″N 12°24′0″E / 47.85611°N 12.40000°E / 47.85611; 12.40000
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՌոզենհայմ
Մակերես2,57 կմ²
ԲԾՄ523 մետր
Բնակչություն172 մարդ (դեկտեմբերի 31, 2024)[1]
Հեռախոսային կոդ08054
Փոստային դասիչ83256
Ավտոմոբիլային կոդRO
Պաշտոնական կայքvg-breitbrunn.de
Կիմզե (Ռոզենհայմ) (Գերմանիա)##
Կիմզե (Ռոզենհայմ) (Գերմանիա)

Կիմզե (գերմ.՝ Chiemsee), համայնք Գերմանիայում՝ Բավարիա երկրամասում։ Տեղակայված է Կիմզե լճի կղզիների վրա՝ Հերենկիմզե (կամ Հերենինզել՝ «Տղամարդկային կղզի»), Ֆրաուենկիմզե («Կանացի կղզի») և Կրաուտինզել («Ծովախեցգետնի կղզի»)։

Վարչական ստորաբաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը ենթարկվում է Վերին Բավարիա վարչական շրջանին։ Մտնում է Ռոզենհայմ շրջանի կազմի մեջ։ Ենթարկվում է Բավարիայի Բրայթբրուն-ամ-Կիմզե վարչական համայնքին։

Պաշտոնական կոդն է՝ 09 1 87 123։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմզեն զբաղեցնում է 2,57 կմ2 տարածք և համարվում է Բավարիայի՝ տարածքով ամենափոքր համայնքը։ Բնակչությունը կազմում է 235 մարդ[2][3] (2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով)։ Դա Բավարիայի՝ բնակչության թվով վերջից երկրորդ համայնքն է (Բալդերշվանգից հետո)։

Տարի18401871190019251939195019611970198719911995200520102015
Բնակչության թիվ[4]212311367464506713650642431407342315311232

Կիմզեի տարածքի հիմնական մասը զբաղեցնում է Հերենկիմզե կղզին (2,38 կմ²), որի վրա տեղակայված է համանուն ամրոցը։ Այն կառուցվել է 1878 թվականին բավարական վերջին թագավոր Լյուդվիգ 2-րդի կողմից։

Բնակչության մեծ մասն ապրում է Ֆրաուենկիմզե կղզում (0,15 կմ²), որտեղ գտնվում է նաև Բենեդիկտյան միաբանության կանացի հնագույն մենաստանը։

Կրաուտինզել փոքրիկ կղզին անմարդաբնակ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմզե (Ռոզենհայմ)» հոդվածին։