Կետավորման եղանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կետավորման եղանակ, կետագիծ (գերմ.՝ punktiren, կետերով նշել, լատին․՝ punctum — կետ), մետաղի վրա (առավելապես պղնձի) խորը փորագրման եղանակ։ Կետավորման եղանակով պատկերներ են ստեղծվում կամ անմիջականորեն թիթեղյա շերտի, կամ էլ թթվակայուն մակերեսի վրա (հետագա կետագծման համար)՝ տարբեր մեծության և խորության կետերով։

Կետավորման եղանակով ստեղծված փորագրությունները առանձնանում են լուսաստվերի փափկությամբ ու մեղմությամբ։ Կետավորման եղանակը, որը հայտնի է դեռևս 15-րդ դարի վերջից և տարածվել է 18-րդ դարում, հիմնականում կիրառվել է գեղանկարը գունավոր կամ սև ու ճերմակ վերարտադրելու նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 389