Կեչրոր
Կեչրոր կամ Քեչրոր, միջնադարյան քաղաքավան Մեծ Հայքի Այրարատ նահանգում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակում է Վարդան աշխարհագիրը, նշելով, որ 12-րդ դարում Խառաչա ամիրան Կեչրորը վաճառել է Խըզլ Ասլան ամիրային։
Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ղուկաս Ինճիճյանի, Կեչրորը գտնվել է Երասխի ձորահովտում, Անի քաղաքի մերձակայքում, իսկ ըստ Ղևոնդ Ալիշանի՝ Վարաժնունիք (Ծաղկունիք) գավառում, Կեչառույքի մոտ՝ բարձրադիր վայրում։
![]() |
Տես՝ Կեչրոր Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 384)։ ![]() |