Կիկի Կոգելնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիկի Կոգելնիկ
գերմ.՝ Kiki Kogelnik
Ծնվել էհունվարի 22, 1935(1935-01-22)[1][2]
ԾննդավայրԳրաց, Ավստրիայի դաշնային պետություն[3]
Վախճանվել էփետրվարի 1, 1997(1997-02-01)[1][2] (62 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[4]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ և գծանկարիչ
Ոճփոփ արտ և ֆեմինիստական արվեստ
Պարգևներ
Կայքkogelnikfoundation.org
ստորագրություն
Изображение автографа
 Kiki Kogelnik Վիքիպահեստում

Կիկի Կոգելնիկ (գերմ.՝ Kiki Kogelnik, հունվարի 22, 1935(1935-01-22)[1][2], Գրաց, Ավստրիայի դաշնային պետություն[3] - փետրվարի 1, 1997(1997-02-01)[1][2], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի նկարչուհի, քանդակագործ, գրաֆիկ։ Ծնվել է հարավային Ավստրիայում, սովորել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում, 1961 թվականին տեղափոխվել Նյու Յորք։

Կյանք և գործունեություն՝ 1960-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիկի Կոգելնիկ, Կանացի ռոբոտ, 1964, յուղաներկ և ակրիլ կտավի վրա, 48½" × 72½" դյույմ (123 սմ × 184 սմ): Կիկի Կոգելնիկ հիմնադրամ

Կոգելնիկն իր կարիերան սկսել է Վիեննայի «Nächst St. Stephan» պատկերասրահում 1961 թվականին՝ ցուցադրելով վերացական աշխատանքներ։ Այդ ժամանակ նրա ստեղծագործությունների վրա իր ազդեցությունն է ունեցել Փարիզի դպրոցի ներկայացուցիչ Սերժ Պոլյակովը, բայց հետագայում նա գտել է իր եզակի ժանրը՝ շրջապատված Նյու Յորքի այն ժամանակվա փոփ արտով։ Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում աշխատելու տարիներին Կոգելնիկը Առնուլֆ Ռայների, Վոլֆգանգ Հոլեգայի, Յոզեֆ Միկլի, Մարկուս Պրաչենսկու և Մարիա Լասնիգի հետ միասին պատկանել է Սուրբ Ստեֆան պատկերասրահի (գերմ.՝ Galerie nächst St. Stephan) շուրջ համախմբված երիտասարդ ավանգարդ արվեստագետների շրջանակին։

Կոգելնիկը մտերիմ է եղել մեկ այլ վերացական էքսպրեսիոնիստի, ամերիկացի նկարիչ Սեմ Ֆրենսիսի հետ և նրա հետ ժամանակ է անցկացրել 1961 թվականին Նյու Յորքում և Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում։ Այնուհետև 1962 թվականին Կոգելնիկը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նա միացել է նկարիչների միասնական խմբին, որում ընդգրկված էին Ռոյ Լիխտենշտայնը, Կլես Օլդենբուրգը, Էնդի Ուորհոլը, Լարի Ռիվերսը, Թոմ Վեսելմանը, Ջոան Միտչելը, Ռոբերտ Ռաուշենբերգը և Ջասպեր Ջոնսը։

Փոփը կենսակերպ էր և արտասովոր գլխարկներով ու «համազգեստով» Կոգելնիկը ստեղծում էր հրապուրիչ հեփենինգ, որտեղ էլ որ գնար։ Այդ ժամանակ նրա աշխատանքների վրա մեծապես ազդել են այդ ժամանակի փոփ արվեստի գույներն ու նյութերը, և նա ստեղծել է շատ պայծառ տիեզերական թեմաներով էյֆորիկ նկարներ։ Ի տարբերություն փոփ նկարիչների, նա խուսափում էր կոմերցիոն հռչակից կամ առօրյա օբյեկտների փառաբանությունից, չնայած, ինչպես գիտեք, նա առաջին պլան էր մղում պլաստիկը և արհեստականը, այլ ոչ թե բնությունը։

1960-ականների սկզբին Կոգելնիկը սկսել է օգտագործել իր ընկերների նախշակաղապարները բնական չափերով՝ նկարների ստեղծման համար։ 1965 թվականին այդ կտրվածքների նախատիպերը դարձել են վինիլային կախիչներ, որոնք ներկայացված էին նույն հագուստով, որոնք նա տեսել էր փողոցներում իր ստուդիայի մոտ գտնվող կարի թաղամասում։

Մինչ 1966 թվականին Կոգելնիկը գտնվում էր Լոնդոնում, Նյու Յորքի նրա ստուդիայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Չնայած, Կոգելնիկը նոր էր հասել հրդեհի վայր, նրա ներքևի հարևանը՝ ամերիկացի նկարիչ Ալֆրեդ Լեսլին[6], կորցրել էր իր ստեղծագործական ունակությունները։ Նույն թվականին Կոգելնիկն ամուսնացել է ուռուցքաբան ռադիոլոգ Ջորջ Շվարցի հետ, 1967 թվականին նա ծննդաբերել է իր որդուն՝ Մոնոյին և շուտով վերադարձել Նյու Յորք։ 1969 թվականին Կոգելնիկը ստեղծել է «Լուսնային հեփփինգ»-ը[7] Լուսնի վրա Ապոլոն-11-ի վայրէջք կատարելու ժամանակ՝ Վիեննայի «Galerie Nächst St. Stephan»-ում ստեղծելով լուսնային թեմատիկայով նախշակաղապարային շարքը։

