Կիլաուեա (հրաբուխ)
![]() | |
Տեսակ | Վահանային հրաբուխ և Գործող հրաբուխ |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղադրություն | Հավայի շրջան |
Նյութ | բազալտ |
Բարձրություն (ԲԾՄ) | 1247 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 332010 |
Կիլաուեա (լատին․՝ Kilauea, [ˈkiːlɔuˈwɛjə]), գործող հրաբուխ Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում (Հավայան կղզիներ)։ Բարձրությունը՝ 1247 մ։ Կիլաուեան վահանաձև է, զառիկող լանջերով։ Հրաբխի վերին մասը վերջանում Է 4,5 կմ տրամագիծ և ավելի քան 230 մ խորություն ունեցող կալդերայով։ Վերջին նշանավոր ժայթքումները տեղի են ունեցել 1952 թվականին, 1954 թվականին և 1955 թվականին։ Հրաբուխը ինտենսիվ փուլում է եղել 2011 թվականի[1] մարտի 6-ին։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Գտնվում է ավելի բարձր Մաունա Լոա հրաբխից հարավարևելք (գրեթե լանջին)։ Առանձին հրաբուխ է, քանի որ ունի ինքնուրույն մագմատիկ պալատ (որտեղ ծագում է հրաբուխը, կուտակվում են գազեր ու բարձր ճնշում մագման վերև մղելու համար)։
Կիլաուեայի բարձրությունը ծովի մակարդակից 1247 մ է, նրա ստորոտը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հատակին՝ 5,5 կմ խորության վրա։
Իրենից ներկայացնում է «վահան հրաբուխ» խառնարանով։ Խառնարանի երկարությունը 4 կմ է, լայնությունը`3,2 կմ, իսկ արևմտյան եզրին` 120 մ խորությամբ։ Հիմնական ապարներն են օլիվինային բազալտ, տոլեյիտ, խարամ և հրաբխային մոխիր։
Հրաբխային վահանը ձգվում է արևելքից արևմուտք երկու հիմնական ճեղքվածքային գոտիների երկայնքով, որոնք տարածվում են գագաթային կալդերայից դեպի արևելք և հարավարևմուտք։ Ճեղքվածքային գոտիները մակերևույթում նշվում են ճաքերով, խարամի կոներով և ցողացիր կոներով։ Ճեղքման գոտիների երկայնքով կան տաք աղբյուրներ, ջրային գոլորշիների արտանետում և բնածին ծծմբի հանքավայրեր։
Այն ունի բազմաթիվ կողմնային խառնարաններ և մի քանի խարամի և մոխրի կոն, որոնցից լավա է հոսում։ Արևելյան ճեղքման գոտու երկայնքով 14 մղանցքային խառնարաններ են ցրված՝ հիմնական խառնարանից 16 կմ հեռավորության վրա։ Դրանցից ամենամեծն ու խորը Մակաոպու-հի խառնարանն է։
Ամենախոշոր խառնարանները (ճեղքվածքի երկայնքով, արևմուտքից արևելք)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հալեմաումաու, ակտիվ խառնարան է Կենտրոնական գլխավոր խառնարանի հարավարևմտյան եզրին հարող հրաբխի վերին մասում, միջին տրամագիծը` 0,9 կմ, և մինչև 130 մ խորություն։
- Կիլաուեա-Իկի, (փոքր Կիլաուեա) կողային խառնարան է, որը տարածվում է հրաբխի վերին մասում գտնվող հիմնական մագմա ալիքից, 1 կմ երկարությամբ, 0,7 կմ լայնությամբ, 1959 թ.-ին տեղի ունեցած ուժեղ ժայթքումից հետո սկսեց սառչել։
- Մաունա Ուլու, այժմ հովացված Հարավային խառնարանը, որը նկատվում է մոխրագույն կոնով, գործում էր 1969-1974 թվականներին։
- Մակաոպու-հի, 1.7 կմ երկարությամբ և 300 մ խորությամբ հովացված արևելյան խառնարան է։
- Նապաու, սառեցված հյուսիսարևելյան խառնարան է, որն առաջացել է 1922 թվականին
