Կեոլադեո ազգային պարկ
Կեոլադեո ազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
| |
| |
Տեղագրություն | ![]() |
Ամենամոտիկ քաղաք | Բհարատուր |
Տարածք | 28,73 կմ² |
Հիմնադրված է | 1982 |
Հաճախելիություն | 100 000 (2008) |
Համաշխարհային ժառանգության օբյեկտ |
UNESCO World Heritage Centre |
![]() | |
անգլ.՝ Keoladeo National Park* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Երկիր | ![]() |
Տիպ | Ազգային պարկ |
Չափանիշներ | Կատեգորիա ԲՊՀՄ — II |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1981 (9-րդ նստաշրջան) |
Համար | [1] 340[1] |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Կեոլադեո ազգային պարկ (անգլ.՝ Keoladeo National Park, հինդի՝ केवलादेव राष्ट्रीय उद्यान), ազգային պարկ Բհարատպուր շրջանում՝ հնդկական Ռաջաստան նահանգի արևելքում։ Ավելի վաղ հայտնի է եղել որպես Բհարատուր թռչնի արգելոց։ Կեոլադեոն զբաղեցնում է մոտավորապես 28,73 կմ² տարածք է Ագրայից տեղակայված է 50 կմ դեպի արևմուտք[2]։
Ազգային պարկը տուն է ծառայում բազմաթիվ հազվագյուտ և մահացող թռչունների տեսակների համար, որոնք այստեղ են գաղթում ձմեռային շրջանում։ Հետաքրքրություն է ցուցաբերում ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ գիտնական-օրնիտոլոգների համար։ Հիմնադրվել է 1982 թվականին, համարվում է Ռամսարի համաժողովի օբյեկտ։ 1985 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վերահսկողության ներքո։ Պարկն իր մեջ ներառում է խոտային, անտառային և ճահճային տարածքներ[3]։
Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարկին ամենամոտ օդանավակայանը գտնվում է Ագրայում (Կեոլադեոյից մոտավորապես 50 կմ), որն ամենօրյա թռիչքներ է ընդունում Դելիից, Մումբայից, Վարանասիից և Լաքհնաուից։ Ամենամոտ երկաթուղային Բհարատպուր կայանը տեղակայված է Կեոլադեոյից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։ Բհարատպուրը ավտոմոբիլային ճանապարհներով միացված է Հնդկաստանի հյուսիսային խոշոր քաղաքների հետ։ Հեռավորությունը մինչև Դելի կազմում է 184 կմ, մինչև Ջայպուր՝ 176 կմ, իսկ մինչև Մաթհուրա՝ 39 կմ[4]։
Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուն է հանդիսանում թռչունների 366, բույսերի 379, ձկների 50, օձերի 13, մողեսների 7, կրիաների 7 տեսակների և անողնաշարավորներ բազմաթիվ տեսակների համար։ Ձմեռային շրջանում համարվում է հազվագյուտ հանդիպող ստերհ տեսակի միակ հայտնի գոյության վայրը[5]։
Պարկում հանդիպում են կաթնասունների 27 տեսակներ, որոնցից հարկ է նշել այնպիսի տեսակներ, որոնք են նիլգաուն, վայրի վարազը, խաղտաբղետ եղջերուն, հնդկական զամբարը (բավականին քիչ), գարնան, ակսիսը, մակակ-ռեզուսը, լանգուրը, կատուների երկու տեսակ՝ եղեգնակատու և ձկնորս կատու, մանգուստների երկու տեսակ, հարթ ջրասամույր, շնագայլեր, բորենիներ, կրծողների մի քանի տեսակներ։ Ջրային թռչունների տեսակներից են մոխրագույն բադը, հնդկական բադը, փոքր, մեծ և հնդկական բակլանները և այլն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ սպիտակ տառեղ, Կեոլադեո
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Keoladeo National Park»։ Ramsar Convention Sites Information Service։ Վերցված է 25 April 2018
- ↑ Shrinking Biodiversity Archived 2019-03-24 at the Wayback Machine., Impact of Falling monsoon in Keoladeo National park.
- ↑ Research Report on Flora and Fauna of Keoladeo National Park Archived 9 October 2011 at the Wayback Machine..
- ↑ Tourism in Keoladeo National Park Archived 15 February 2011 at the Wayback Machine., Visitor facilities in Park.
- ↑ Keoladeo National Park on board Palace on Wheels
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- WCMC at the Library of Congress (archived 2002-10-09)
- Reuters: Drought-ridden Indian bird park loses its birds. Version of 2007-Feb-25. Retrieved 2007-Feb-27.
- List of birds
- Information on birds and region
- Bharatpur Bird Sanctuary
|