Կիկո Միձուհարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիկո Միձուհարա
Kiko Mizuhara - AOT World Premiere.jpg
Հասակը1.68սմ
Ծնվել էհոկտեմբերի 15, 1990 (28 տարեկան)[1]
ԾննդավայրԴալաս, Տեխաս, ԱՄՆ[2]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկացի/ճապոնացի
Մասնագիտություն
Ակտիվ շրջան2010 - ներկա
Ժանրերդրամա, կատակերգություն, մելոդրամա
IMDbID 3460467
ԿինոՊոիսկID 1833106

Կիկո Միձուհարա (ճապ.՝ 水原 希子 Միձուհարա Կիկո, ի ծնե անուն՝ Օդրի Կիկո Դանիել[3], հոկտեմբերի 15, 1990(1990-10-15)[4], Դալաս[5]), ճապոնա-ամերիկացի մոդել, դերասանուհի, երգչուհի և դիզայներ, ով ունի կորեական արմատներ: Ճապոնիայում ապրել է դեռևս փոքր հասակից։ Աշխատում է այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են՝ Angelababy-ն, Էիմի Կուրոդան և Հու Բինը:

Կիկո Միձուհարան իր մոդելային կարիերան սկսել է քսան տարեկանում՝ մասնակցելով Seventeen ամսագրի մրցույթին, որտեղ ընթերցողները ընտրում էին ամսագրի նոր դեմքերին[6]: Հետո, որպես մոդել նա պայմանագիր կնքեց ViVi և MAQUIA ամսագրերի հետ[7]: 2010 թվականին հանդես է եկել, որպես դերասան՝ «Նորվեգիական անտառ» ֆիլմում[8]: Այդ ֆիլմից հետո նա նկարահանվել է ճապոնական «Yae No Sakura», «Shitsuren Chocolatier» և «Nobunaga Concerto» դրամաներում[9]: 2011 և 2013 թվականներին, նա որպես երգչուհի համագործակցել է Թովա Թեիի հետ՝ «The Burning Plain» և M-Flo-ի «No Way» երգերի ձայնագրության ժամանակ։ Բացման միջոցառումներին նա Ռիհաննայի[10] և Բեյոնսեի[11] հետ կատարել է դուետներ։ 2ե014 թվականին նա դարձել է «Business of Fashion 500: The People Shaping the Global Fashion Industry» նախագծի անդամ[12]:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը ամերիկացի է, իսկ մայրը զաինիչի՝ Ճապոնիայի կորեացի[13][14]: Նա ծնվել է Դալաս քաղաքում, ապա երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ճապոնիայի Կոբե քաղաք։ Նա ունի կրտսեր քույր՝ Էշլի Յուկա Դանիելը, ով նրանից չորս տարով փոքր է։ Քույրը նույնպես մոդել է։ Երբ Կիկոն 13 տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին և հայրը վերադարձավ ԱՄՆ։

2003 թվականին մասնակցել է Seventeen ամսագրի մրցույթին և հաղթել է[15]: 16 տարեկանում միայնակ տեղափոխվել է Տոկիո: 2007 թվականի հուլիսին դարձել է ViVi նորաձևության ամսագրի մոդել[16]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-ից 2010 թվականները Կիկո Միձուահարան եղել է Tokyo Girls Collection-ի մոդել[17]: Միջազգային հայտնիություն ձեռք է բերել 2014 թվականին՝ The Paris Collections-ին մասնակցելով[18]: Նույն տարում բրիտանացի դիզայներ Նասիր Մաժարի կողմից հրավիրվել է Լոնդոն՝ նորաձևության շաբաթ միջոցառման ժամանակ քայլել իր S/S հավաքածուի համար[19], նաև համագործակցել է դիզայներ Ջերեմի Սկոտի հետ իր Moschino հավաքածուն ցուցադրելու համար՝ Միլանի նորաձևության շաբաթի ժամանակ[20][21]: Նա Վենետիկում մասնակցել է Նիկոլա Ֆորմիչետի Դիզելի նոր հավաքածուի ցուցադրմանը[22]:

