Կիարա Վարոտարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիարա Վարոտարի
Autoritratto di Chiara Varotari.jpg
Ծնվել է1584[1]
ԾննդավայրՊադովա, Վենետիկի հանրապետություն
Վախճանվել է1660 կամ 1663
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Most Serene Republic of Venice.svg Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ՀայրԴարիո Վարոտարի Ավագ
Chiara Varotari Վիքիպահեստում

Կիարա Վարոտարի (իտալ.՝ Chiara Varotari, 1584[1], Պադովա, Վենետիկի հանրապետություն - 1660 կամ 1663, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարչուհի-դիմանկարչուհի, բանաստեղծուհի, հասարակական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Դարիո Վարոտարի ավագի դուստրն է: Կիարան օգնում էր հորը նրա արվեստանոցում և այնտեղ էլ ստացել է գեղանկարչության առաջին դասերը: Կիարայի կրտսեր եղբայրը՝ Ալեսանդրո Վարոտարին (1588-1649 թթ.), նույնպես նկարիչ էր, ավելի հայտնի է Պադովանինո անվամբ («Պադուանեց»): Կիարան ուղեկցում էր եղբորը ճամփորդությունների ժամանակ և հաճույքով աշխատում նրա արվեստանոցում[2]: Հայտնի է բարոկկո ոճի կանացի դիմանկարներով:

Նա մասնագիտացել էր ազնվական ընտանիքների կանանց դիմանկարների ստեղծման գործում՝ մանրակրկիտ ձևով վերարտադրելով այդ ժամանակաշրջանի բարդ զգեստների, սանրվածքի և ոսկերչական զարդերի առանձնահատկությունները: Վարպետության համար նկարչուհուն հարգում էին դեռևս նրա կենդանության օրոք՝ նշելով, որ դիմանկարներում նա ավելի շատ ուշադրություն էր դարձնում զգեստների և ոսկերչական զարդերի մանրամասներին՝ որոշ չափով շեշտը դնելով նկարվողի հոգեբանության վրա: Վարոտարիին մեծ պատիվ և հնարավորություն էր ընձեռվել Տոսկանիների մեծ դուքսերի Պիտտի պալատի Ուֆֆիցիի պատկերասրահի հավաքածուի համար նկարելու ինքնանկար: Նրա երկրորդ ինքնանկարը, այլ նկարների հետ մեկտեղ ցուցադրվում է Պադովայի միջնադարյան և ժամանակակից արվեստի թանգարանում[3]:

«Անհայտ տիկնոջ դիմանկարը», Պադովայի միջնադարյան և ժամանակակից արվեստի թանգարան
Անհայտ տիկնոջ դիմանկարը (գիտնական Կապոդիլիսի դստեր), 1620, Պադովայի միջնադարյան և ժամանակակից արվեստի թանգարան

1614 թվականին, հոր մահից հետո, նա եղբայրների հետ միասին տեղափոխվում է Վենետիկ: 1625 թվականին Վենետիկում հիմնում է արվեստի դպրոց, որը շուտով դառնում է մշակույթի և ստեղծագործությունների քաղաքային կենտրոն: Հայտնի է, որ այստեղ են սովորել այնպիսի նկարչուհիներ, ինչպիսիք են Կատերինա Տարաբոտտին և Լյուսիա Սկալիգերին, դպրոցի հետ համագործակցել են Ջիրոլամո Ֆորաբոսկոն, Պյետրոդելլա Վեկիան և Ջուլիո Կարպիոնին:

Որպես բանաստեղծուհի՝ նա գրել է «Կանանց սեռի գովաբանություն» (Apologia del sesso femminile) տրակտատը, որը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը: Որպես հասարակական գործիչ՝ Կիարան պարգևատրվել է նաև բուժքույրական գործունեություն իրականացնելու համար:

Կիարա Վարոտարին մահացել է Վենետիկում: Նկարչուհու մահվան ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն իտալացի գիտնական Ֆրանչեսկո Սանսովինոյի կողմից 1663 թվականին գրված «Վենետիկը ազնիվ քաղաք է» գրքում նկարչուհու մասին պատմվում է որպես ողջ անձնավորության:

Ընտիր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնանկար (Պադովայի միջնադարյան և ժամանակակից արվեստի թանգարան)
  • Վիտալյանո Բուցցակարինի (1620 թ., մասնավոր հավաքածու)
  • Բուցցակարինի ընտանիքի անհայտ կին (1621 թ., մասնավոր հավաքածու)
  • Անհայտ կնոջ դիմանկարը (գիտնական Կապոդիլիսի դուստրը, Պադովայի միջնադարյան և ժամանակակից արվեստի թանգարան)
  • Ազնվազարմ կնոջ դիմանկարը վարդը ձեռքին
  • Կապույտ հագուստով աղջկա դիմանկարը (1640 թ., Պադովա, Ցիվիկ թանգարան)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադովայի մոտ գտնվող Ռուբանո քաղաքում կա Վորոտարիի անվամբ փողոց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Chiara Varotari — 2008.
  2. По некоторым данным, художница даже отказалась выйти замуж, чтобы продолжать работу с братом.
  3. Bryan Michael (1889)։ Dictionary of Painters and Engravers: Biographical and Critical (անգլերեն)։ G. Bell and sons 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]