Jump to content

Կեսարիա Աբրամիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսարիա Աբրամիձե
վրաց.՝ კესარია აბრამიძე
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1987(1987-08-18)[1][2]
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 18, 2024(2024-09-18)[3] (37 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան[4][5]
ԳերեզմանVake cemetery[5]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Մասնագիտությունդերասան, մոդել, ինֆլյուենսեր և trans activist
 Kesaria Abramidze Վիքիպահեստում

Կեսարիա Աբրամիձե (վրաց.՝ კესარია აბრამიძე, օգոստոսի 18, 1987(1987-08-18)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 18, 2024(2024-09-18)[3], Թբիլիսի, Վրաստան[4][5]), վրացի բլոգեր, դերասանուհի և մոդել։ Առաջին մարդը երկրում, որը հրապարակայնորեն խոստովանել է, որ տրանսգենդեր է[6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան սեռափոխությունը Աբրամիձեի գենետիկական նյութը սառեցվել է երկրի սահմաններից դուրս[8]։ Հայտարարել է, որ 2014 թվականին սեռափոխություն է կատարել՝ հաջորդ տարի հայտնվելով ներքնազգեստի գովազդում[8]։

Աբրամիձեն հյուրընկալվել է մի քանի շոուներում, այդ թվում՝ «Հոգեբանական խաղեր» հեռուստասերիալում և Դավիթ Կովզիրիձեի շոուում[9]։ Աբրամիձեն մասնակցել է Miss Trans Global գեղեցկության մրցույթին և ներկայացրել Վրաստանը[10]։ Ավելի ուշ դարձել է Ռուսթավի 2-ի «Առաջին տուն» հաղորդման հաղորդավարուհին[11]։

Աբրամիձեին սպանված են գտել 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի ծայրամասում գտնվող իր տանը՝ Վրաստանի խորհրդարանի կողմից հակաԼԳԲՏ օրենքի ընդունումից ընդամենը մեկ օր անց[12][13]։ Հաջորդ օրը Քութաիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է 26-ամյա մի երիտասարդ, ով իբր կապի մեջ է եղել մոդելի հետ և նախապես սպառնացել է նրան[13]։ Նույն տարվա ապրիլին գրառման մեջ Աբրամիձեն արդեն հայտնել էր իր զուգընկերոջ կողմից ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական բռնության մասին[14]։ Սպանությունը շոկ է առաջացրել երկրում և դատապարտվել Վրաստանի գլխավոր դատախազ Լևան Իոսելիանիի, երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի որը առաջարկել է, որ այս դեպքը պետք է արթնացման կոչ լինի ողջ հասարակության համար, Կեսարիայի մահը դատապարել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակը[15][16]։

2025 թվականի ապրիլի 16-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Կեսարիա Աբրամիձեի սպանության գործով մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանիին[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Karki G. Georgian Model Kesaria Abramidze's Boyfriend Beka Jaiani, The Primary Suspect of The Tragic Incident — 2024.
  2. 2,0 2,1 საქართველო S. „სასქესო ორგანოს ოპერაცია გავიკეთე“ – კესარია აბრამიძეს პასპორტში „ქალი“ უწერია
  3. 3,0 3,1 3,2 Trans woman killed in Georgia day after anti-LGBT law passed (բրիտ․ անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 Suspect arrested in ruthless murder of Georgia trans woman — 2024.
  5. 5,0 5,1 5,2 5,3 The President attends to the civil funeral of Kesaria Abramidze — 2024.
  6. «კესარია-კესო აბრამიძე». intermedia.ge (վրացերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Վրաստանում սպանել են տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին». Bavnews.am.
  8. 8,0 8,1 «კესარია აბრამიძე — "როცა დედობისთვის მზად ვიქნები, დავრეკავ, 9 თვეში შვილი მეყოლება და ჩამომიყვანენ"».
  9. «კესარია აბრამიძე». intermedia.ge (վրացերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «კესარია აბრამიძე მის ტრანს მსოფლიოზე საქართველოს წარადგენს» (վրացերեն). 2018 թ․ մարտի 7.
  11. «კესარია აბრამიძე: ქართველი კაცების უმეტესობამ არ იცის, სად უნდა მოეფეროს ქალს». tbiliselebi.ge (վրացերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. «Detienen a un hombre por asesinar a puñaladas a Kesaria Abramidze, la mujer transgénero más famosa de Georgia». ELMUNDO (իսպաներեն). 2024 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.
  13. 13,0 13,1 «Asesinan a la transgénero más famosa de Georgia un día después de aprobarse una ley anti LGTBI». El Español (իսպաներեն). 2024 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.
  14. «Murder of Famous Georgian Transwoman Sparks Outcry Amid Anti-LGBT Legislation Adoption». Civil Georgia. 2024 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.
  15. Kincha, Shota (2024 թ․ սեպտեմբերի 19). «Heartbreak in Georgia after murder of prominent trans woman». OC Media. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.
  16. «Suspect arrested in ruthless murder of Georgia trans woman». www.advocate.com. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 19-ին.
  17. «Суд в Грузии приговорил к пожизненному заключению обвиняемого в убийстве трансгендерной модели Кесарии Абрамидзе». Meduza (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 16-ին.