Կենտրոնական սիոնիստական արխիվ
| Կենտրոնական սիոնիստական արխիվ | |
|---|---|
| Տեսակ | արխիվ և public archive? |
| Երկիր | |
| Հիմնադրված | 1919[1] |
| Վերադաս կազմակերպություն | Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն |
| Կայք | zionistarchives.org.il(եբրայերեն) |
| Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'. | |
Կենտրոնական սիոնիստական արխիվ (անգլ.՝ הארכיון הציוני המרכזי, անգլ.՝ Central Zionist Archives), սիոնիստական շարժման հետ կապված նյութերի հավաքագրման պահպանման և մատուցման աշխատանքներն ապահովող հիմնական հաստատություն։ Կենտրոնական սիոնիստական արխիվը (ԿՍԱ) համարվում է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության հաստատություններից մեկը։ Արխիվը իր կողմից կատարած աշխատանքների համար հաշվետու է Սիոնիստական գերագույն խորհրդի և Համաշխարհային սիոնիստական կոնգրեսի առջև։ ԿՍԱ-ի գործունեությունը գտնվում է կառավարման կոմիտեի հսկողության ներքո, որը կազմված է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության, Հրեական գործակալության, Հրեական ազգային հիմնադրամի և Կերեն հա-Իեսոդ հիմնադրամի ներկայացուցիչներից[2]։
ԿՍԱ-ի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿՍԱ-ն ստեղծվել է 1919 թվականի մայիս հունիս ամիսներին Բեռլինում։ Արխիվի ստեղծման նախաձեռնողը եղել է Գերմանիայում սիոնիստական շարժման առաջնորդներից մեկը դոկտոր Արթուր Հանթկեն, ում խնդրանքով պատմաբան Գևորգ Հերլիցը սկսեց աշխատել արխիվի ստեղծման վրա։ 1920 թվականից մինչև 1933 թվականը ընկած ժամանակաշրջանում արխիվը զբաղվել է սիոնիստական շարժման վաղ շրջանի պատմությանը վերաբերվող փաստաթղթերի, լուսանկարների, գրքերի և պարբերական հրատարակությունների հավաքագրմամբ։
Նացիստների իշխանության գալուց հետո, 1933 թվականին Գևորգ Հերլիցն արխիվը տեղափոխում է Երուսաղեմ և իր օգնականի հետ միասին հայրենադարձում Էրեց-Իսրայել (Պաղեստին)։ Երուսաղեմում ԿՍԱ-ն տեղավորվում է Ազգային ինստիտուտների տանը («Սոհնուտի» շենք), որտեղ էլ շարունակում է մնալ մինչև 1987 թվականը։
1934 թվականի աշնանը արխիվը նորից վերաբացվում է հանրության համար։ Այդ ժամանակահատվածում ԿՍԱ-ն սկսում է նյութեր հավաքել Պաղեստինում գործող սիոնիստական կազմակերպությունների և ինստիտուտների վերաբերյալ, ինչպես նաև նյութեր կապված իշուվի առաջնորդների գործունեության հետ։
1937 թվականին Վիեննայից ՑՍԱ է տեղափոխվում Թեոդոր Հերցլի անձնական արխիվը, որը հիմնականում բաղկացած էր գերմաներեն լեզվով փաստաթղթերից, սևագրերից և հրապարակումներից։ Իսրայել պետության կազմավորումից հետո 1948 թվականին արխիվը համալրվում է Ազգային կոմիտեի և Հրեական գործակալության առանձին բաժինների փաստաթղթերով։
50-ական թվականների կեսերից արխիվը իր առջև խնդիր է դնում փնտրել, գտնել և հավաքագրել Հոլոքոստից հետո Եվրոպայում պահպանված հրեական կազմակերպությունների արխիվները։ Արխիվում պահվող նյութերի ծավալի անընդհատ աճի և Երուսաղեմում այդ նպատակով լրացուցիչ տարածքների որոնման անհրաժեշտությունից ելնելով, Համաշխարհային սիոնիստական կազմակերպության և Հրեական գործակալության ղեկավարությունը որոշում է կայացնում ԿՍԱ-ի համար հատուկ շենք կառուցելու վերաբերյալ։ Շինարարությունը սկսվեց 1985 թվականին ճարտարապետ Մոշե Զարհի նախագծով և արդեն 1987 թվականին բացվեց Կենտրոնական սիոնիստական արխիվի նոր շենքը, որտեղ տեղակայված էին ընթերցասրահներ, դասախոսությունների դահլիճներ, արխիվի աշխատողների աշխատասենյակներ և արխիվային նյութերի պահպանման համար նախատեսված 4 ստորգետնյա հարկեր։
90-ական թվականներին արխիվից օգտվողների շրջանակը զգալիորեն ընդլայնվեց։ Նրանց, ում հետաքրքրում էր անշարժ գույքի, կամ հարազատների որոնման վերաբերյալ տվյալները, հնարավորություն էր ընձեռվում ծանոթանալ հողատարածքների և հայրենադարձվածների վերաբերյալ տվյալների բազային։ Սկսած 90-ական թվականների երկրորդ կեսից ԿՍԱ-ում ներդրվեց ավելի ժամանակակից տեխնոլոգիա, որն ապահովում էր արխիվի կատալոգների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համակարգչային հասանելիությունը ընթերցասրահներից օգտվողների համար։ Նոր տեխնիկական միջոցների օգնությամբ սկանավորվում էին միլիոնավոր փաստաթղթեր, լուսանկարներ, քարտեզներ և պաստառներ։
