Կերոսինային լամպ


Կերոսինային լամպ (որոշ երկրներում հայտնի է նաև որպես պարաֆինային լամպ), լուսավորության սարքի տեսակ, լապտեր, որը որպես վառելիք օգտագործում է կերոսին: Կերոսինային լամպերում որպես լույսի աղբյուր օգտագործում են պատրույգ կամ գազի մանտիա (mantle, ծածկոց), որն արտաքին ազդեցություններից պաշտպանված է լամպի ապակե բոցատարով (ծխատար) կամ գնդով. լամպերը կարող են օգտագործվել սեղանի վրա կամ որպես ձեռքի լապտերներ՝ շարժական լուսավորության համար: Ինչպես յուղային լամպերը, դրանք օգտակար են առանց էլեկտրաէներգիայի լուսավորության համար, ինչպիսիք են գյուղական էլեկտրաֆիկացիա չունեցող շրջաններում, էլեկտրաֆիկացված տարածքներում էլեկտրաէներգիայի անջատումների ժամանակ, ճամբարներում և նավակների վրա:
Կան կերոսինային լամպերի երեք տարածված տեսակներ՝ հարթ պատրույգով, կենտրոնից օդի հոսքով (խողովականման կլոր պատրույգ) և մանտիա լամպ: Շարժական օգտագործման համար նախատեսված կերոսինային լապտերներն ունեն հարթ պատրույգ և պատրաստվում են մարմրացող ճրագով, տաք և սառը ճրագի տարբերակներով:
Ճնշման տակ գտնվող կերոսինային լամպերը օգտագործում են գազային մանտիա. դրանք հայտնի են որպես Փեթրոմաքսի (Petromax), Թիլլիի (Tilley) լամպեր կամ Քոլեմանի (Coleman) լամպեր, ինչպես նաև այլ արտադրողներ: Դրանք ավելի շատ են լույս տալիս վառելիքի մեկ միավորի համար, քան պատրույգով լամպերը, բայց ավելի բարդ և թանկ են կառուցվածքով և ավելի բարդ են շահագործման մեջ: Ձեռքի պոմպը ճնշում է գործադրում օդի վրա, որը հեղուկ վառելիքը մղում է ռեզերվուարից դեպի գազային խցիկ: Խցիկից եկող գոլորշին այրվում է՝ տաքացնելով մանտիան մինչև շիկացման աստիճան և ապահովելով ջերմություն:
Կերոսինային լամպերը լայնորեն օգտագործվում են լուսավորության համար Աֆրիկայի և Ասիայի գյուղական վայրերում, որտեղ էլեկտրաէներգիան հասանելի չէ կամ չափազանց թանկ է[1]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերական զարգացող հասարակություններում յուղային լամպերի մեջ կետի յուղն է օգտագործել: Հոլանդացիներն այդ արդյունաբերության նկատմամբ մենաշնորհ դիրք են ունեցել կետերի որսի շնորհիվ, և 17-րդ դարում կետերի վրա հիմնված արտադրանքի գլխավոր մատակարարն են եղել Եվրոպայի մեծ մասի համար: Կետի յուղը նախընտրելի է եղել, քանի որ այրվում էր ավելի քիչ ծխով և ավելի պայծառ ճրագով, քան այլընտրանքները, չնայած հիմնական թերությունը ձկան հոտն էր[2]: 1740-ական թվականներին Լոնդոնում գտնվել են կետի յուղով այրող հինգ հազար փողոցային լամպեր:
1813 թվականին Ջոն Թիլլին հորինել է հիդրո-պնևմատիկ փչող խողովակ[3]: 1818 թվականին գազի մոնտաժող Ուիլյամ Հենրի Թիլլին Սթոք Նյուինգթոնում (Անգլիա) սկսել է գազային լամպեր արտադրել[4]:
1846 թվականին Աբրահամ Պինեո Գեսները հորինել է լամպ, որտեղ կետի յուղը փոխարինել է կերոսինով: Պարաֆինային լամպի ժամանակակից և ամենատարածված տարբերակները հետագայում կառուցել է լեհ գյուտարար և դեղագործ Իգնացի Լուկասևիչը Լվովում 1853 թվականին[5][6][7][8]: Սա զգալի բարելավում է եղել բուսական կամ սպերմացետ (օրինակ, կետի ճարպից հալեցրած) յուղերով այրելու համար նախատեսված լամպերի համեմատ:
1914 թվականին Coleman ընկերությունը ներկայացրել է Coleman Lantern ճնշման լամպը[9][10][11], մի դիզայն, որը ներառում էր տարբեր բարելավումներ, ինչպիսիք են միջատներից պաշտպանող էկրանը և հարթ հիմքը[12]:
1919 թվականին Թիլլիի High-Pressure Gas ընկերությունը սկսել է օգտագործել կերոսինը որպես լամպերի վառելիք[13]:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարթ պատրույգով լամպ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարթ պատրույգով լամպը կերոսինային լամպի պարզ տեսակ է, որն այրում է պատրույգի միջով մազանոթային ազդեցությամբ ներծծված կերոսինը: Այս տեսակի լամպի կոտրվելու դեպքում կարող է հեշտությամբ հրդեհ բռնկել: Հարթ պատրույգով լամպն ունի վառելիքի աղբյուր, որը գալիս է բաքից, որին էլ միացված է լամպի այրիչը: Վառելիքի բաքին ամրացված են չորս ճանկեր, որոնք պահում են ապակե ծխատարը, որը կանխում է ճրագի մարումը և ուժեղացնում ջերմությունից առաջացրած հոսքի առաջացումը: Ապակե ծխատարն անհրաժեշտ է «կոկորդ» կամ թեթևակի նեղացում՝ վառելիքի լրիվ այրման համար համապատասխան քամու առաջացման համար. քամու առաջացումը ճրագի միջով ավելի շատ օդ (թթվածին) է տանում, ինչը նպաստում է անծուխ լույսի առաջացմանը, որն ավելի պայծառ է, քան բաց ճրագով կարտադրեր:
Ծխատարն օգտագործվում է ավելի կարևոր դերի համար: Պատյանի/պատրույգի պահիչն արտաքին եզրերին անցքեր ունի: Երբ լապտերը վառվում է և ծխատարը տեղադրված է, ջերմային քամու միջոցով օդը քաշվում է այդ անցքերի միջով և անցնում պատյանի վերևի մասով, ինչպես տան ծխնելույզը: Սա ունի սառեցման ազդեցություն և կանխում է պատյանի գերտաքացումը: Ծխատարի պատշաճ տեղադրումն ապահովում է որոշակի անվտանգություն: Սա հատկապես ավելի կարևոր է, եթե օգտագործվում են «Ալադինի» լամպեր: Դրանք նաև ունեն ավելի բարակ ծխատար՝ ավելի արագ օդի հոսք ապահովելու համար[14]:
Լամպի այրիչն ունի հարթ պատրույգ, որը սովորաբար պատրաստված է բամբակից: Պատրույգի ստորին մասը մտնում է կերոսինով լցված բաքի մեջ և կլանում է կերոսինը. պատրույգի վերին մասը դուրս է գալիս լամպի այրիչի պատրույգի խողովակից, որը ներառում է պատրույգի կարգավորման մեխանիզմ: Պատրույգի չափով որոշվում է խողովակից վերև տարածվող ճրագի չափը: Պատրույգի խողովակը շրջապատում է պատրույգը և ապահովում է, որ լամպի այրիչին հասնի օդի ճիշտ քանակը: Կարգավորումը սովորաբար կատարվում է փոքրիկ կոճակ-բռնիչի միջոցով, որն ամրացված է ատամնավոր մետաղական ատամնանիվով:
Եթե պատրույգը չափազանց բարձր է և դուրս է գալիս պատրույգի խողովակի վերևի մասում գտնվող այրիչի կոնից, լամպը կարտադրի ծուխ և մուր (չայրված ածուխ): Երբ լամպը վառվում է, պատրույգի կողմից կլանված կերոսինն այրվում է և առաջացնում է պարզ, պայծառ, դեղին ճրագ: Երբ կերոսինն այրվում է, պատրույգի մազանոթային ազդեցությունը վառելիքի բաքից ավելի շատ կերոսին է վեր քաշում: Բոլոր կերոսինային հարթ պատրույգով լամպերն օգտագործում են ձգված ճրագայրիչի կառուցվածք, որտեղ սառը օդը մատակարարվում է ներքևից, իսկ տաք օդը դուրս է գալիս վերևից։
Այս տեսակի լամպը լայնորեն օգտագործվում էր երկաթուղիներում՝ ինչպես գնացքների առջևի, այնպես էլ հետևի մասում, ինչպես նաև ձեռքի ազդանշանների համար (օրինակ՝ փարոս)` իր հուսալիության շնորհիվ: Հնում, երբ խոշոր քաղաքներից դուրս գիշերը քիչ մրցակցող լույսի աղբյուրներ կային, այս լամպերի սահմանափակ պայծառությունը բավարար էր և կարելի էր տեսնել բավարար հեռավորությունից՝ որպես նախազգուշացում կամ ազդանշան ծառայելու համար:
Կենտրոնական հոսքով (խողովակաձև կլոր պատրույգով) լամպ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնական ներհոսքով լամպը 1780 թվականի Արգանդի լամպում (Argand lamp) օգտագործված սկզբունքների շարունակությունն է[15]: Այն նաև օգտագործում է խողովակաձև կլոր պատրույգ և ունի օդի մուտք դեպի ճրագի տակ՝ դեպի ապակե ծխատար: Քանի որ Արգանդի լամպում օգտագործվող կետի յուղը բարձր մածուցիկություն ունի, անհրաժեշտ էր յուղի բաքը տեղադրել լամպի ճրագից բարձր, որպեսզի յուղը հոսի ձգողականության ուժի ճնշման տակ: Կերոսինն ունի շատ ավելի ցածր մածուցիկություն և կարող է տեղափոխվել պատրույգի միջով մազանոթային գործողության միջոցով: Սա հնարավոր է դարձրել յուղի կոնտեյները (բաքը) տեղադրել ճրագի տակ:
Յուղի բաքերը պատրաստվում են մեջտեղում գտնվող խոռոչ խողովակով, որը յուղի բաքից ներքև մտած օդը տեղափոխում է ճրագի մեջ[16]: Խողովակի շուրջը տեղադրվում է խողովակաձև հյուսված պատրույգը (կամ հարթ պատրույգը, որը փաթաթված է խողովակի մեջ, որի կարը այնուհետև կարվում է՝ ամբողջական պատրույգը կազմելու համար): Այնուհետև խողովակաձև պատրույգը տեղադրվում է «կրիչի» մեջ, որը ատամնավոր դարակի մի տեսակ է, որը միանում է այրիչի պատրույգ բարձրացնող մեխանիզմի ատամնանիվներին և թույլ է տալիս պատրույգը բարձրացնել և իջեցնել: Պատրույգը գտնվում է ներքին և արտաքին պատրույգային խողովակների միջև։ Ներքին պատրույգային խողովակը (կենտրոնական մղման խողովակ) ապահովում է «կենտրոնական մղումը» կամ մղումը, որը օդ է մատակարարում ծխատարին։ Երբ լամպը վառվում է, կենտրոնական մղման խողովակն օդ է մատակարարում ծխատարին, որը տարածում է բոցը կրակի օղակի մեջ և թույլ է տալիս լամպին մաքուր այրվել։
Կողային հոսքով լամպ (հարթ, կլոր ծալված)
[խմբագրել | խմբագրել կոդը]1865 թվականին Բեռլինում գործող Wild & Wessel ընկերությունը հորինել է Kosmos Brenner-ը[17]: Այս լամպն օգտագործում էր հարթ պատրույգ, որը բացվում էր ներքևից և աստիճանաբար շրջանաձև ծալվում վերևից: Սա թույլ էր տալիս օդի հոսք ապահովել ճրագի կենտրոնում, ինչպես կենտրոնական ներհոսքով այրիչի դեպքում: Միայն այստեղ օդի մուտքը կատարվում է յուղի ռեզերվուարի վերևում և այրիչի տակ: Սա խուսափում է ռեզերվուարի բարձրության երկայնքով խոռոչ խողովակ ունենալու անհրաժեշտությունից: Սա հեշտացնում է կերամիկական կամ ապակյա յուղային ռեզերվուարների օգտագործումը: Kosmos Brenner-ը չի օգտագործում ճրագի տարածիչ, իսկ մյուս կողմնային ներհոսքով կերոսինային լամպերն օգտագործում են: Օրինակներ են Ehrich and Graetz- ի Ideal Brenner-ը և Matador Brenner-ը:
