Կեսի Սուրբ Մինաս վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսի Սուրբ Մինաս վանք
Վանքային համալիր
Տեղադրություն Արևմտյան Հայաստան, Այրարատ
Աշխարհ Այրարատ
Կրոնադավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ակտիվ է Ոչ
Ճարտարապ. տիպ Անգմբեթ, սյուներով բազիլիկա
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 18-րդ դար
Կառուցման ավարտ 1790
Ավերում 1915
##Կեսի Սուրբ Մինաս վանք (Թուրքիա)
Set01-church1.svg
##Կեսի Սուրբ Մինաս վանք (Մեծ Հայք)
Set01-church1.svg
39°49′30.72″ հս․ լ. 41°11′31.56″ ավ. ե. / 39.8252000° հս․. լ. 41.1921000° ավ. ե. / 39.8252000; 41.1921000Կոորդինատներ: 39°49′30.72″ հս․ լ. 41°11′31.56″ ավ. ե. / 39.8252000° հս․. լ. 41.1921000° ավ. ե. / 39.8252000; 41.1921000


Կեսի Սուրբ Մինաս վանք, հայկական վանք Արևմտյան Հայաստանում: Այն անգմբեթ, սյուներով բազիլիկ է՝ բնորոշ 19-րդ դարի հայկական եկեղեցիներին: Վանքը գտնվում է Կարին քաղաքից 9 կմ արևմուտք տեղադրված Կես գյուղում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականից մեկ տասնամյակ առաջ Կես գյուղն ուներ 1,103 հայ և 170 մուսուլման բնակիչ[1]: Գյուղն ուներ նաև դպրոց, որտեղ սովորում էին 100 աշակերտ: Կեսում գտնվող Սուրբ Մինաս վանքը կառուցվել էր 1790 թվականին: Սակայն դատելով վանքի պատի մեջ ներկառուցված խաչքարից, որի վրա փորագրված էր 1740, կարելի է եզրակացնել, որ 1790 թվականին կառուցված վանքը փոխարինել էր ավելի հին շինության[2]:

Չնայած ներկայումս վանքը վատ վիճակում է, այն դեռևս կանգուն է: Սակայն շրջակայքում իրականացվող շինարարությունը կարող է բերել վանքի վերջնական ավերման:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ֆր.՝ Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du Génocide, Raymond H. Kévorkian, Paul B. Paboujian, Փարիզ, 1992
  2. անգլ.՝ Armenian Architecture: A Documented Photo-Archival Collection on Microfich, V. L. Parsegian, հատոր 5, Zug, Շվեյցարիա, 1980