Կեչի թղթյա
Կեչի թղթյա | |
![]() Կեչի թղթյա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հաճարածաղկավորներ (Fagales) |
Ընտանիք | Կեչազգիներ (Betulaceae) |
Ենթաընտանիք | Կեչայիններ (Betuloideae) |
Ցեղ | Կեչի (Betula) |
Տեսակ | Կեչի թղթյա (B. papyrifera) |
Միջազգային անվանում | |
Betula papyrifera | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ ![]() Տաքսոնի տարածվածությունը |
Կեչի թղթյա (լատին․՝ B. papyrifera), կեչածաղկավորների ընտանիքի, կեչազգիների ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հզոր, ճյուղավորված ծառեր են՝ 25-30 մ բարձրությամբ և 1-1,2 մ բնի տրամագծով։ Սաղարթը ցրված է, անկանոն ձևի։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը սպիտակ է կամ սպիտակ-վարդագույն, չափազանց երկար, երբեմն 15-20 սմ-ի հասնող դեղնավուն կամ շագանակագույն ոսպնյակներով։ Վերնակեղևը բնից հեշտությամբ է անջատվում նեղ, հորիզոնական շերտերով։ Ընձյուղները մազմզուկապատ են, ծածկվածնոսր, խեժային գեղձիկներով, կանաչավուն են կամ բաց դեղնագույն։ Ավելի ուշ ստանում են փայլուն մուգ դարչնագույն գունավորում և մերկանում են։ Բողբոջները նեղ-ձվաձև են, 4-8 սմ երկարությամբ և 2-5 սմ լայնությամբ, սրածայր, կլորավուն, սեպաձև կամ հատված հիմքով, ատամնասղոցաեզր, երբեմն թեթևակի բլթակավոր, սկզբում ծածկված աղվամազով, ավելի ուշ մերկանում են և ստանում անփայլ, կանաչավուն գունավորում։ Կոթունները հաստ են, մազմզուկապատ, 1,5-3 սմ երկարությամբ։ Պտղաբերող կատվիկները հասնում են 2-5 սմ երկարության և 1 սմ տրամագիծ ունեն, կախված են նուրբ, խեժապատ կոթուններից։ Թեփուկների երկարությունը 5 մմ է, միջին բլթակը ավելի երկար է կողմնայինից, թևիկները լայն են ընկուզիկից։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Արմատային համակարգը մակերեսային է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պայմաններում տարածված է Հյուսիսային Ամերիկայում, ժայռոտ լեռներից մինչև Ատլանտյան օվկիանոս և Նյուֆաունդլենդ։ Հյուսիսում հասնում է մինչև Հուդզոնի ծոցը։ Հյուսիս-արևմուտքում ավելի դեպի հյուսիս է բարձրանում։ Հանդիպում է անտառի բոլոր տիպերում, հատկապես շաքարային թխկու և հաճարենու հետ խառը, ինչպես նաև մի շարք ասեղնատերևավոր ծառերի հետ միասին։ Աճման պայմանների նկատմամբ ավելի քչապահանջ է, քան վերը նշված կեչիները, որոնք տարածված են նաև մեր հանրապետությունում։ Լավ է աճում ինչպես չոր, քարքարոտ, այնպես էլ խոնավ վայրերում։ Հայաստան է ներմուծվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և ներկայումս հաջողությամբ է աճում ինչպես Երևանի բուսաբանական այգում, այնպես էլ նրա լեռնային բաժանմունքներում։ Արտակարգ ցրտադիմացկուն է, միաժամանակ աչքի է ընկնում նաև շոգադիմացկունությամբ։ Հաճախակի է ողողվում ոռոգման ջրերով և երբեմն էլ ստիպված է լինում դիմանալ երկարատև երաշտին։ Պահանջկոտ չէ հողի բերրիության նկատմամբ։ Բավականին արագ է աճում։ Ամեն տարի առատորեն ծաղկում և պտղաբերում է։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհուրդ է տրվում լայնորեն ներդնել ինչպես դեկորատիվ, պարտիզագործության, այնպես էլ անտսամշակության բնագավառում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (1), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (199)։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի թղթյա» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեչի թղթյա» հոդվածին։ |
|