1970-ականներ և ավելի ուշ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներին Կոգելնիկը կենտրոնացել է այն գործերի վրա, որոնք հետագայում հայտնի են դարձել որպես «Կանանցի աշխատանքներ», այդ թվում կոմերցիոն գովազդներում գլխավոր դերում ներկայացված էին կանայք։ Այդ ժամանակ Կոգելնիկի ստեղծագործություններին բնորոշ էր Ֆեմինիստական խնդիրների կողմնակի ներթափանցումը հեգնանքով, հումորով և շեշտված փոփ էսթետիկայով։ 1974 թվականին նա սկսել է նաև պարբերաբար աշխատել կերամիկայի բնագավառում՝ օգտագործելով քանդակագործական ձևը որպես գեղանկարչության շարունակություն։

1980-ականներին հատվածական մարդիկ, նշանները և խորհրդանիշները սկսեցին լրացնել Կոգելնիկի աշխատանքները և իր «Ընդարձակում» շարքում նա սկսեց օգտագործել կերամիկական մոդուլներ, որոնք ցուցադրվում էին իր նկարների հետ միասին։ 1978 թվականին նա նաև թողարկեց ու նկարահանեց 16 միլիմետրանոց սև և սպիտակ CBGB կարճամետրաժ ֆիլմը, Ջեյմս Քերոլի և այլոց մասնակցությամբ։ Իր հետագա աշխատանքներում նա մարդու մարմինը պատկերում էր ավելի հատվածական և վերահսկելի ձևով, մինչև որ 1990-ականներին նրա ստեղծագործությունների մեծ մասում պատկերվում էին բավականին վերացական, բայց արտահայտիչ դեմքեր։ Այդ ընթացքում Կոգելնիկը ստեղծեց մի շարք ապակյա քանդակներ[8], դրանց հետ կապված նկարներ և փորագրություններ, որոնցում նա փորձում էր մեկնաբանել արվեստի դեկորատիվ և կոմերցիոն թեմաները։

Մահ և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիկի Կոգելնիկը մահացել է քաղցկեղից, 1997 թվականի փետրվարի 1-ին Վիեննայում։ Թաղված է Բլայբուրգում։ Նույն թվականին Վիեննայի Բելվեդեր թանգարանը մեծ հետահայաց ցուցադրություն է կազմակերպել նրա աշխատանքների վերաբերյալ։ 1998 թվականին Կոգելնիկը հետմահու արժանացել է արվեստի բնագավառում Ավստրիայի բարձրագույն մեդալի՝ «Գիտության և արվեստի համար» Ավստրիայի պատվո նշանի։ 1995 թվականին նա արժանացել էր Վիեննայի քաղաքային մրցանակի վիզուալ արվեստի համար։

Նկարչի մահից հետո ստեղծվել է Կիկի Կոգելնիկի հիմնադրամ[9], ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը, որը գրասենյակներ ունի Վիեննայում և Նյու Յորքում։ Հիմնադրամի առաքելությունն է պաշտպանել, փաստագրել, ուսումնասիրել և հավերժացնել Կիկի Կոգելնիկի ստեղծագործական ժառանգությունը։ 2009 թվականից հիմնադրամը շարունակում է պահպանել և ընդլայնել Կոգելնիկի ստեղծագործությունների տվյալների բազան, որը ստեղծվել է Նյու Յորքում գեղարվեստի պատմության ուսումնասիրության համար և ի վերջո կստեղծի պատկերագիրք catalogue raisonné:

2003 թվականին Ավստրիական փոստը թողարկել է 55 եվրո ցենտ արժողությամբ նամականիշ, որի վրա պատկերված է Կոգելնիկի «Prenez Le Temps d'Aimer» (1973) նկարը։ Կոգելնիկը նաև նախագծել է երկու շատրվաններ՝ մեկը Բլայբուրգում, մյուսը՝ Ավստրիայի Կլագենֆուրտում, որտեղ նրա անունով փողոց է կոչվել։

2015 թվականին Կոգելնիկի ստեղծագործությունները ցուցադրվել են Թեյթ բրիտանական պատկերասրահում անցկացված The World Goes Pop ցուցահանդեսում։ Ցուցահանդեսը բացահայտեց փոփ-արտի այլընտրանքային տեսակետ՝ ցույց տալով, որ այն ոչ թե պարզապես ամերիկյան շարժում է, այլ միջազգային։ Միջազգային մակարդակով փոփ արտը հաճախ օգտագործվում է որպես բողոքի ջախջախիչ ելույթ, այլ ոչ թե պարզապես արևմտյան սպառողականության հաղթանակ։ Ցուցադրությունը տևել է 2015 թվականի սեպտեմբերի 17-ից մինչև 2016 թվականի հունվարի 24-ը[10]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kiki Kogelnik (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 https://www.tate.org.uk/whats-on/tate-modern/exhibition/ey-exhibition-world-goes-pop/artist-biography/kiki-kogelnik
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118973037 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.wien.gv.at/kultur/abteilung/ehrungen/preise/preistraeger.html#bild
  6. «Альфред Лесли». Արխիվացված է օրիգինալից 16 квітня 2021-ին. Վերցված է 12 апреля 2021-ին.
  7. «Moonhappening by Kiki Kogelnik on artnet (1969)». Արխիվացված է օրիգինալից 12 апреля 2021-ին. Վերցված է 12 апреля 2021-ին.
  8. «KIKI KOGELNIK». Արխիվացված է օրիգինալից 12 апреля 2021-ին. Վերցված է 12 квітня 2021-ին.
  9. «Kiki Kogelnik Foundation». Արխիվացված է օրիգինալից 26 февраля 2021-ին. Վերցված է 12 апреля 2021-ին.
  10. «THE EY EXHIBITION THE WORLD GOES POP (17 SEPTEMBER 2015 — 24 JANUARY 2016)». Արխիվացված է օրիգինալից 17 апреля 2021-ին. Վերցված է 12 апреля 2021-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիկի Կոգելնիկ» հոդվածին։