Կեսար (աղցան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսար
Կեսար աղցանի բաղադրիչները
ԱՄՆ խոհանոց և Մեքսիկական խոհանոց
Տեսակաղցան
Ենթատեսակաղցան
Առաջացման երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Արտադրման վայրHotel Caesars?[1]
ՀեղինակԿեսար Կարդինի
Ստեղծման տարեթիվ1924
Բաղադրամասեր
Հիմնականչորահաց, ռոմեն աղցանի տերևներ, պարմեզան, սոուս, ձու, սխտոր, կիտրոնի հյութ
Հնարավորխաղող, չամիչ
 Caesar salad Վիքիպահեստում

Կեսար (անգլերեն՝ Caesar salad), հայտնի աղցան, Հյուսիսային Ամերիկայի հայտնի աղցաններից մեկը։ Կլասիկ ձևում հիմնական բաղադրամասերն են ցորենի չորահացը, ռոմեն աղցանի տերևները և մանրացված պարմեզան պանիր համեմված հատուկ սոուսով, որն ել հանդիսանում է աղցանի հիմքը։ «Կեսար»-ի համեմունքների հիմքը թարմ ձու 1 րոպե եռացող ջրի մեջ թողած ու հովացրած։ Ձուն հարում են ձիթապտղի յուղի ու համեմում են սխտորով, կիտրոնի հյութով, վուստերյան սոուսով։ Սովորական ձևով պատրաստած աղցանը ստացվում է շատ թեթև, դրա համար նրա մեջ ավելացնում են ավելի կալորիաներով հարուստ բաղադրամասեր, օրինակ՝ տապակած հավ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղցանն իր անունը ստացել է ոչ ի պատիվ Հուլիոս Կեսարի, այլ աղցանը հայտնաբերող ամերիկացի խոհարար Կեսար Կարդինիի (Caesar Cardini), ով 20-րդ դարի 20-40-ական թվականներին, Մեքսիկայի տարածքի Տիխուան քաղաքում գտնվող մի քանի ռեստորանների տեր էր։ Լեգենդի համաձայն, աղցանը Կարդինին հայտնաբերել է 1924 թվականի հուլիսի 4-ին (ԱՄՆ-ի անկախության օրը), երբ խոհանոցում ոչինչ չի մնացել, իսկ հաճախորդները եկել ու պահանջել են ուտելիք։

Կեսար Կարդինիի աղջկա վկայության համաձայն, նրա հայրը երբեք աղցանի մեջ անչոուս չի ավելացրել (թեթև ձկնատեսակ, սոուսի մեջ անչոուսի քանակի ավելանալուն հետ լավանում է նաև վուստերյան սոուսի համը)։ Այն լեգենդը, որտեղ ասվում է, որ աղցանի մեջ ավելացնում են նաև անչոուս, առաջացել է Կեսարի եղբոր կողմից՝ Ալեքս Կարդինիի, ով աղցանի մեջ ավելացրել է անչոուս ու աղցանը կոչել «Ավիատոր աղցան» (Նա եղել է օդաչու)[2]։

1953 թվականին «Կեսար» աղցանը Փարիզի Էպիկուրեյան համագումարի ժամանակ ճանաչվել է որպես «վերջին 50 տարիների ընթացքում Ամերիկայում հայտնաբերված լավագույն կերակրատեսակ»[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ensalada Caesar – Hotel Caesars (իսպ.)
  2. Салат «Цезарь»
  3. «Большая домашняя кулинария. Салат Цезарь (Caesar salad). Рецепт. История создания. Классический греческий салат. Соус вустер». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]