Կետը (ֆիլմ)
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
«Կետը» (անգլ.՝ The Whale) 2022 թվականի ամերիկյան հոգեբանական դրամա, որի ռեժիսորը Դարեն Արոնոֆսկին է, սցենարի հեղինակը՝ Սեմյուել Դ. Հանթերը։ Ֆիլմը հիմնված է Հանթերի 2012 թվականի պիեսի վրա։ Սյուժեն պատմում է ավելորդ քաշ ունեցող, հոգեբանական ծանր ապրումների մեջ հայտնված, ինքնամեկուսացած անգլերեն լեզվի ուսուցչի մասին, որը փորձում է վերականգնել իր հարաբերությունները դեռահաս դստեր հետ, որին լքել է տարիներ առաջ։[1]
«Կետը» ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկի 79-րդ միջազգային կինոփառատոնում 2022 թվականի սեպտեմբերի 4-ին և ստացել է հակասական արձագանք։ Չնայած քննադատները բարձր են գնահատել դերասանական խաղը, ֆիլմի հոգեբանական և ավելորդ քաշի վերաբերյալ տեսարանները լայն քննադատության են արժանացել։[2][3]
95-րդ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ «Կետը» արժանացել է «Լավագույն դերասան» (Բրենդան Ֆրեյզեր), «Լավագույն դիմահարդարում և սանրվածք» անվանակարգերում, ինչպես նաև Հոն Չաուն առաջադրվել է «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։[4][5] BAFTA 76-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն դիմահարդարում և սանրվածք», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Չաու) և «Լավագույն դերասան» (Ֆրեյզեր) անվանակարգերում։ Ֆրեյզերը նաև առաջադրվել է «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխության ժամանակ։[6]
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում ԱՄՆ Այդահո նահանգի Մոսկվա քաղաքում։ Չարլին ապրում է ինքնամեկուսացված կյանքով և տառապում է ծանր ճարպակալմամբ։ Նա երբեք դուրս չի գալիս իր բնակարանից (ինչը կապված է նրա ագորոֆոբիայի դրսևորման հետ), տանից նա առցանց դասընթացներ է անցկացնում քոլեջի ուսանողների հետ՝ անգլերեն լեզվի և գրականության թեմաներով, սակայն մշտապես պահում է անջատած իր վեբ տեսախցիկը՝ արտաքինից ամաչելու պատճառով։[7]
Նրա բուժքույր-խնամակալը և միակ ընկերուհին՝ Լիզը, պարբերաբար նրան բերում է անառողջ արագ սնունդ, միևնույն ժամանակ հակասական ձեւով՝ համոզելով այցելել հիվանդանոց՝ սրտի անբավարարության բուժման համար։ Չարլին պնդում է, որ չի կարող ֆինանսապես իրեն թույլ տալ բուժօգնություն։[8]
Չարլիին այցելում է նաև Թոմասը՝ «Նոր կյանք» եկեղեցու միսիոներ, որը ցանկանում է «փրկել» նրան։ Չարլին գրեթե ամեն երեկո պիցցա է պատվիրում առաքիչ Դենի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ․ Դենը պիցցան թողնում է՝ շքամուտքում, իսկ կանխիկը վերցնում է փոստարկղից։ Նրանք երբեք դեմ առ դեմ չեն հանդիպում։[9]
Չարլին հույս ունի վերամիավորվել իր դեռահաս դստեր՝ Էլլիի հետ, որին լքել էր ութ տարի առաջ՝ ինչպես նաև իր կնոջ՝ Մերիի հետ, վերջիներիցս հեռացել էր ապրելու իր գեյ բոյֆրենդ Ալանի հետ։[10]
Ֆիլմը խորը հոգեբանական դրամա է, որտեղ շոշափվում են՝ դեպրեսիա, ագորոֆոբիա, հոմոֆոբիա, անհատի անօգնականություն, ինքնամեկուսացում, հոգեբանական կորստի և տրավմայի հետևանքներ, ինքնաոչնչացում, ներելու կարողություն և գոյատևելու պայքար։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "The Whale". La Biennale di Venezia. Venice Biennale. June 30, 2022. Archived from the original on July 26, 2022. Retrieved July 26, 2022.
- ↑ "Orange County among filming locations for new Brendan Fraser movie The Whale". Mid Hudson News. December 22, 2022. Archived from the original on January 4, 2023. Retrieved January 3, 2023.
- ↑ "The Whale (2022)". Box Office Mojo. IMDb. Retrieved April 7, 2023.
- ↑ "The Whale (2022)". The Numbers. Nash Information Services, LLC. Retrieved April 7, 2023.
- ↑ Syed, Armani (December 9, 2022). "What to Know About 'The Whale' Controversy". TIME. Retrieved June 25, 2024.
- ↑ Oland, Dana (March 10, 2023). "Are you watching the Oscars on Sunday? Root for this Idahoan's work on 'The Whale'". Idaho Statesman. Retrieved August 16, 2025.
- ↑ "The Whale Cast & Character Guide". Screen Rant. December 9, 2022.
- ↑ "Actor Brendan Fraser Charts a Major Comeback With 'The Whale'". NBC Los Angeles. September 5, 2022. Archived from the original on September 6, 2022. Retrieved September 6, 2022.
- ↑ Wilkinson, Alissa (December 12, 2023). "The Whale screenwriter on writing about religious fundamentalism, bodies, and hope". Vox. Archived from the original on March 13, 2023. Retrieved March 13, 2023.
- ↑ Wilkinson, Alissa (September 20, 2022). "Inside Darren Aronofsky's messy movie The Whale...". Vox. Retrieved June 17, 2023.