Jump to content

Կերիմ Ալայբեգովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերիմ Ալայբեգովիչ
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 2007(2007-09-21) (19 տարեկան)
Ծննդավայր Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Հասակ 178 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կերիմ-Սամ Ալայբեգովիչ (բոս․՝ Kerim-Sam Alajbegović, սեպտեմբերի 21, 2007(2007-09-21), Քյոլն, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա)[1], բոսնիացի ֆուտբոլիստ, գերմանական «Բայեր 04» ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քյոլնում (Գերմանիա), որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով համանուն ակումբի ակադեմիայում։ 2021 թվականին տեղափոխվել է «Բայեր 04»։ 2024 թվականի հոկտեմբերի 29-ին առաջին անգամ ընդգրկվել է ակումբի հիմնական թիմի հայտացուցակում Գերմանիայի գավաթի՝ «Էլֆերսբերգի» դեմ խաղի համար, սակայն խաղադաշտ դուրս չի եկել[2]։ 2025 թվականի հունվարի 29-ին առաջին անգամ հայտավորվել է Չեմպիոնների լիգայի՝ պրահայական «Սպարտայի» դեմ խաղին, բայց կրկին չի մասնակցել հանդիպմանը[3]։

2025 թվականի հուլիսի 3-ին տեղափոխվել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգ»[4]։ 2025 թվականի հուլիսի 23-ին նոր ակումբի կազմում նորամուտը նշել է՝ փոխարինման դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի՝ նորվեգական «Բրանի» դեմ խաղում[5][6]։ 2025 թվականի հուլիսի 26-ին առաջին անգամ «Ռեդ Բուլի» մեկնարկային կազմում դուրս է եկել Ավստրիայի գավաթի՝ «Ունիոն Դիտախի» դեմ խաղին և խփել իր առաջին գոլը պրոֆեսիոնալ ֆուտբոլում[7][8]։

2026 թվականի մարտի 27-ին «Բայեր 04»-ն օգտվել է Ալայբեգովիչի հետգնման իրավունքից։ Կերիմը գերմանական ակումբ կվերադառնա 2026 թվականի հուլիսի 1-ին[9]։

Ազգային հավաքականում կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Բոսնիա և Հերցեգովինայի մինչև 15, 17, 19, 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև երկրի ազգային հավաքականում[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ FULL FIFA World Cup 2026 Pronunciations | EVERY PLAYER + EVERY TEAM ՅուԹյուբում՝ սկսած 25-րդ վայրկյանից
  2. ↑ «Leverkusen vs. Elversberg». Soccerway (անգլերեն). 2024-10-29.
  3. ↑ «Leverkusen vs Sparta». Soccerway (անգլերեն). 2025-01-29.
  4. ↑ «From Bayer Leverkusen to FC Red Bull Salzburg». FC Red Bull Salzburg (անգլերեն). 2025-07-03.
  5. ↑ «Alajbegović debitovao u kvalifikacijama za Ligu prvaka, ubjedljiva pobjeda Salzburga». N1 Bosna i Hercegovina (բոսնիերեն). 2025-07-23.
  6. ↑ «Brann vs Salzburg». Soccerway (անգլերեն). 2025-07-23.
  7. ↑ «Klarer Sieg bei nationalem Pflichtspielauftakt». FC Red Bull Salzburg (գերմաներեն). 2025-07-26.
  8. ↑ «Union Dietach vs Salzburg». Soccerway (անգլերեն). 2025-07-26.
  9. ↑ «Rückkehr aus Salzburg: Bayer 04 verpflichtet Offensivspieler Kerim Alajbegovic». Bayer 04 Leverkusen (գերմաներեն). 2026-03-27.
  10. ↑ «Kerim Alajbegović». Transfermarkt (անգլերեն).