Կերմիտ գորտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կերմիտ գորտը
Airmen of Note with Kermit the Frog (6602099433) (cropped).jpg
Տեսակanthropomorphic frog?, puppet character?, հեռուստատեսային կերպար, կինոհերոս և համակարգչային խաղի կերպար
ՀեղինակJim Henson?
Ներկայացված էThe Muppet Christmas Carol?[1]
Սեռարական
Հրարած տիեզերքիցMuppets universe?
Kermit the Frog Վիքիպահեստում

Կերմիտ գորտը (անգլ.՝ Kermit the Frog), ամերիկացի տիկնիկագործ Ջիմ Հենսոնի կողմից ստեղծված Մափեթ տիկնիկներից ամենահայտնին: Կերմիտը հանդես է եկել որպես «Մափեթ շոու»-ի ռեժիսոր և մենեջեր և հայտնվել է շատ այլ հեռուստատեսային շոուներում:

Կերպարի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերմիտ տիկնիկի առաջին տարբերակը ստեղծվել է կանաչ վերարկուից, որը պատկանել է Ջիմ Հենսոնի մորը, և երկու պինգ-պոնի գնդակներից, որոնք աչքեր են դարձել: Սկզբում Կերմիտը մտածված էր որպես մողես, բայց Սեզամ փողոցում նրա ելույթներից անմիջապես առաջ նա գորտ է դարձել: Ավելի «գորտային» տեսք ունենալու, ինչպես նաև գլխի և մարմնի միջև եղած կարերը թաքցնելու համար նրան նաև օձիք է ավելացվել[2]: Խոսակցություն էր տարածվել, որ «Կերմիտ» անունը հայտնվել է Հենսոնի մանկության ընկերոջ՝ Միսսիսիպիից Կերմիտ Սքոթի պատճառով: Այնուամենայնիվ, Ջիմ Հենսոնի ժառանգության տնօրենների խորհրդի ղեկավար Կարեն Ֆալկը կտրականապես հերքում է դա.

Aquote1.png Այդ ժամանակ Կերմիտն այդքան հազվագյուտ անուն չէր, և Ջիմ Հենսոնն ասել է, որ գորտի անունը կապված չէ իր տարրական դպրոցից երեխայի անվան հետ: Aquote2.png


Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերմիտը Մափեթ Շոուի առաջատար կերպարներից մեկն է, որում նա հանդես է եկել որպես ռեժիսոր և մենեջեր: Բացի Մափեթ շոուից, գորտը մշտական կերպար էր «Սեզամ փողոց» տիկնիկային շոուի մեջ և հայտնվել է շատ այլ հեռուստատեսային շոուներում, հաճախ որպես «կենդանի» թոք-շոուի հյուր:

Նա հեռուստաէկրաններին է հայտնվել 1955 թվականին, և այդ պահից մինչև 1990 թվականին իր մահը նրան հնչյունավորում էր ինքը՝ Ջիմ Հենսոնը: Կերմիտն ունի բնորոշ ձայն, որը հաճախ դառնում է նմանակման առարկա և երգելու ցանկություն է առաջացնում: Նրա երգերից մեկը՝ Rainbow Connection-ը, յոթ շաբաթ մնացել է ամերիկյան Թոփ 40-ում և 1979-ին առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» և «Օսկարի»:

Կերմիտ գորտի անվամբ լույս է տեսել երկու գիրք (դրանցից մեկը ինքնակենսագրություն է), նա ստացել է Honoris causa դոկտորի աստիճան[3], և նա ունի իր սեփական աստղը Հոլիվուդի փառքի ծառուղում:

Կերմիտի վերջին գործերից մեկը «Մափեթներ» լիամետրաժ ֆիլմն է, որը թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերին:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնվում է որպես անանուն տեղեկատու՝ «Գրիֆֆիններ» անիմացիոն շարքի ««Deep Throats» դրվագում (4x23):
  • Հայտնվում է «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի հեռուստատեսային հաղորդմանը, «Mother Tucker» սերիայում (5x2):
  • Կերմիտի պատվին է կոչվում Lockheed WP-3D ինքնաթիռներից մեկը (կոչանուն` NOAA 42):
  • Կապիտան Էդ Մերսերը «Օրվիլը«հեռուստասերիալում ունի Կերմիտ գորտի կերպարով խաղալիք, որը նրա համար դրական աշխարհայացքի օրինակ է:
  • «Հարավային այգի» մուլտիպլիկացիոն շարքի հերոս Էրիկ Քարտմանի սիրելի խաղալիքը Քլայդ գորտն է (Կերմիտ գորտի նմանակը):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Muppet Christmas Carol — 1992.
  2. «Kermit the Frog Comes Home to Washington»։ The National Museum of American History (անգլերեն)։ 2010։ Վերցված է 2018-01-06 
  3. Kermitted to the Environment. The 1996 Commencement Արխիվացված է Օգոստոս 8, 2008 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]