Երկկողմանի լամպ (երկու զուգահեռ հարթ մոմակալներով) լամպ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1865 թվականին շուկայում հայտնվել է նաև Դուպլեքս լամպը։ Այն Մեծ Բրիտանիայում կերոսինային լամպի շատ տարածված տեսակ էր։ Լամպերն ունեին 2 հարթ պատրույգ մեկ ապակե ծխատարի ներսում։ Երկու պատրույգներն էլ կարող էին կարգավորվել պատրույգի բարձրացման բռնակով։
Մանտիա լամպ
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կենտրոնական հոսքով» լամպի տարատեսակը մանտիա լամպն է: Մանտիան մոտավորապես տանձի ձև ունեցող ցանց է, որը պատրաստված է գործվածքից, որը տեղադրվում է այրիչի վրա: Մանտիան սովորաբար պարունակում է թորիում կամ այլ հազվագյուտ հողային աղեր. առաջին օգտագործման ժամանակ կտորը այրվում է, և հազվագյուտ հողային աղերը վերածվում են օքսիդների՝ թողնելով շատ փխրուն կառուցվածք, որը վառիչի բոցի ջերմության ազդեցության տակ շիկանում է (պայծառ փայլում):
Մանտիա լամպերը զգալիորեն ավելի պայծառ են, քան հարթ կամ կլոր պատրույգով լամպերը, արտադրում են ավելի սպիտակ լույս և ավելի շատ ջերմություն: Մանտիա լամպերը սովորաբար ավելի արագ են օգտագործում վառելիք, քան հարթ պատրույգով լամպը, բայց ավելի դանդաղ, քան կենտրոնական հոսքով կլոր պատրույգով լամպը, քանի որ դրանք կախված են մանտիան տաքացնող փոքր ճրագից, այլ ոչ թե ամբողջ լույսն առաջանում է ճրագից:
Մանտիա լամպերը գրեթե միշտ բավականաչափ պայծառ են՝ որպես լամպի լուսամփոփ օգտագործելու համար, և մի քանի մանտիա լամպեր կարող են բավարար լինել ցուրտ եղանակին փոքր շենքը տաքացնելու համար: Մանտիա լամպերը, իրենց աշխատանքի սկզբունքի ավելի բարձր ջերմաստիճանի պատճառով, շատ հոտ չեն արձակում, բացառությամբ առաջին անգամ վառվելուց կամ անջատվելուց հետո:
Ինչպես հարթ և կլոր պատրույգով լամպերը, մանտիայով լամպի պայծառությունը նույնպես կարելի է կարգավորվել. սակայն, պետք է զգույշ լինել, քանի որ չափազանց բարձր լուսավորության դեպքում, լամպի ծխնելույզը և մանտիան կարող են ծածկվել մրի սև շերտով: Նախապես չափազանց բարձր լուսավորության վրա դրած լամպն անվնաս կայրվի, եթե արագ մեղմացվի (կրակը ցածրացվի), բայց ժամանակին այն չկարգավորելու դեպքում, մուրն ինքնին կարող է բոցավառվել, և կարող է առաջանալ «անկառավարելի այրման» վիճակ:
Բոլոր չհերմետիկացված մանտիայով լամպերը հիմնված են Արգանդի լամպի վրա, որը բարելավվել է Քլամոնտի գազայրիչով լամպի մանտիայով[18]: Այս լամպերը տարածված էին 1882 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարճ ժամանակ անց, երբ գյուղական շրջանների էլեկտրաֆիկացումը դրանք այլևս դարձրել է անօգտագործելի: Ալադինի լամպեր ընկերությունն այսօր այս ոճի լամպերի միակ արտադրողն է[14]: Նույնիսկ նրանք այժմ վաճառում են էլեկտրական լուսամփոփներ, որոնք նման են հնաոճ լամպերին:
Նավերի նավարկության համար փարոսներն օգտագործել են մեծ, ֆիքսված, չհերմետիկացված կերոսինային մանտիայով լամպեր, որոնք ավելի պայծառ էին և ավելի քիչ վառելիք էին սպառում, քան նախկինում օգտագործվող յուղային լամպերը[19]։ Գազային մանտիայով լամպի վաղ տարբերակը՝ կերոսինը, գոլորշիանում էր երկրորդական այրիչի միջոցով, որը ճնշում էր գործադրում կենտրոնական քարշը մատակարարող կերոսինային բաքի վրա։ Բոլոր գազային մանտիայով լամպերի նման, այրիչի միակ նպատակը մանտիան տաքացնող ճրագը պահելն է, որը 4-5 անգամ ավելի պայծառ է, քան պատրույգը։ Քոլեմանի լապտերը այս տեսակի լամպի անմիջական ժառանգորդն է[20]։
Կերոսինային լապտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերոսինային լապտերը, որը հայտնի է նաև որպես «ամբարի լապտեր» կամ «փոթորկի լապտեր», հարթ պատրույգով լամպ է, որը հարմար է տեղից տեղ տեղափոխելու և բացօթյա օգտագործման պայմանների համար: Դրանք պատրաստված են եռակցված կամ ամրացված թիթեղյա մետաղական դրոշմվածքներից, որոնցից ամենատարածված նյութը անագապատ թիթեղյա պողպատն է, որին հաջորդում են արույրը և պղինձը: Կան երեք տեսակ՝ մարմրացող ճրագով, տաք ճրագով և սառը ճրագով: Թե՛ տաք, թե՛ սառը ճրագով կառուցվածքները կոչվում են խողովակաձև լապտերներ և ավելի անվտանգ են, քան մարմրացող ճրագով լամպերը, քանի որ խողովակաձև լապտերի շրջվելու դեպքում կտրվում է թթվածնի հոսքը դեպի այրիչ և վայրկյանների ընթացքում մարում է ճրագը[21]:
- Մարմրացող ճրագով լապտեր
- Տաք ճրագով լապտեր
- Սառը ճրագով լապտեր
- Ալադինի լամպ
- Քոլեմանի գազային լամպ
1850-ական և 1860-ական թվականների ամենավաղ փոխադրելի կերոսինային «ապակե գնդաձև» լապտերները մարմրացող ճրագի տեսակի էին, ինչը նշանակում էր, որ դրանք ունեին բաց պատրույգ, բայց դեպի ճրագ տանող օդի հոսքը խստորեն կարգավորվում էր վերև շարժվելով՝ այրիչի ներքևի մասում գտնվող օդափոխման անցքերի և բաց ծխնելույզի համադրությամբ: Սա օգնում է հեռացնել կողքից փչող քամիները և այդպիսով զգալիորեն նվազեցնել կամ նույնիսկ վերացնել բաց ճրագի դեպքում առաջացող թարթումը:
Ավելի ուշ թողարկված լապտերները, ինչպիսիք են տաք և սառը ճրագով լապտերները, օդի հոսքի կառավարումն ավելի բարձրացրել են՝ մասամբ կամ ամբողջությամբ պատրույգը փակելով «շեղիչի» կամ «այրիչի կոնի» մեջ, այնուհետև այրման համար մատակարարվող օդը պատրույգ ուղղորդելով՝ միաժամանակ նախապես տաքացնելով այրման համար օդը։
Տաք ճրագով դիզայնը, որը հայտնի է նաև որպես «խողովակային լապտեր»՝ դրա կառուցման մեջ օգտագործված մետաղական խողովակներից ելնելով, հորինել է Ջոն Հ. Իրվինը և արտոնագրվել է 1869 թվականին[22]: Ինչպես նշվում է արտոնագրում, «լապտերի կառուցման նորարարական եղանակ, որի դեպքում քամին, ճրագի վրա այնպես ազդելու փոխարեն, որ այն մարի, ծառայում է դրա մարումն աջակցելու կամ պահպանելու և կանխելու համար»։ Այս բարելավումն էապես ուղղորդել է քամին, որը սովորաբար կարող էր հակված լինել մարելու չպաշտպանված մամրացող կրակով լապտերների ճրագը, փոխարենը վերահղորդվել, դանդաղեցվել, նախապես տաքացվել և մատակարարվել այրիչին՝ վառելիքի այրումը իրականում աջակցելու և խթանելու համար։