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Միձուհարան առաջարկ ստացավ նկարահանվել Թրան Ան Հունի «Նորվեգիական անտառ» ֆիլմում, այդ ֆիլմում նաև նկարահանվում էին Կենիչի Մացույաման և Ռինկո Կիկուչին[23][24]: 2012 թվականին Միկա Նինագավայի «Helter Skelter» ֆիլմում խաղացել է երկրորդական դեր։ Այդ ֆիլմը հիմնված էր Կյոկո Օկազակիի նույնանուն մանգայի վրա[25]: Նույն տարում նա երկորդական դեր է խաղացել Տոշիակի Տոյոդայի «I'm Flash!» ֆիլմում[26][27]: Կազունարի Նինոմիյայի հետ խաղացել է Կեիշի Օտոմոյի «Platinum Data» ֆիլմում[28]: 2014 թվականին նա խաղացել է կախարդ բժշկի դեր՝ «Խաբիր ֆիլմին. Վերջին փուլ» ֆիլմում[29], որտեղ նա խոսել է մալայերեն, քանի որ ֆիլմը նկարահանվել է Մալայզիայի Կուչինգ քաղաքում։ 2014 թվականի հուլիսին Միձուհարան ասաց, որ «Տիտանների գրոհը» ֆիլմը կհեռարձակվի 2015 թվականի ամռանը[30]:

2013 թվականին Միձուհարան խաղացել է ճապոնական «Yae No Sakura» հեռուստատեսային դրամայում[31]: 2014 թվականին խաղացել է «Shitsuren Chocolatier» և «Nobunaga Concerto» դրամաներում։

Դիզայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միձուհարան 2013 թվականին առաջին անգամ համագործակցել է դիզայներական կազմակերպությունների հետ և ցուցադրել իր գարնանային հավաքածուն։ Հավաքածուն ստեղծելուց ոգեշնչվել է Փարիզի 1920-ականների ոճից[32]: Նույն տարում ներկայացրել է F/W հավաքածուն, որն անվանել է «Bad Girl of the 90s», այդ հավաքածուն կրել են հայտնի երգչուհիներ Բեյոնսեն, Ռիհաննան և ուրիշներ[33]: Միձուհարան նաև թողարկել է գլխի զարդարանքների հավաքածու[34]: 2014 թվականին թողարկել է իր գարուն-ամառ Girlfriend of the Rockstar հավաքածուն[35], այդ նույն տարում նաև թողարկել է աշուն-ձմեռ Disco Bowling հավաքածուն, որի ստեղծման համար ոգեշնչվել է 1980-ականների ոճից[36][37]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային դրամաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Yae No Sakura» (2013)
  • «Shitsuren Chocolatier» (2014)
  • «Nobunaga Concerto» (2014)
  • «Kokoro ga Pokitto ne» (2015)
  • «Kazoku no Katachi» (2016)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թովա Թեի – «The Burning Plain»՝ «Sunny» ալբոմից (2011)
  • M-Flo – «No Way»՝ «Neven» ալբոմից (2013)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kiko (2010)
  • Girl (2012)
  • Kiko Mizuhara Model and Actress Fashionable Selby by Todd Selby, Abrams, New York, (2014)
  • A Winter Diary by Julien Levy, New York, (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «藤原竜也&水原希子 Special Interview»։ Oricon Style (Japanese)։ Oricon։ August 29, 2012 
  2. Hoff Victoria Dawson (December 9, 2013)։ «Meet the International Star Behind Beyoncé's Pizza Outfit»։ Elle 
  3. «Interview Of Kiko & Niels: The New Maison Kitsuné FW13 Faces»։ Kitsune։ Վերցված է 28 September 2015 
  4. Person Profile // Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 http://kotaku.com/attack-on-titan-movie-stars-versus-the-anime-and-manga-1661037915
  6. «All About Kiko~100 questions Translation»։ 100wendybirds։ Nylon Japan։ January 2011 
  7. «Kiko Mizuhara's life translated»։ 100wendybirds։ KIKO (Photobook) 
  8. Walker Harriet։ «Kiko Mizuhara: The Norweigan [sic] Wood Star in an Intimate Portrait»։ AnOther։ Արխիվացված օրիգինալից-ից 26 October 2014-ին։ Վերցված է 17 March 2015 
  9. «Interview with Kiko Mizuhara»։ Fuji Television (Japanese)։ Fuji Television։ October 23, 2014 
  10. «Rihanna in Kiko Mizuhara for Opening Ceremony in NYC»։ Tom and Lorenzo։ May 1, 2014 
  11. Hoff Victoria (December 9, 2013)։ «Meet the International Star Behind Beyoncé's Pizza Outfit»։ Elle 
  12. «BoF 500: Kiko Mizuhara»։ Business of Fashion 
  13. 映画「ノルウェイの森」で主人公を翻弄 水原希子の素顔։ MSN Sankei News (Japanese)։ Sankei Shimbun։ December 22, 2010 
  14. «eiga.com» 
  15. «Kiko Mizuhara's life - translated Pt 2/2»։ 100wendybirds 
  16. Link text, http://asianwiki.com/Kiko_Mizuhara.
  17. «Kiko Mizuhara»։ Asia Cross 
  18. «Kiko Mizuhara Debuts at the Paris Collections in Olympia Le Tan’s Show»։ Fashion Headline Japan։ October 2, 2013 
  19. Ongley Hannah (September 16, 2013)։ «LFW: Nasir Mazhar’s Colorful Case for Model Diversitywork=STYLEITE» 
  20. «世界が水原希子を待っていた!! 才能開花中! 仕事現場に密着»։ Numero Tokyo։ June 24, 2014 
  21. «2014-15 AW: Kiko Mizuhara and Her Sister for Sretsis»։ Fashion Headline Japan։ March 18, 2014 
  22. «Kiko Mizuhara for Nicola Formichetti’s DIESEL 2014-15 AW Collection»։ Fashion Headline Japan։ April 9, 2014 
  23. Adams Sam (5 January 2012)։ «Norwegian Wood - Film - Movie Review - The A.V. Club»։ The A.V. Club 
  24. Bradshaw Peter (10 March 2011)։ «Norwegian Wood - review - Film - The Guardian»։ The Guardian 
  25. Schilling Mark (13 July 2012)։ «'Heruta Sukeruta (Helter Skelter)' - The Japan Times»։ The Japan Times 
  26. Schilling Mark (31 August 2012)։ «'I'm Flash!' - The Japan Times»։ The Japan Times 
  27. Harvey Dennis (5 October 2012)։ «I'm Flash! - Variety»։ Variety 
  28. Schilling Mark (15 March 2013)։ «'Purachina Deta (Platinum Data)' - The Japan Times»։ The Japan Times 
  29. «トリック劇場版 ラストステージ』 マレーシアで初海外ロケ、豪華ゲストも»։ Cinema Cafe։ 31 July 2013 
  30. «'Live Action version of Attack on Titan, Ishihara Satomi, Kiko Mizuhara additional cast announced'»։ Model Press։ 30 July 2014 
  31. «大河出演決定の水原希子、女優業への苦悩を告白 モデルプレスインタビュー»։ Model Press։ 12 October 2012 
  32. «OC Omotesando Countdown: Exclusive Items»։ Opening Ceremony։ April 16, 2013 
  33. http://tomandlorenzo.com/2014/05/rihanna-in-kiko-mizuhara-for-opening-ceremony-in-nyc/
  34. Brumfitt Stuart (September 2014)։ «Gypsy Sport step up to the plate»։ Dazed Digital 
  35. «Kiko Mizuhara for Opening Cermeony»։ Opening CeremonyJapan 
  36. «Kiko Mizuhara for Opening Ceremony AW 2014»։ Opening CeremonyJapan։ August 21, 2014 
  37. «Opening Ceremony Osaka»։ Opening Ceremony Japan։ August 27, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]