Կիլիկյան Հայաստանի վարչական բաժանում
Կիլիկյան Հայաստանի վարչական բաժանում, 11-14-րդ դարերում Կիլիկիայի հայկական պետությունում վարչատարածքային բաժանման համակարգ։ Հետագայում, թագավորության անկումից հետո, տվյալ վարչատարածքային բաժանումը պահպանվել է որպես Կիլիկյան Հայաստանի գավառների պատմական սահմաններ[1][2]։
Վարչական բաժանման համակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիայի հայկական թագավորության մեջ գոյություն ունեին չորս կարգի վարչաքաղաքական միավորումներ[1]։ Դրանք էին.
- Արքունական տան գավառներն ու շրջաններն,
- Ավատատիրական իշխանությունները,
- Եկեղեցական հողատիրությունները,
- Նվաճված կամ այլ կերպ ենթակա պետություններ։
Արքունական տան տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքունական տանը պատկանող գավառներն ու շրջանները տարածվում էին պետության ամյրաքաղաք Սսի, ինչպես և Տարսոն, Անարզաբա, Ադանա, Մամեստիա, Այաս և այլ խոշոր քաղաքների շրջակայքում։ Արքունիքին պատկանող գավառները, շրջանները, քաղաքները և բերդերը համարվում էին պետական սեփականություն։ ու կառավարվում էին թագավորի կողմից նշանակված կառավարիչներով։ Խոշոր քաղաքները պետական սեփականություն դարձնելը միջոցներից մեկն էր կենտրոնական իշխանությունը ուժեղացնելու համար։ Ռուբինյանների այս լայնատարած կալվածքներն ու խոշոր քաղաքները համարյա ամբողջությամբ անցան նրանց փոխարինած Հեթումյաններին[1]։
Ավատատիրական իշխանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկյան Հայաստանի ավատատիրական իշխանությունները հասնում էին ավելի քան երեք տասնյակի։ Մեծ արտոնություններ էին վայելում հատկապես սահմանամերձ չորս խոշոր իշխանությունները։ Դրանցից մեկը՝ Կապանի իշխանությունը, գրավում էր Կապան բերդն իր շրջակայքի հետ միասին, որը գտնվում էր Կիլիկիայի հյուսիսարևլյան կողմում։ Երկրորդը Գուգլակի իշխանությունն էր, Տարսոնից հյուսիս՝ Իկոնիա և Կոստանդնուպոլիս տանող գլխավոր ճանապարհի վրա։ Իշխանանիստը Գուգլակ բերդն էր։ Երրորդը Կոռիկոսի իշխանություններ էր՝ կենտրոն ունենալով Կոռիկոս նավահանգիստը։ Այս իշխանությունը տարածվում էր Լամոս և Կալիկադնոս գետերի միջև։ Չորրորդն էր Պորտելլայի իշխանությունը, որը գտվնում էր սիրիական սահմանի մոտ՝ Միջերկրական ծովի ափամերձ շրջանում[1]։
Եկեղեցական հողատիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկյան Հայաստանում Հայ եկեղեցին՝ հատկապես Հայոց Կաթողիկոսական Աթոռը, ուներ լայնատարած կալվածքներ։ Սկզբում Աթոռը հաստատվել էր Հռոմկլա բերդում, Եփրատի աջ ափին, իսկ հետո՝ 12-րդ դարի վերջերին, տեղափոխվեց Սիս։ Նրա կալվածքներն էլ հիմնականում տարածվում էին Հռոմկլայի և Սսի շրջաններում[1]։
Ենթակա պետություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 325-330, էջեր 325-330 — 520 էջ. — 500 հատ։
- ↑ Կաղապար:Գիրք։Սուքիասյան։Կիլիկիայի հայկական պետության և իրավունքի պատմություն
|