Կեն Սեմա
Կեն Սեմա շվեդ.՝ Ken Sema | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 30, 1993[1][2] (32 տարեկան) | ||
| Ծննդավայր | Norrköping Matteus church parish, Նորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա[2] | ||
| Հասակ | 177 սանտիմետր | ||
| Քաշ | 69 կգ[3] | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Կեն Նլատա Սեմա (շվեդ.՝ Ken Nlata Sema, սեպտեմբերի 30, 1993[1][2], Norrköping Matteus church parish, Նորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա[2]), շվեդ ֆուտբոլիստ, կիպրոսյան «Պաֆոս» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեն Սեմաn fուտբոլով սկսել է զբաղվել 5 տարեկանում՝ Նոռչյոպինգի «Սյուլվիա» ակումբում։ 2005 թվականին տեղափոխվել է քաղաքի առաջատար ակումբի՝ «Նորչյոփինգի» մանկապատանեկան թիմ։ Մեծահասակների մակարդակում նորամուտը նշել է 2013 թվականին «Սյուլվիայի» կազմում, որը հանդես էր գալիս երրորդ դիվիզիոնում, ուր վարձավճարով ուղարկվել էր «Նորչյոփինգի» մի խումբ խաղացողների հետ միասին[4]։
2014 թվականի փետրվարին երեք տարվա պայմանագիր է կնքել երկրորդ դիվիզիոնի «Ջունգշիլե» ակումբի հետ[5], որտեղ երկու տարվա ընթացքում խաղացել է 60 խաղ և խփեց 11 գոլ։
2016 թվականին միացել է Շվեդիայի բարձրագույն դիվիզիոնի նորեկ «Էստերսունդ» ակումբին՝ ստորագրելով երեք տարվա պայմանագիր[6]։ Ալլսվենսկանում դեբյուտային խաղը խաղացել է 2016 թվականի ապրիլի 4-ին «Համմարբյուի» դեմ[7]։
2018 թվականի հուլիսի 4-ին Սեման տեղափոխվել է անգլիական «Ուոթֆորդ» ակումբ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[8]։ 2019 թվականի հունվարի 2-ին «Բորնմութի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին ընդգրկվել է Շվեդիայի օլիմպիական հավաքականի կազմում՝ մասնակցելու Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերին[9]։ Մինչ այդ չէր հրավիրվել երիտասարդական հավաքականներ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստի ծնողները՝ Ննդգոլան և Կիադիլան, 1987 թվականին Կոնգոյից (Կինշասա) ներգաղթել են Շվեդիա։ Կենի ավագ եղբայրը՝ Մայքը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, խաղացել է Շվեդիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների և Կիպրոսի ակումբներում։ Կենն ունի նաև երկու քույր՝ Լիրան և Ամանդան[10]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպումներ ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կեն Սեմայի հանդիպումները Շվեդիայի հավաքականի կազմում | |||||
|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցույթ |
| 1 | 2017 թվականի հունվարի 12 | 6:0 | — | Ընկերական խաղ | |
| 2 | 2018 թվականի հունվարի 7 | 1:1 | — | Ընկերական խաղ | |
| 3 | 2018 թվականի մարտի 24 | 1:2 | — | Ընկերական խաղ | |
| 4 | 2018 թվականի մարտի 27 | 0:1 | — | Ընկերական խաղ | |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 3 4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն) — Sveriges Släktforskarförbund, 2020.
- ↑ Olympedia — 2006.
- ↑ «Nio IFK-spelare i Sylvias trupp». Արխիվացված օրիգինալից 2016-10-13-ին. Վերցված է 2016-07-28-ին.
- ↑ «Sema och Björlund klara». Արխիվացված օրիգինալից 2018-09-08-ին. Վերցված է 2016-07-28-ին.
- ↑ «Ken Sema bekräftar övergången till ÖFK: «Jag är klar»». Արխիվացված օրիգինալից 2018-03-27-ին. Վերցված է 2016-07-28-ին.
- ↑ «Матч Хаммарбю-Эстерсунд. soccerway.com». Արխիվացված օրիգինալից 2016-05-14-ին. Վերցված է 2016-07-28-ին.
- ↑ Гарри Грей (2018-07-04). «Ostersund confirm Sema's Watford switch». Watford Observer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018-07-08-ին. Վերցված է 2019-02-27-ին.
- ↑ «ÖFK:s Ken Sema i OS-truppen som läckte ut för tidigt». Արխիվացված օրիգինալից 2016-07-21-ին. Վերցված է 2016-07-28-ին.
- ↑ «ÖFK:s nyförvärv Ken Sema i stor intervju — hyllar föräldrarna: «De flyttade till Sverige för att ge sina barn ett bra liv»». Արխիվացված օրիգինալից 2016-10-19-ին. Վերցված է 2016-07-28-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 41 (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||