Կիմա Անդրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիմա Բախշիի Անդրյան
8 մարտի, 1939 - 6 սեպտեմբերի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Կուսապատ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Կուսապատ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կիմա Անդրյան (8 մարտի, 1939, Կուսապատ, Մարտակերտի շրջան - 6 սեպտեմբերի, 1993, Կուսապատ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1939 թ. մարտի 8-ին Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Մարտակերտի ավտոշարասյունում որպես խառատ, այնուհետև՝ Սարսանգի շինմոնտաժային վարչությունում։ Կառույցն ավարտելուց հետո աշխատել է ճանապարհաշինարարական վարչությունում որպես էքսկավատորավար։ 1992-ից մասնակցել է մի շարք բնակավայրերի համար մղված պաշտպանական ու ազատագրական մարտերի։ Զոհվել է 1993 թ. սեպտեմբերի 6-ին Կուսապատում։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Կուսապատի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]