Կենտուրիոնը՝ Հռոմի պաշտպանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտուրիոնը՝ Հռոմի պաշտպանը (անգլ.՝ Centurion: Defender of Rome) համակարգչային քայլային ստրատեգիական խաղ է։ Խաղը թողարկվել է Էլեկտրոնիք Արթսի կողմից 1990 թվին, DOS համատեղելի օպերացիոն համակարգերի համար։ Հետագայում խաղը նաև հարմարացվել է Ամիգա և Մեգա Դրայվ պլատֆորմների համար։

Բովանդակությունը[խմբագրել]

Խաղը սկսվում է Հին Հռոմում մ․թ․ա․ 275 թվին, որտեղ խաղացողը դառնում է կենտուրիոն՝ լեգիոնի հրամանատար։ Խաղացողի նպատակն է դառնալ Կեսար, գրավելով ամբողջ հայտնի աշխարհը, վարելով դիվանագիտություն, հարկային քաղաքականություն ինչպես նաև կազմակերպելով կրկեսներ։ Խաղում կան պատմական Հռոմի հիմնական ախոյանները՝ Կարթագեն, Գալիա, Պարթևներ, Գերմաններ ինչպես նաև Հայաստանը։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել]