Կիբեռլրտեսություն
Կիբեռլրտեսությունը (անգլ.՝ Cyber spying, ռուս.՝ Кибершпионаж), կամ համակարգչային լրտեսությունը, որը անվանում են նաև կիբեռհետախուզություն կամ կիբեռնետիկական հետախուզություն, տերմին է, որը, որպես կանոն, նշանակում է չարտոնված կամ չթույլատրված մուտք համակարգիչների մեջ՝ անձնական, տնտեսական, քաղաքական կամ ռազմական գերազանցություն ստանալու նպատակով, ինչը կատարվում է համակարգչային անվտանգության համակարգերի շրջանցմամբ կամ կոտրմամբ, կիրառելով վնասակար ծրագրեր, ներառյալ՝ «տրոյական ձիեր» և լրտեսական ծրագրեր։ Կիբեռլրտեսությունը կարող է իրականացվել թե՛ հեռավար (դիստանցիոն) ձևով՝ Համացանցի օգտագործմամբ, այնպես էլ սովորական լրտեսների («խլուրդների»), այնպես էլ հաքերների կողմից՝ ձեռնարկությունների և կազմակերպությունների համակարգիչների և ցանցային համակարգերի մեջ ներթափանցմամբ[1]։
Փաստացի, կիբեռլրտեսությունը կիբեռպատերազմի հիմնական երկու տեսակներից մեկն է։
Ոչ շատ վաղ ժամանակներից կիբեռլրտեսությունը ներառում է նաև հատուկ ծառայությունների կողմից այնպիսի սոցիալական ցանցերի օգտատերերի վարքի վերլուծությունը, ինչպիսիք են օրինակ Ֆեյսբուքը և Թվիթթերը՝ նպատակ ունենալով ի հայտ բերել ծայրահեղական, ահաբեկչական և հակակառավարական գործունեությունը[2]։
Որպես կանոն, կիբեռլրտեսության գործողություններն ապօրինի են զոհ-երկրում, միևնույն ժամանակ ագրեսոր-երկրում դրանք աջակցություն են ստանում իշխանության ամենաբարձր մակարդակներում։ Չինաստանի կողմից ԱՄՆ-ի դեմ կիբեռլրտեսության դեպքերի հայտնաբերումից հետո[3], Կոմունիկատիվ (հաղորդակցային) քաղաքական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Ամիտայ Էտցիոնին առաջարկեց Չինաստանին և ԱՄՆ-ին մշակելու կիբեռտարածությունում փոխադարձ երաշխավորված զսպության քաղաքականություն։ Այդպիսի քաղաքականությունը թույլ կտար երկու կողմերին՝ այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք իրենք անհրաժեշտ կհամարեն իրենց ինքնապաշտպանության համար, միաժամանակ համաձայնվելով ձեռնպահ մնալու հարձակողական գործողություններից (կիբեռհարձակումներ) կամ միմյանց դեմ կիբեռլրտեսության կազմակերպումից, ինչը պետք է ապահովվի համապատասխան ստուգումների մեխանիզմով[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիբեռպատերազմ
- Համակարգչային ահաբեկչություն
- Համակարգչային անվտանգություն
- Պրոակտիվ պաշտպանություն
- Լրտեսական ծրագիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Messmer Ellen։ «Cyber Espionage: A Growing Threat to Business»։ Արխիվացված է օրիգինալից January 26, 2021-ին։ Վերցված է Jan 21, 2008
- ↑ «Five ways the government spies on you»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-05-ին։ Վերցված է 2017-02-22
- ↑ Cha, Ariana Eunjung and Ellen Nakashima, "Google China cyberattack part of vast espionage campaign, experts say, " The Washington Post, January 14, 2010.
- ↑ Etzioni, Amitai, "MAR: A Model for US-China Relations, " The Diplomat, September 20, 2013, [1].
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Овчинский В.С., Ларина Е.С. Кибервойны XXI века.О чём умолчал Эдвард Сноуден. — М.: Книжный мир, 2014. — 352 с.
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Intelligence — Cyber-Spying for Dummies
- Walton Gregory (April 2008)։ «Year of the Gh0st RAT»։ World Association of Newspapers։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-11-ին։ Վերցված է 2009-04-01
- German court limits cyber spying, BBC News, 27 February 2008, http://news.bbc.co.uk/2/hi/europe/7266543.stm
- Rowan Callick (December 7, 2007), «Chinese fury at cyber spy claims», The Australian, արխիվացված օրիգինալից August 13, 2009-ին, https://web.archive.org/web/20090813032144/http://www.theaustralian.news.com.au/story/0,25197,22882854-2703,00.html, վերցված է February 22, 2017
- Congress to Investigate Google Charges Of Chinese Internet Spying (AHN) Archived 2010-03-28 at the Wayback Machine.
- Information Warfare Monitor — Tracking Cyberpower (University of Toronto, Canada/Munk Centre) Archived 2008-04-24 at the Wayback Machine.