Կետ, կետ, ստորակետ
Կետ, կետ, ստորակետ ռուս.՝ Точка, точка, запятая… | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և երաժշտական ֆիլմ |
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Միտտա |
Սցենարի հեղինակ | Միխայիլ Լվովսկի |
Դերակատարներ | Յուրի Նիկուլին, Եվգենի Գերասիմով[1] և Ժաննա Պրոխորենկո[1] |
Երաժշտություն | Գենադի Գլադկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 84 րոպե |
«Կետ, կետ, ստորակետ…» (ռուս.՝ «Точка, точка, запятая…»), խորհրդային երաժշտական կատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Միտան[2][3][4] 1972 թվականին «Մոսֆիլմ» ստուդիայում։ Ֆիլմի պրեմիերային ցուցադրությունը տեղի է ունեցել 1973 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Ամանորի նախօրեին։
Միխայիլ Լվովսկու վիպակը, որի հիման վրա նկարահանվել է ֆիլմը, հրապարակվել է 1971 թվականին «Պիոներ» ամսագրում՝ «Բարձրացատկ» (ռուս.՝ «Прыжок в высоту») վերնագրով։ Այս ֆիլմով Ալեքսանդր Միտան ամփոփել է տասնամյակի արդյունքները, որի ընթացքում նա նկարահանել է սոցիալական ֆիլմեր դեռահասների և անցումային տարիքի դժվարությունների մասին։ Այդ շարքի սկիզբը դրել է ռեժիսորի դեբյուտային ֆիլմը՝ «Իմ ընկեր Կոլկա» (ռուս.՝ «Друг мой, Колька!», 1961), այնուհետև հետևել են «Առանց վախի և հանդիմանության» (ռուս.՝ «Без страха и упрёка», 1962) և «Զանգահարում են, բացեք դուռը» (ռուս.՝ «Звонят, откройте дверь», 1965) նկարները։ «Կետ, կետ, ստորակետ...» ֆիլմը դարձել է Միտայի՝ երեխաներին և դպրոցին նվիրված աշխատություններից ամենահաջողակը[5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]8«Ա» դասարանում սովորում է սովորական մի տղա՝ Լյոշա Ժիլցովը։ Դասարանում բոլորն իրենց համարում են «անհատականություն», և միայն Լյոշան ոչ մի արժանիք չունի։ Եվ մի անգամ դասարանում հայտնվում է նորեկ՝ Ժենյա Կարետնիկովան, որը հանգիստ, խելացի, լուրջ աղջիկ է։ Նա մտերմանում է Լեշայի հետ։ Շփվելով նրա հետ՝ Լյոշան աստիճանաբար հասկանում է, որ իր բոլոր խնդիրների պատճառն իր ծուլությունն ու ինքն իրեն փոխելու, ավելի լավը դառնալու կամքի բացակայությունն է։ Լյոշան փորձում է և աստիճանաբար դառնում է ուժեղ, համարձակ, ջանասեր և ճարպիկ։
Գալիս է մի օր, երբ նա պետք է ցույց տա իր նոր որակները։ Նրա դասարանի թիմը հանդես է գալիս էստաֆետում, և Լյոշան ստիպված է լինում փոխարինել վերջին պահին շարքից դուրս եկած ընկերոջը։ Արդյունքում թիմը նրա շնորհիվ հաղթում է էստաֆետում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերյոժա Դանչենկո – Լյոշա Ժիլցով
- Յուրի Նիկուլին – Ժիլցով, Լյոշայի հայրը
- Տատյանա Նիկուլինա – Ժիլցովա, Լյոշայի մայրը
- Մաքսիմ Նիկուլին – դպրոցական[6]
- Միշա Կոզլովսկի – Վոլկա
- Օլյա Ռիժնիկովա – Ժենյա Կարետնիկովա
- Զազա Կիկվիձե – Վախթանգ Թուրմանիձե
- Մարինա Շչերբակովա – Գալյա Վիշնյակովա
- Լյուդա Սուխովա – Զինա Կրյուչկովա
- Անդրեյ Վասիլև – Վադիմ Կոստրով
- Եվգենի Պերով – Իվան Ֆեոդորովիչ Պրիխոդկո, ֆիզիկայի ուսուցիչ
- Եվգենի Գերասիմով – պիոներական ջոկատավար Սաշա
- Վլադիմիր Զամանսկի – Կարետնիկով, Ժենյայի հայրը
- Ժաննա Պրոխորենկո – տարրական դասարանների ուսուցչուհի
- Նատալյա Սելեզնյովա – տեղամասային բժիշկ
- կիմ Ստրաչուկ – Կոնստանտին Իվանովիչ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստ՝ Միխայիլ Լվովսկի, Ա. Միտայի մասնակցությամբ
- Ռեժիսոր՝ Ալեքսանդր Միտա
- Բեմադրող օպերատոր՝ Ռոման Վեսելեր
- Բեմադրող նկարիչ՝ Իվան Պլաստինկին
- Կոմպոզիտոր՝ Գենադի Գլադկով
- Երգերի տեքստի հեղինակ՝ Յուլի Քիմ («Յու․ Միխայլով» կեղծանունով)
Ֆիլմի երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգ | Ներածական տողեր | Կատարող |
---|---|---|
Точка, точка, запятая | Точка, точка, запятая — вышла рожица смешная. | Օլեգ Անոֆրիև, Գենադի Գլադկով |
Песня о двух пешеходах | Из пункта «А» и пункта «Б» вышли навстречу два пешехода. | Տատյանա Դասկովսկայա, Ալեքսեյ Լևինսկի |
А ты знаешь? | А ты любишь просто так бродить по городу? | Տատյանա Դասկովսկայա, Ալեքսեյ Լևինսկի |
Хулиган | А я маленькая детка (метр сорок) И ничем не виноват (а кто докажет?)… |
|
О Пифагоре, Ньютоне, Эдисоне и прогрессе | Пифагор — он жил привольно! То-то был ему простор: Дважды два — и все довольны, Трижды три — уже фурор! |
Տատյանա Դասկովսկայա |
