Jump to content

Կիլիմանջարոյի ձյուները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիլիմանջարոյի ձյուները
անգլ.՝ The Snows of Kilimanjaro
ԵրկիրԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ[1], ռոմանտիկ ֆիլմ, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ԹեմաԻսպանիայի քաղաքացիական պատերազմ
ՀիմքԿիլիմանջարոյի ձյուները
Թվական1952
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀենրի Քինգ[1][2][3]
ՊրոդյուսերԴերիլ Զանուք
Սցենարի հեղինակՔեյսի Ռոբինսոն և Էռնեստ Հեմինգուեյ
ԴերակատարներԳրեգորի Փեք[4][5][2][…], Ավա Գարդներ[4][5][2], Սյուզան Հեյվորդ[4][5][2], Հիլդեգարդ Կնեֆ[5][2], Լեո Գ. Քերոլ[5], Մարսել Դալիո[5], Թորին Թետչեր[5], Հելեն Սթենլի[5], Իվան Լեբեդև[5] և Լեոնարդ Քերի[5]
ՕպերատորԼեոն Շամրոյ
ԵրաժշտությունԲերնարդ Հերման
ՄոնտաժԲարբարա ՄակԼին
Պատմվածքի վայրԱֆրիկա
Նկարահանման վայրԵգիպտոս և Քենիա
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն111 րոպե
Բյուջե3 000 000 $[6]
Շահույթ6 500 000 $
 The Snows of Kilimanjaro (film) Վիքիպահեստում

«Կիլիմանջարոյի ձյուները» (ռուս.՝ «The Snows Of Kilimanjaro»), 1952 թվականի գեղարվեստական ֆիլմ, Էռնեստ Հեմինգուեյի համանուն պատմվածքի էկրանավորումը։

Սյուժեի կենտրոնում գրող Հարիի (Գրեգորի Պեքի) հիշողություններն են, որը սաֆարիի էր եկել Աֆրիկա։ Նա լրջորեն վարակում է ոտքը պատահական քերծվածքի արդյունքում և դրանից հետո ամբողջ ժամանակ պառկած է իր վրանի առջև՝ դանդաղ մահվան սպասումով։ Տեղաշարժվելու հնարավորության կորուստը նպաստում է ինքնավերլուծությանը։ Նա հիշում է անցած տարիները և այն, թե որքան քիչ ձեռքբերումներ ունի գրական բնագավառում։ Հարրին հասկանում է, որ թեև նա տեսել և վերապրել է իր կյանքում հրաշալի և զարմանալի բաներ, նա երբեք չի գրել դրանց մասին։ Նրա գրողի կարգավիճակը նսեմացնում էր իսկապես գրել չցանկանալով։ Նա նաև վիճում է իր կողքին գտնվող կնոջ հետ (Սյուզան Հեյվորդ)՝ մեղադրելով նրան իր անկումային կյանքի մեջ և մոռանալով սեփական մեղքը՝ իսկապես արժանի ինչ-որ բանի մասին գրելու անհաջող փորձերի համար, նրա համար նշանակություն ունեցող՝ աղքատ, բայց հետաքրքիր մարդկանց կյանքից ստացած տպավորությունների մասին, այլ ոչ թե այն բարձրագույն հասարակության ներկայացուցիչների մասին, որոնց հետ նա գործ է ունեցել ավելի ուշ։

Հարրին տեսնում է, թե ինչպես են գիշակերներն արդեն հավաքվում ծառի վրա՝ սպասելով նրա մոտալուտ մահվանը։ Նա շարունակում է հիշել իր կյանքը, խոսում է իր կնոջ հետ։ Հարրին պատմում է նրան իր անցյալից ստացած տպավորությունների մասին, ապա դատողություններ անելով նրա հետ իր հարաբերությունների մասին՝ ի վերջո հանգելով խաղաղության, կամ էլ նրա հանդեպ ուշացած սիրո։

Ֆիլմում Հարրին չի մահանում, ինչը հակասում է Հեմինգուեյի բնօրինակ ստեղծագործությունը[7]։ Գուցե Աֆրիկյան շամանի անկոչ միջամտության կամ գուցե սեփական կամքի շնորհիվ, անկախ պատճառներից, նա շարունակում է և ուղղել իր սխալները, որպեսզի տեսնի նոր առավոտվա բացվելը։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացվել է «Օսկար» մրցանակի երկու կատեգորիաներում՝ Լավագույն օպերատորական աշխատանք և բեմադրող նկարչի լավագույն աշխատանք։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրեգորի Պեքը և Ավա Գարդները միասին խաղացել են 1949 թվականի «Մեծ մեղսավորը» ֆիլմում, ինչպես նաև 1959 թվականի «Ափին» ֆիլմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0045162/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=3140.html
  3. http://www.filmaffinity.com/en/film448631.html
  4. 4,0 4,1 4,2 http://stopklatka.pl/film/sniegi-kilimandzaro
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 http://www.imdb.com/title/tt0045162/fullcredits
  6. https://books.google.co.in/books?id=NJId3XPaeR0C&lpg=PA166&ots=eGsMNlgSip&dq=the%20snows%20of%20kilimanjaro%20film%20%22budget%22&pg=PA167#v=onepage&q=the%20snows%20of%20kilimanjaro%20film%20%22budget%22&f=false
  7. «Notes - The Snows of Kilimanjaro». AFI Catalog. Turner Classic Movies. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիլիմանջարոյի ձյուները (ֆիլմ)» հոդվածին։