Կեսարի դինարը (նկար, Տիցիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսարի դինարը
տեսակգեղանկար
նկարիչՏիցիան
տարիմոտ 1516[1]
բարձրություն75 սանտիմետր
լայնություն56 սանտիմետր
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և poplar panel?
գտնվում էԴրեզդենի պատկերասրահ[1]
հավաքածուԴրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու[1]
հիմնական թեմաRender unto Caesar?
կայք
Ծանոթագրություններ
 Vecellio, Tiziano — Cristo della moneta — 1516 — SKD Վիքիպահեստում

«Կեսարի դինարը» (իտալ.՝ Venere Anadiomene), Վերածննդի Իտալիայի 16-րդ դարի վենետիկյան դպրոցի վաղ շրջանի ներկայացուցիչ, իտալական բարձր վերածնունդի գլխավոր ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Տիցիանի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1516 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 75 × 56 սմ։ Այսօր «Կեսարի դինարը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Դրեզդենի հին վարպետների պատկերասրահում (Դրեզդեն, Գերմանիա)։ Կտավի վրա պահպանվել է հեղինակի ստորագրությունը՝ TITIANUS F:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանը «Կեսարի դինարը» ստեղծագործությունը նկարում է Ֆերարայի հերցոգ Ալֆոնսո դ’Էստեի համար[2]։ Ըստ Ջորջո Վազարիի վկայության կտավը զարդարում էր հերցոգի աշխատասենյակի պահարանի դուռը։ Նկարը համարվում է հերցոգի առաջին պատվերը Տիցիանին։ 1598 թվականին ստեղծագործությունն անցնում է դ’Էստեների ընտանեկան հավաքածուի կազմ, որը գտնվում էր Մոդենայում։ 1746 թվականին «Կեսարի դինարը» գնում է Դրեզդենի թագավորական հավաքածուն։

Ըստ էության, նկարի սյուժեն առաջարկվել է պատվիրատուի կողմից[3]։ Այստեղ հնչել է Քրիստոսի հայտնի խոսքը. «Տվեք Աստծունը Աստծուն, իսկ Կեսարինը՝ Կեսարին»[4]։ Այս կարգախոսն ու սյուժեն պատահական չէին ընտրվել, քանի որ դ’Էստեների ընտանիքը պայքարում էր հռոմի պապերի դեմ[5], որոնք իշխում էին Ֆերարային։ Սակայն, ակներև է, որ Տիցիանը խորը փիլիսոփայական միտք փոխանցեց կտավի սյուժեի մեջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 15-րդ դարի վերջին Լեոնարդո դա Վինչին իր «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարում հակադրել է մարդկային ազնվությունն ու ստորությունը։ Տիցիանը, սուր զգալով իր ժամանակը, չէր կարող չտեսնել այդ հակադրությունները։ Արդեն իսկ նրա պադովյան ֆրեսկոներում հայտնվում էին չարի ու բարու, լուսավորի ու խավարի թեմաները։ «Կեսարի դինարը» ստեղծագործությունը հեղինակը որոշում է երկնել այլ, խորը հոգեբանական պլանով, որը դառնալու էր համամարդկային հնչեղության աշխատանք։

Նկարի սյուժեում այն պահն է հավերժացել, երբ փարիսեցին, դժգոհելով Հիսուս Քրիստոսի եղբայրասիրության քարոզից, որոշում է ընդդիմախոսել։ Փարիսեցիները վախենալով անձամբ սպանել Տիրոջը, որոշում են այն կատարել հռոմեացիների ձեռամբ։ Դրա համար նրանք խորամանկ քայլ ձեռնարկեցին։ Նրանք մի փարիսեցու տվեցին արծաթե մետաղադրամ՝ դինար, որպեսզի այն փոխանցի Քրիստոսին։ Փարիսեցին մոտենալով Հիսուսին՝ մեկնեց արծաթե դրամը՝ ասելով. «Պե՞տք է արդյոք, որ Հուդայի բնակիչները հարկեր տան Հռոմի կայսրին՝ Կեսարին։ Չէ՞ որ Հռոմը շատ հեռու է Հուդայից և կեսարին ոչ ոք երբևիցե չի տեսել»։

Այս հարց-ծուղակի իմաստը կայանում էր նրանում, որ, եթե Քրիստոսն ասի, թե Հռոմին հարկեր վճարելը պարտադիր է, ապա փարիսեցիները նրա դեմ կհանեն Հուդայի բնակիչներին, իսկ, եթե հակառակ պատասխանը տար Քրիստոսը, թե հարկեր վճարելու կարիք չկա, ապա նրա դեմ կհանեին հռոմեական կառավարությանը և դաժան հաշվեհարդար կտեսնեին։ Սակայն, Քրիստոսը խնդրեց, որ փարիսեցին իրեն ցույց տա մետաղադրամը և ասի, թե ո՞վ է պատկերված դրա վրա։ Փարիսեցին, զարմանալով անակնկալ հարցից, պատասխանեց, որ մի երեսին կեսարն է պատկերված, իսկ մյուսին՝ Աստված (Հռոմի հին մետաղադրամների վրա մի կողմում պատկերված էր կայսեր դիմանկարը, իսկ մյուսին աստվածներից մեկը)։ Եվ Քրիստոսը պատասխանեց. «Ուրեմն տուր Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն»։ Փարիսեցիները ապշած մնացին այդ անսպասելի պատասխանից և բոլորի ծիծաղի ներքո անհետացան։

«Կեսարի դինարը» ստեղծագործությունը զարմանալիորեն պարզ է։ Փարիսեցին կարծես հայտնվում է նկարի շրջանակի աջ կողմից և մետաղադրամն է պարզում դեպի Հիսուսը։ Քրիստոսը նրան է նայում ուշադիր, բայց և միաժամանակ ցրված հայացքով։ Հրաժարվելով որևէ դետալներից, հեղինակն այնքան վարպետորեն է վրձնել գլխավոր կերպարներին, որ դիտողը ամբողջությամբ կլանվում է նրանց դիտելիս։ Քրիստոսի ֆիգուրը նկարում զբաղեցնում է գրեթե ամբողջ տարածքը։ Նա մուգ ֆոնին պատկերված է վարդակարմրագույն և կապույտի երանգներով։

Փարիսեցու ձեռքը թուխ է և ջղուտ, կորաքիթ պրոֆիլը կտրուկ է, դեմքը՝ կնճռապատ, իսկ ականջին փայլում է օղը։ Երկու հակադիր աշխարհների հանդիպման թեման Տիցիանը վարպետորեն է վրձնել. Քրիստոսի նուրբ ձեռքը, որը երբեք չի դիպչի դինարին և փարիսեցու ջղուտ ձեռքը, որով ամուր բռնել է արծաթյա դինարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://skd-online-collection.skd.museum/Details/Index/409926
  2. Der Zinsgroschen Album der Dresdner Galerie
  3. Penny, 264; Schiller, 157: It was later painted by Van Dyck, Rubens "and a few others". The famous fresco The Tribute Money by Masaccio shows a different episode.
  4. Jaffé, 156; Hale, 162, 170–173; Penny, 264
  5. Hale, 171. The Duchy of Ferrara was a papal fief, but Reggio Emilia and Modena were imperial.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]