2004 թվականին ստեղծվեց ԿՍԱ-ի վեբ կայքը, որից հետո արխիվի կատալոգները և առանձին փաստաթղթեր Ինտերնետում հասանելի դարձան լայն հասարակությանը ։ Կայքի հրապարակումները ներկայացվում էին երկու լեզուներով, անգլերեն և եբրայերեն։ 2011 թվականին ԿՍԱ-ն հայտարարեց, որ տարվա ընթացքում սկսվում է իր կայքի նոր տարբերակի մշակումը։
2005 թվականին Սիոնի բանտարկյալների կազմակերպության արխիվը հանձնվեց ԿՍԱ-ին և արխիվի նյութերը հասանելի դարձան ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ տարբեր կազմակերպությունների[3][4]։
Պահպանվող օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական սիոնիստական արխիվում պահվում են միլիոնավոր փաստաթղթեր, լուսանկարներ, նեգատիվ սևանկարներ, քարտեզներ, հոդվածներ, պլակատներ, գրքեր, պարբերական հրատարակություններ և այլ նյութեր։ ԿՍԱ-ում պահվող նյութերը արտացոլում են Համաշխարհային սիոնիստական կազմակերպության, Հրեական գործակալության, Հրեական ազգային հիմնադրամի, Կերեն հա-Իեսոդ հիմնադրամի և Սիոնիստական կոնգրեսների աշխատանքները։ Բացի այդ այստեղ պահվում են այլ սիոնիստական և հրեական կազմակերպությունների գործունեության հետ կապված նյութեր, ինչպես նաև սիոնիստական, հրեական և իսրայելական գործիչների անձնական արխիվներ[5]։
Թեոդոր (Բինյամին Զեէվի) Հերցլի անձնական արխիվից բացի ԿՍԱ-ում են պահվում Մաքս Նորդաուի, Իսրայել Զանգվիլլի, Խայիմ Վեյցմանի, Նահում Սոկոլովի, Մենահեմ Ուսիշկինի և այլ բազմաթիվ նշանավոր գործիչների անձնական արխիվները։ ԿՍԱ-ում պահվում են նաև 1919-1968 թվականներին Էրեց Իսրայել հայրենադարձվածների ցուցակների պատճենները[6]։
Արխիվի ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոկտոր Գեորգ Հերլից (1919-1955)
- Դոկտոր Ալեքս Բեյն (1955-1971)
- Դոկտոր Միխայել Հեյման (1971-1990)
- Իյորամ Մայորեկ (1990-1998)
- Մատիտյահու Դրոբլես (1998-2012)
- Ցվի «Կիտո» Հասոն (2012 թվականից)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.zionistarchives.org.il/en/about-us/Pages/history-of-the-CZA.aspx
- ↑ «Годовой отчёт Центрального сионистского архива за 2002 год (составлен в соответствии с директивами государственного архивариуса) (անգլ.)». Центральный сионистский архив. 2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 10 августа 2011-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher= - ↑ «Конференция в Центральном Сионистском архиве». Ассоциация «Запомним и сохраним». 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 9 августа 2011-ին.
- ↑ «Архив Организации узников Сиона из СССР (անգլ.)». Центральный сионистский архив. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 9 августа 2011-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher= - ↑ «Руководство по тематическим группам и коллекциям архива (անգլ.)». Центральный сионистский архив. 01.07.2003. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 9 августа 2011-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher= - ↑ Дов Винер. Развитие политики оцифровки культурного наследия учреждений памяти // Научный электронный журнал ЭБ. — 2006. — В. 2. — Т. 9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Центральный сионистский архив, официальный сайт (եբրայերեն)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 9 августа 2011-ին.
- Александр Локшин. (29.04.2010). «Живая история сионизма». Агентство Еврейских Новостей (АЕН). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 9 августа 2011-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher= - «Сионистский архив - в интернете». Курсор (сайт). 21.12.2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 9 августа 2011-ին.
- «Вехи в истории Центрального сионистского архива (անգլ.)». Центральный сионистский архив. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 9 августа 2011-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|publisher=
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական սիոնիստական արխիվ» հոդվածին։ |
| ||||||