Задача с неизвестным | Это странно, интересно — То ли смейся, то ли плачь. Вот задача с неизвестным, Потрудней других задач. |
Տատյանա Դասկովսկայա |
Реприза песни о двух пешеходах | Из некоторой точки, делящей отрезок пополам, пошли поодиночке два пешехода по своим домам. |
Տատյանա Դասկովսկայա |
Тихий марш | И сразу за порогом глухая тьма вокруг, Коварная дорога захватывает дух. |
Տատյանա Դասկովսկայա, Ալեքսեյ Լևինսկի |
Будьте здоровы | Товарищи, точно известно, хотите верьте, хотите нет, Что спорт до сих пор повсеместно приносит пользу, а не вред. |
Օլեգ Աոֆրիև |
Как чудесно, что однажды получается | Как чудесно, что однажды получается то, что раньше не умел, но тотчас же вдалеке обозначается недостигнутый предел. |
Տատյանա Դասկովսկայա |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանկական ֆիլմերի բաժնի արծաթե մրցանակ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում (1973),
- Լավագույն մանկական ֆիլմի մրցանակ Ալմաթիի համամիութենական կինոփառատոնում (1973),
- Սալեռնոյի մանկական ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մրցանակ,
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ,
- Բելգրադում անցկացված 4-րդ «Մանկական ֆիլմերի շքերթի» գլխավոր մրցանակ (1973)[5][7]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինա Իգնատևայի՝ «Искусство кино» հանդեսում լույս տեսած մանրամասն գրախոսությունում նշված է, որ ռեժիսոր Ա. Միտան «հետևում է, թե ինչպես է տեղի ունենում կայացման գործընթացը, ինչպես է հաստատվում բնավորությունը»[8]։ Նշվում է «դերասանների անսխալ ընտրությունը, բայց կարևորը՝ նրանց կյանքի կամերտոնին լիովին ճշգրտորեն հարմարեցնելու ունակությունը»[9]։
Կինոքննադատ Լև Ռիբակը գրել է. «Ֆիլմի դրամատուրգիայում շատ են չարաճճի շրջադարձերը, ճշգրիտ դիտարկումները... Երիտասարդ հերոսների՝ ճշգրտորեն և սրամիտ պատկերված կյանքի մանրամասները, ահա թե ինչն է գրավում կինոնկարում»[10]։
Կինոքննադատ Սերգեյ Կուդրյավցևը նշել է. «Կետ, կետ, ստորակետ» ֆիլմն Ալեքսանդր Միտան ստեղծել է պարզ, մեկ ռիթմով։ Ֆիլմը հեշտությամբ ընկալում են երեխաները։ Սակայն պարզության հետ միաժամանակ Միտան չի բացառում դիդակտիկան․ ռեժիսորը պարտավոր է ուսուցիչ լինել։ Եվ նա հմտորեն գտնում է այն վստահության ինտոնացիան, որը թույլ կտար «պահպանել հեռավորությունը» մեծահասակների և երեխաների միջև, բայց միևնույն ժամանակ չվախեցնի։ Ֆիլմում բարոյախրատական տոնը քողարկված է, թաքնված է մանկական հայացքից՝ հենց իրավիճակների համատեքստում։ Բեմադրիչը կոչ չի անում տղաներին մտածել կյանքում իրենց տեղի մասին։ Նա նյութն այնպես է տալիս, որ դեռահասն ակամա համակվում է այդ մտքով։ Այսպիսով, նպատակին հասել է. Ահա թե ինչու է հետաքրքիր Ալեքսանդր Միտայի ֆիլմը։ Բայց ոչ միայն երեխաներին, այլև հանդիսատեսի լայն շրջանակին»[11]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թվականին «Մելոդիա» ընկերության կողմից թողարկվել է «Կետ, կետ, ստորակետ...» գրամպլաստինկա՝ երաժշտական պատմություն համանուն ֆիլմի հիման վրա («Մելոդիա», C50—05321-2), հեղինակի տեքստը՝ Զինովի Գերդտի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Знаменитые песни из кино, которые исполнил Олег Анофриев
- ↑ Вот и вышел человечек?
- ↑ Обыкновенный волшебник: Геннадий Гладков отмечает юбилей
- ↑ 5,0 5,1 «Точка, точка, запятая». Портал культурного наследия России «КУЛЬТУРА.РФ». Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Актер Максим Никулин фильмография, список фильмов Максим Никулин | Актеры и роли - KinoRole.ru». kinorole.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Точка, точка, запятая… / Художественный». Общероссийский государственный телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Игнатьева, 1972, էջ 30
- ↑ Игнатьева, 1972, էջ 33
- ↑ Рыбак, 1972, էջ 2
- ↑ Кудрявцев, 1998, էջ 188
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Игнатьева Н. Поставим запятую // Искусство кино. — 1972. — № 9. — С. 28—34.
- Рыбак Л. Жильцов, будь человеком! // Советский экран. — 1972. — № 18. — С. 2—3.
- Кудрявцев С.В. «Точка, точка, запятая» // Своё кино. — М.: Дубль-Д, 1998. — С. 187—1886. — 492 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Львовский М. Г. Точка, точка, запятая: Киноповести. — М., 1975.
|