- Կապոհո, խառնարան կղզու արևելքում, որի ներսում կա թարմ անձրևային լիճ
- Պու- o, ակտիվ հյուսիսարևելյան խառնարան է` մշտական լավային լճով, որը ձևավորվել է 1983 թվականին
(2018-ի հունիսին արտաքին լավայի հոսքերով ավերված Գրին-լեյք լիճը)
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիլաուեան Հավայան հրաբուխներից ամենաերիտասարդն է և Երկրագնդի ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը։ Ներկայիս Կիլաուեա հրաբխի խառնարանը գոյացել է 1470-1510 թվականների ժայթքումների արանքում։ Այդ ժամանակվանից սկսվեց պայթյունի ու ժայթքումների մի շրջան, որը տևեց մոտ 300 տարի, որի ընթացքում խառնարանից լավայի աղբյուրները հասան 600 մետրի բարձրության և դուրս մղված նյութերի հսկայական ծավալները գագաթի շուրջ կազմել են մինչև 11 մետր հաստությամբ տեֆրա[2](օդ նետված մասսան, որը հետագայում նստել է լանջերին)։ 1790-ին տեղի ունեցել ուժեղ զգալի ժայթքում ` (մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար) մարդկային զոհերով։ 1823-ի ժայթքումով սկսվեց էֆուզիվ ժայթքումների նոր շրջան, որը շարունակվում է մինչ օրս, կենտրոնական կալդերայից լավային հոսքերով և հարավարևմտյան և արևելյան ճեղքման գոտիներից[3]։
Կիլաուեայի փաստագրված զգալի ժայթքումներն, ըստ տարիների[4].
1750-1955 թվականներին ժայթքել է 3,29 կմ³ հրաբխային նյութ, որը լեռան հարավային լանջին առաջացրել է քարքարոտ Կաու անապատը։
1955 թվականին (փետրվարի 28 - մայիսի 26) խառնարանից ժայթքած լավան հոսել է 32-45 կմ հեռավորության վրա։ Ըստ Գ. Մակդոնալդի, ժայթքումը եղել է երեք փուլով, որոնցից յուրաքանչյուրին նախորդում էին բազմաթիվ երկրաշարժեր և ստորգետնյա դղրդյուն։ Արտամղված լավայի քանակը կազմել է մոտ 110,000,000 մ³[9]:
1959-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Կիլաուեա-Իկի խառնարանից տեղի ունեցավ խոշոր ժայթքում, որի ժամանակ լավայի և մոխրի արտամղված սյունի բարձրությունը հասել է 580 մետրի։
Վերջին ժայթքումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Հրաբուխը կրկին արթնացավ 1983 թ.-ի հունվարի 3-ին. Ստեղծվեցին Պու-օ ( լավային լճով կենտրոնում) և Կուպայանահայի ծխացող խարամային կոներ։ Այդ ժամանակվանից մինչ 2018 թվականի սեպտեմբերի 4-ը հրաբուխը ժայթքել է տարբեր աստիճանի ուժգնությամբ։
2008-ի մարտի 19-ին բացվեց Հալեմաումաու խառնարանը, որի մեջ առաջացավ լավային լիճ։
Հրաբուխը նոր գործունեության փուլ է մտել 2011 թվականի մարտի 6-ին, երբ Պու -օ կոնը պայթեց և մասամբ փլվեց[10]։
2018-ի մայիսի սկզբին հրաբխի «ճեղքվածքային գոտու» արևելյան մասի երկայնքով սկսվեցին մի շարք ժայթքումներ։ Հրաբխային ակտիվությանը նախորդել և ուղեկցել են երկրաշարժերն ու լավային լճի մակարդակի բարձրացումը Հալեմաումաու խառնարանում։ 2018-ի սեպտեմբերին լավայի հոսքերն ավարտվեցին։ Այդ ընթացքում կղզու մակերեսն ավելացել է 520 ակր-ով (2.1 կմ²)[11]
2018-ին ժայթքման ակտիվացման հակիրճ ժամանակագրություն
- Մայիսի 4 - երկրաշարժը հասնում է 6,9 բալ ուժգնության[12][13]։ Հավայան նահանգի իշխանությունները հայտարարում են Լեյլանի Էսթեյթս բնակավայրի տարհանման մասին։