Ավելի ուշ Իրվինը կատարելագործել է այդ դիզայնը[23]։ Այս դիզայնը նման է նրա նախկին «տաք օդի» դիզայնին, բացառությամբ այն բանի, որ թթվածնով զուրկ տաք այրման ենթամթերքները վերաուղղորդվում են և կանխվում դրանց վերադարձը դեպի այրիչ՝ վերաձևակերպելով ընդունող նյութերի վերաձևավորումը, որպեսզի մթնոլորտից լամպի մեջ մտնի միայն թթվածնով հարուստ, թարմ օդը («թարմ օդի մուտքերը տեղադրված են այրման նյութերի վերելքի հոսքից դուրս, և այդպիսով կանխվում է այդ նյութերի մուտքը [օդային մուտք]» ): Այս դիզայնի հիմնական առավելությունը նախկին «տաք օդի» դիզայնի համեմատ այրման համար հասանելի թթվածնի քանակը մեծացնելն էր՝ ապահովելով, որ այրիչին մատակարարվի միայն թարմ օդ, այդպիսով մեծացնելով ճրագի պայծառությունն ու կայունությունը:
Հարկ է նշել, որ «տաք ճրագ» և «սառը ճրագ» տերմինները ուղղակիորեն չեն հանդիպում Ջոն Իրվինի արտոնագրերից ոչ մեկում: Հավանական է, որ այս տերմինները օգտագործվել են ավելի ուշ կամ, հնարավոր է, մարքեթինգային տերմիններ են, որոնք հորինել են կերոսինային լամպերի վաճառողները:
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լամպի վառելիքի աղտոտումը նույնիսկ փոքր քանակությամբ բենզինով հանգեցնում է վառելիքի բռնկման ջերմաստիճանի ցածրացման և գոլորշու ճնշման բարձրացման, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: Թափված վառելիքի գոլորշիները կարող են բռնկվել. հեղուկ վառելիքի վերևում կուտակված գոլորշին կարող է հանգեցնել ավելորդ ճնշման և հրդեհների: Կերոսինային լամպերը դեռևս լայնորեն օգտագործվում են էլեկտրական լուսավորություն չունեցող տարածքներում. այրման լուսավորության արժեքը և վտանգները շարունակական մտահոգություն են շատ երկրներում[24]:
Ինհալացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կերոսինը համարում է աղտոտող վառելիք և խորհուրդ է տալիս «կառավարություններին և մասնագետներին անհապաղ դադարեցնել դրա կենցաղային օգտագործման խթանումը»[25]:
Կերոսինի ծուխը պարունակում է վնասակար մասնիկների բարձր մակարդակ, և կենցաղային պայմաններում կերոսինի օգտագործումը կապված է քաղցկեղի, շնչառական վարակների, ասթմայի, տուբերկուլյոզի, կատարակտի և հղիության անբարենպաստ ելքերի բարձր ռիսկերի հետ[25]:
Արդյունավետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարթ պատրույգով լամպերն ունեն ամենացածր լույսի հոսք, կենտրոնական հոսքով կլոր պատրույգով լամպերն ունեն հարթ պատրույգով լամպերի համեմատ երեքից չորս անգամ ավելի լույսի հոսք, իսկ ճնշման տակ գտնվող լամպերն ունեն պայծառ լույսի հոսք՝ միջակայքը 8-ից մինչև 100 լյումեն է։ Մեկ ամսվա ընթացքում (120 ժամ) օրական 4 ժամ 37 լյումեն արտադրող կերոսինային լամպը սպառում է մոտ 3լիտր կերոսին[26]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mills, E. (2005-05-27). «ENVIRONMENT: The Specter of Fuel-Based Lighting». Science (անգլերեն). 308 (5726): 1263–1264. doi:10.1126/science.1113090. ISSN 0036-8075. PMID 15919979. S2CID 129749450.
- ↑ «"Great and ghastly stench"». Mediamatic (անգլերեն). Վերցված է 2025-12-24-ին.
- ↑ Tilley, John (1814 թ․ ապրիլ). «LIX. Description of a hydro-pneumatic blow-pipe for the use of chemists, enamellers, assayers, and glass-blowers». The Philosophical Magazine. 43 (192): 280–284. doi:10.1080/14786441408638024.
- ↑
- Tilley lamp Company
- Principles of Tilley lamp operation
- Tilley lamps Արխիվացված Հոկտեմբեր 27, 2016 Wayback Machine
- ↑ «The Petroleum Trail». Արխիվացված է օրիգինալից 2009-08-28-ին.
- ↑ «Lukasiewicz, Ignacy». Encyclopedia of World Biography. Encyclopedia.com.
- ↑ «Pharmacist Introduces Kerosene Lamp, Saves Whales». History Channel. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Ignacy Łukasiewicz (1822–1882) – Polish pharmacist and Prometheus». Polish Ministry of Foreign Affairs.
- ↑ «Coleman US lanterns 1914 – 1920». The Terrence Marsh Lantern Gallery (անգլերեն). 2018 թ․ հունվարի 25. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Bebb, Frank. «How to date your Coleman® Lamp, Lantern and Stove». The Old Town Coleman Center (English). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Our Story». Coleman. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «History of The Coleman Company, Inc». FundingUniverse (անգլերեն). Վերցված է 2025-12-25-ին.
- ↑ «Tilley Lamp Co». Grace's Guide To British Industrial History. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 10-ին.
- 1 2 «Aladdin Kerosene Lamps». aladdinlamps.info. Վերցված է 2025-12-24-ին.
- ↑ «Seeing The Light - The Argand and Lewis lamps». www.terrypepper.com. Վերցված է 2025-12-24-ին.
- ↑ «Side Draft vs Center Draft Lamp, an explanation». YouTube: The wick shop. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «The Kosmos Burner». artoluys.com. Վերցված է 2025-12-24-ին.
- ↑ «The Clamond Gas Burner». chestofbooks.com. Վերցված է 2025-12-25-ին.
- ↑ Dennis L. Noble Lighthouses & Keepers: The U.S. Lighthouse Service and Its Legacy, Naval Institute Press, 2004. ISBN 1-59114-626-7, page 34.
- ↑ «History of The Coleman Company, Inc». FundingUniverse (անգլերեն). Վերցված է 2025-12-24-ին.
- ↑ «Kerosene Lantern Frequently Asked Questions Page». www.lanterns.us. Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին. Վերցված է 2025-12-24-ին.
- ↑ patented on May 4, 1869
- ↑ patenting his cold-blast design on May 6, 1873
- ↑ E., Shepherd, Joseph; A., Perez, Frank (2008-04). «Kerosene lamps and cookstoves—The hazards of gasoline contamination». authors.library.caltech.edu (անգլերեն). doi:10.1016/j.fire. Արխիվացված օրիգինալից 2023-04-06. Վերցված է 2025-12-24-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - 1 2 Burning opportunity: clean household energy for health, sustainable development, and wellbeing of women and children. Geneva, Switzerland: World Health Organization. 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Rao, Narasimha Desirazu; Goulder, Lawrence H. (Lawrence Herbert); Satz, Debra; Cohen, Joshua; Victor, David; University), Emmett Interdisciplinary Program in Environment and Resources (Stanford. «Distributional impacts of energy policies in India : implications for equity in international climate change agreements» (անգլերեն).
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «How to Assemble a Kerosene Lamp». Antique Lamp Supply.
- Information on blinking kerosene lamps
- Information on Dietz Kerosene Lamps and Lanterns
- Making and Repairing Kerosene Lamps
- Oil Lamp Basics for Survivalists
- «Рапсовое масло и газовый фонарь: История уличного освещения». Oyla (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-09-05-ին. Վերցված է 2025-12-24-ին. [ Սևուկի յուղը և գազային լամպը. փողոցային լուսավորության պատմություն]
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերոսինային լամպ» հոդվածին։ |
| ||||||