Կենտուկիի մսային անձրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտուկիի մսային անձրև, 1876 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած դեպք, որ տևել է մի քանի րոպե։ Կենտուկիի Բաթ շրջանի Ռանկին բնակավայրի մոտ` 91 մ երկարությամբ և 46 մ լայնությամբ տարածքի վրա, երկնքից կարմիր մսի «փաթիլներ» են թափվել[1]։ Կտորների մեծ մասը մոտ 5-սանտիմետրանոց քառակուսիներ էին, իսկ մի քանիսը նույնիսկ 10-սանտիմետրանոց քառակուսիներ[2]։ Այս ֆենոմենի մասին հայտնել են New York TimesScientific American[3] և մի քանի այլ հրատարակություններ[1][4]։

Պարզվել է, որ թափվող միսը եղել է տավարի միս, սակայն ըստ Scientific American-ի` երկու տղամարդիկ, ովքեր փորձել են միսը, կարծել են, որ այն եղել է գառան միս կամ վենիսոն (եղնիկի միս)[5]։ Բ. Ֆ. Ելինգթոնը` տեղացի մի որսորդ, կարծել է, որ այն արջի միս է եղել[6]։ Sanitarian ամսագրի խմբագիր Լեոպոլդ Բանդեիսը նյութը դիտարկել է որպես նոստոկ` ցիանոբակտերիայի տեսակ[1]։ Բրանդեիսը մսի օրինակը տարել է Նյուարկի գիտական կենտրոն հետագա անալիզներ անելու համար։ Այնուհետև նա նամակ է ստացել աշխատակից դոկտոր Ալան Մաքլեյն Համիլթոնից, որը Medical Record ամսագրում նշել է, որ միսը եղել է ձիու կամ նորածին մարդու թոքերի հյուսվածքներ.

Օրգանի կառուցվածքը այս երկու դեպքերում էլ գրեթե նույնն են[5][7]։

Այս հայտարարությունները համապատասխանեցին հետագայում արված մի քանի այլ հետազոտությունների արդյունքների հետ, որոնցից 2-ը ցույց տվեցին, որ այն թոքի միս է, 3-ը` որ այն մկան է և 2-ը` որ այն աճառ է[5]։

Բրանդեիսի նոստոկի մասին վարկածն ուներ այն հիմքը, որ նոստոկը աճում է կիսաթափանցիկ երկաթակերպ զանգվածի վրա և երբ նրա վրա անձրև է գալիս, տպավորություն է ստեղծվում, որ այն ընկնում է անձրևի հետ միասին։ Չարլզ Ֆորտը իր առաջին գրքում` The Book of the Damned-ում, նշել է, որ ոչ մի անձրև էլ չի եղել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fort, Charles (1919). The Book of the Damned. New York: Boni and Liveright. էջեր 45–46. OCLC 2062036.
  2. 2,0 2,1 Crew, Bec (2014 թ․ դեկտեմբերի 1). «Blog: The Great Kentucky Meat Shower mystery unwound by projectile vulture vomit». Scientific American.
  3. «Flesh Descending In A Shower.; An Astounding Phenomenon In Kentucky--Fresh Meat Like Mutton Or Venison Falling From A Clear Sky». The New York Times. 1876 թ․ մարտի 10.
  4. (21 March 1876). The Carnal Rain - Careful Investigation of the Kentucky Marvel by a Correspondent, New York Herald, p. 4, col. 1
  5. 5,0 5,1 5,2 Wilkins, Alasdair (2012 թ․ մարտի 21). «When It Rains Animals: The Science of True Weather Weirdness». io9.
  6. Mr. X (2015 թ․ մայիսի 3). «Debunked: The Kentucky Meat Storm of 1876». Journal of the Bizarre. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  7. zatzbatz (2003 թ․ մայիսի 9). «Kentucky Meat Shower». Everything2.com.