Կենտրոնասիական արաբերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Infoboxforlang.png
Կենտրոնասիական արաբերենԱրաբերենի եգիպտական բարբառ
العربية الآسيوية الوسطى
Տեսակ լեզու
Ենթադաս արաբերեն
Երկրներ Աֆղանստան, Իրան, Տաջիկստան, Ուզբեկստան
Լեզվակիրների թիվը Աֆղանստան Աֆղանստան՝ 5000[1]
Տաջիկստան Տաջիկստան՝ 1000[1]
Ուզբեկստան Ուզբեկստան՝ 700[2]
Գրերի համակարգ Արաբական այբուբեն
ISO 639-3 abh

Կենտրոնասիական արաբերեն, Արաբերենի կենտրոնասիական բարբառներ (արաբ․՝ العربية الآسيوية الوسطى‎‎), անհետացման եզրին գտնվող արաբերեն լեզվի տարատեսակություն[3]՝ տարածված Աֆղանստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արաբների շրջանում: Կենտրոնական Ասիայի արաբական բարբառները խիստ տարբեր են արաբական այլ հայտնի տարատեսակներից և ձևավորում են բարբառների անկախ խումբ[4]:

Կենտրոնասիական բարբառները եղել են նստակյաց և քոչվոր կենտրոնասիական արաբների լեզուն, որոնք բնակվել են Սամարղանդում, Բուխարայում, Քաշկադարիայում, Սուրխանդարյայում (ներկայիս Ուզբեկստան), Խաթլոն շրջանում (ներկայիս Տաջիկստան) և ժամանակակից Աֆղանստանի մի քանի շրջաններում: Կենտրոնասիական բարբառը շատ ընդհանրություններ ունի Արաբական թերակղզու և Իրաքի բեդվինների բարբառների հետ[5][4]:

Առաջին արաբները Կենտրոնական Ասիա են եկել 8-րդ դարում, Արաբական արշավանքների ժամանակ: Այս տարածքում խալիֆի իշխանության հաստատումից և հողերի բնակիչների կողմից իսլամի ընդունումից հետո արաբերենը դարձավ գրականության և գիտության լեզու: Կենտրոնասիական արաբների մեծ մասն ապրել է մեկուսացված համայնքներում և չեն խառնվել տեղի բնակչության հետ մինչև 20-րդ դարի 60-ականների վերջը[6]: Այս հանգամանքը թույլ տվեց, որ արաբերենը շարունակի պահպանվել մինչև 20-րդ դար:

19-րդ դարի վերջում շատ արաբ հովիվները լքեցին ժամանակակից Ուզբեկստանի և Տաջիկստանի տարածքն այն պատճառով, որ այդ հողերն անցել էին Ռուսական կայսրության տիրապետության տակ և գաղթեցին Աֆղանստանի հյուսիս: Ներկայումս այդ արաբները արաբերենի չեն տիրապետում և խոսում են դարի կամ ուզբեկերեն[7]: ԽՍՀՄ-ի կազմավորումից հետո Ուզբեկստանի և Տաջիկստանի կենտրոնասիական արաբները ստիպված էին հրաժարվել քոչվորական կյանքից և սկսեցին խառնվել ուզբեկների, տաջիկների և թուրքմենների հետ: 1959 թվականի Մարդահամարի տվյալներով արաբերեն խոսել է կենտրոնասիական արաբների միայն 34%-ը, մյուսներն իրենց մայրենի լեզու են համարել ուզբեկերենը կամ տաջիկերենը: Ներկայումս Կենտրոնասիական արաբերեն խոսում են Սուրխանդարի, Քաշկադարի և Բուխարայի հինգ գյուղերում: 1980-ականների սկզբին հաղորդվել էր, որ այդ լեզվի կրողները հիմնականում տարեցներն են[8]: Ուզբեկստանում կա կենտրոնասիական արաբերենի երկու ոչ-փոխըմբռնելի բարբառներ` քաշքադարիական և բուխարական:

Տարիներ շարունակ Իսահակ Վիննիկովը ուսումնասիրել է ԽՍՀՄ կենտրոնասիական արաբների մշակույթը, լեզուն և բանահյուսությունը: «Բուխարայի արաբների լեզուն և բանահյուսություն» աշխատությունում հավաքագրվել է 67 տեքստ, Ջոգարի և Արաբխանա ղշլարներում բնակվող 25-64 տարեկան արաբների խոսքերից[9]:

Վերջերս ուսումնասիրությունները խորասանի արաբերան բարբառը (խոսում են Իրանի Խորասանի շրջանում) համարում են Կենտրոնական Ասիայի արաբական ընտանիք և գտնում են, որ այն սերտորեն կապված էր քաշքադարիական բարբառի հետ[10]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Arabic, Tajiki Spoken» (անգլերեն)։ Ethnologue։ Վերցված է 2018-03-17 
  2. «Arabic, Uzbeki Spoken» (անգլերեն)։ Ethnologue։ Վերցված է 2018-03-17 
  3. Леонов В. П., Муханна Дурра Россия и арабский мир. — Ноах, 2001. — С. 83.
  4. 4,0 4,1 Б. Х. Кармышева, 1976, էջ 250
  5. И. М. Дьяконов, Г. Ш. Шарбатов Афразийские языки. Семитские языки. — Наука, 1991. — С. 253. — ISBN 9785020164253
  6. Р. Ш. Джарылгасинова, Л. С Толстова, 1980, էջ 225
  7. Peter R. Blood Afghanistan: A Country Study. — Washington: GPO for the Library of Congress, 2001.
  8. Р. Ш. Джарылгасинова, Л. С Толстова, 1980, էջ 217
  9. Советская этнография, 1972, էջ 180
  10. Ulrich Seeger, On the Relationship of the Central Asian Arabic Dialects (translated from German to English by Sarah Dickins)