- Մայիսի 5 - Հավայի նահանգապետ Դեյվիդ Իգը ժայթքումից տուժած Պունա-ի շրջանը հայտարարեց բնական աղետի գոտի[14][15][16]։
- Մայիսի 17 - Հալեմաումաու խառնարանների պատերի փլուզումից մոխրի կույտը (լավայի լճի մակարդակի իջեցման պատճառով) բարձրացավ 9,1 կմ բարձրության վրա[17]։
- Մայիսի 19 - ճեղքերի երկայնքով ժայթքումը շարունակվում է[18]։
- Հունիսի 2 - Կապոհո գյուղը լիովին ավերվել է լավայի կողմից[19]։
- Հունիսի 7 - Հավայի կղզու քաղաքապետը ասաց, որ Պունայի տարածքում շուրջ 600 տուն տուժել է լավայի հոսքից[20]։
- Սեպտեմբերի 22 - Հավայան հրաբխային ազգային պարկը կրկին բացվում է զբոսաշրջիկների համար, չնայած հրաբխային բռնկումներից հետո որոշ ճանապարհներ ամբողջությամբ ավերվել էին լավայի կողմից[21]։
- 2019-ի օգոստոսին USGS հրաբխային աստղադիտարանի մասնագետները հայտարարեցին, որ հրաբխի մեկ այլ խոշոր ժայթքում կարող է հանգեցնել հզոր պայթյունի, քանի որ նրա մղանցքում առաջացել են մի քանի լճակներ, որոնք շարունակում են արագորեն մեծանալ[22]։
- 2020 թվականի դեկտեմբերի 20-ին ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գրանցեց Կիլաուեայի նոր ժայթքում Հալեմաումաու խառնարանում[23]։
Դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիլաուեան Հավայական առասպելներում և բանավոր լեգենդներում համարվում է հրաբուխների հավայական Պելե աստվածուհու բնակատեղը։ Կիլաուեա հրաբխի վրա որոշ լավային կազմավորումներ կոչվել են նրա անունով։
- «Պելեի արցունքները» լավայի փոքր կաթիլներ են, որոնք արագորեն սառչում են օդում։
- «Պելեի մազերը» լավային մանրաթելերի առաջացումը քամու ազդեցությամբ։
- «Պելեի ջրիմուռները» լավային փուչիկների պատերի սառեցման արդյունք են, որոնք առաջանում են, երբ լավան հոսում է օվկիանոս։
-
Պելեի արցունքները
-
Պելեի արցունքները Կիլաուեայի վրա
-
Պելեի մազերը
-
Պելեի ջրիմուռները
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիլաուեա հրաբուխը տարբեր տարիների
-
«Կիլաուեան ցերեկը»: Նկ. Տիցիան Պիլ, 1842թ.
-
«Կիլաուեաի խառնարանը»: Նկ. Ժյուլ Տավերնե, 1885թ.
-
Լավան, որ լցվում է օվկիանոս, 2006 թ
-
Տեսարան ծխացող Պու-օ և Հալեմաումաու խառնարանների, 2012
-
Կիլաուեա-Իկի, սառած խառնարան, 2012
-
Խառնարան Հալեմաումաու, հունիս 2017
-
Լավային հոսքերից հրդեհված անտառ, մայիսի 3, 2018
-
Լավային հոսք Լեյլանի-Էսթեյթս մայիսի 6, 2018
-
Խառնարան Հալեմաումաու, մայիսի 15, 2018
-
Լավային հոսք, մայիսի 19, 2018
-
Կալդերային խոռոչ,մայիսի 13, 2018
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Килауэа не шутит // Голос Америки, 18 марта 2011
- ↑ Хачатрян Кнарик (2020-12-22)։ «Гавайи: проснулся вулкан Килауэа»։ euronews (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-25
- ↑ «Geology and History»։ U.S. Geological Survey (անգլերեն)։ Геологическая служба США։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-02-ին։ Վերցված է 2021-01-02
- ↑ Гщенко И. И. Килауэа // Извержения вулканов Мира. М.: Наука, 1979. С. 87.
- ↑ «1969-1974 Mauna Ulu Eruption»։ U.S. Geological Survey (անգլերեն)։ Геологическая служба США։ Վերցված է 2021-01-02
- ↑ «1983 – 2018 Pu‘u ‘Ō‘ō Eruption»։ U.S. Geological Survey (անգլերեն)։ Геологическая служба США։ Վերցված է 2021-01-02
- ↑ «2008-2018 Summit Eruption Eruption»։ U.S. Geological Survey (անգլերեն)։ Геологическая служба США։ Վերցված է 2021-01-02
- ↑ Хачатрян Кнарик (2020-12-22)։ «Гавайи: проснулся вулкан Килауэа»։ euronews (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-25
- ↑ Яковлева С. В. Вопросы четвертичной геологии на XX сессии Международного Геологического конгресса в Мексике 3-11 сентября 1956 г. // Бюллетень Комиссии по изучению четвертичного периода. 1959. № 23. С. 119.
- ↑ «Килауэа не шутит»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-13-ին։ Վերցված է 2019-12-02 // Голос Америки, 18 марта 2011
- ↑ US Geological Survey map of Kilauea East Rift Zone, June 30, 2018
- ↑ Изабела Коколи (2018-05-05)։ «Извержение вулкана Килауэа на Гавайях продолжается» (ռուսերեն)։ Голос Америки։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-06-ին։ Վերցված է 2018-05-06
- ↑ «Извержение вулкана на Гавайях сняли на видео» (ռուսերեն)։ Lenta.ru։ 2018-05-04։ Վերցված է 2018-05-06
- ↑ «На Гавайях снова начал извергаться вулкан Килауэа» (անգլերեն)։ 2018-05-17։ Վերցված է 2018-05-18
- ↑ «#Thinker» (ռուսերեն)։ Twitter։ Վերցված է 2018-05-18
- ↑ CNN Eliott C. McLaughlin, Keith Allen and Steve Almasy,։ «Kilauea volcano erupts, Hawaii hands out 18,000 ash masks»։ CNN։ Վերցված է 2018-05-18
- ↑ Hawaii’s Kilauea volcano eruption launches plume of ash 9,100 metres into the sky. ABC, 17-18 мая, 2018.
- ↑ Новое извержение вулкана на Гавайях Euronews, 19 мая 2018 года
- ↑ Извержение вулкана на Гавайях: 87 домов разрушено ForumDaily.com по данным CNN, 3 июня 2018 года
- ↑ «Rivers of lava destroy 600 homes on Hawaii's Big Island: mayor»։ Reuters
- ↑ Andrews R. G. Hawaii’s National Park Is Re-Opening After the Eruption of a Lifetime // Gizmodo Media Group. 2018. 22 сентября.
- ↑ «Ученые предрекают катастрофу при следующем извержении вулкана Килауэа»։ РИА Новости (ռուսերեն)։ 20190807T1417։ Վերցված է 2020-12-21
- ↑ «На Гавайях началось извержение вулкана Килауэа»։ ТАСС։ Վերցված է 2020-12-21
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Kīlauea Վիքիպահեստում |
---|
- «Kilauea»։ Global Volcanism Program։ Smithsonian Institution
- Текущие фото вулкана на сайте USGS.
- «Килауэа»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Global Volcanism Program Archived 2006-12-30 at the Wayback Machine.
- Изображение вулкана в режиме On-line
- Фоторепортаж Archived 2014-07-09 at the Wayback Machine.
- The Geothermal Collection by the University of Hawaii at Manoa
- Hawaiian Volcano Observatory's Kīlauea website Archived 2013-03-01 at the Wayback Machine.
- Hawaiian Volcano Observatory's Kīlauea eruption update website (updated daily)
- Live webcam of Halema`uma`u Crater Archived 2009-06-28 at the Wayback Machine.
- Littoral lava fountains at ocean entry 18 and 21 Aug 2008
- Kilauea Visitor Center
- Video footage of the March 2011 Kamoamoa Fissure Eruption and the collapse of Puʻu ʻŌʻō crater
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 404)։ ![]() |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կիլաուեա (հրաբուխ) կատեգորիայում։ |