Կենսածառ արևելյան
Կենսածառ արևելյան | |
![]() Կենսածառ արևելյան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Նոճայիններ (Cupressoideae) |
Ցեղ | Կենսածառ (Platycladus) |
Տեսակ | Կենսածառ արևելյան (P. orientalis) |
Միջազգային անվանում | |
Platycladus orientalis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Կենսածառ արևելյան (լատ.՝ Biota orientalis Endl), նոճազգիների ընտանիքի, կենսածառ ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15 - 18 մ բարձրությամբ մշտադալար ծառ է, որն ունի ձվաձև կամ բրգաձև սաղարթ։ Փշատերևները մուգ կանաչ են, մինչև 1,0 մմ երկարությամբ, ռոմբա-ձվաձև։ Կոները մսալի են, սերտաճած թեփուկներով․ մինչև հասունանալը կապտականաչ են, հասունանալիս՝ կարմրադարչնագույն։ Դրանք ունեն կեռիկներ։ Ծառը դանդաղ է աճում, որի շնորհիվ խուզելուց հետո երկար ժամանակ պահպանում է տրված ձևը։ Ստվերատար է և ջերմասեր։ Լավ է դիմանում ինչպես օդային, այնպես էլ հողային երաշտին։ Ձողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ է աճում թեթև, կրային միացություններով հարուստ, ջրաթափանց հողերում։ Հայրենիքը Հյուսիսային Չինաստանի լեռներն են։ Բազմանում է սերմերով և կտրոններով։ Կան այս ծառի բազմաթիվ դեկորատիվ ձևեր, որոնք ավելի դանդաղ են աճում, քան հիմնական տեսակը։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է ամենուրեք․ դժվար է պատկերացնել մի բնակավայր, որտեղ կենսածառ աճելիս չլինի։ Երևանում հանդիպում են մոտ 70 տարեկան ծառեր, որոնք 30-35 տարեկան հասակում նախկին «Սարդարի այգուց» տեղափոխվել և տնկվել են Շահումյանի անվան բուլվարում։ 1965 թվականին այդ ծառերի բարձրությունը անցնում էր 10-12 մ-ից, բնի բարձրությունը կազմում էր 2,2-3,0, տրամագիծը 25-30 սմ, սաղարթի լայնությունը՝ 4,0X4,5 մ։ Ըստ բարձրության տարեկան աճը կազմում էր հազիվ 6-10 սմ։ Այդ բույսերը ոչնչացվեցին բուլվարի վերակառուցման ընթացքում։
Երևանի կանաչ գոտում և բուսաբանական այգում արևելյան կենսածաոը առատ ինքնացան է տալիս։ Ձմռան ընթացքում սաղարթը գորշանում է։ Պտղաբերում է ամեն տարի՝ չափազանց առատորեն։ Լավ է աճում նույնիսկ թույլ աղակալած և խիստ քարքարոտ հողերի վրա։ Վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Ընձյուղների աճը սկսվում է ապրիլի սկզբին։ Ծաղկում է ապրիլի կեսերին։ Կոները հասունանում են հոկտեմբերին։ Որոշ տարիներին ծաղկում է երկրորդ անգամ՝ մայիսն։
Կիրովականում 22 տարեկանում այն հասնում է 4,2-4,5 մ բարձրության, 8,0-8,5 սմ բնի տրամագծով, 2,3X2,5 մ սաղարթի լայնությամբ։ Չի ցրտահարում, ամեն տարի առատ պտղաբերում է։
Գյուլագարակի «Սոճուտում» նույնպես լավ է աճում, սակայն ավելի թույլ է պտղաբերում, քան Երևանում։
Սևանում ձմեռում է ձյան ծածկոցի տակ։ Երբ ձյունածածկոցը բարակ է, իսկ ձմեռը խիստ զգալիորեն ցրտահարվում է, չի պտղաբերում։ Աճը այստեղ խիստ դանդաղ է։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարելի է լայնորեն օգտագործել հակաէրոզիոն անտառկուլտուրաներում, նախալեռնային, կիսաանապատային, ներքին և միջին լեռնային անտառային գոտիներում։ Էկոլոգիական խումբը X: Մշակության հավանական շրջանները՝ 2-3, Յա, 7 - 10, 12, 17-32[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (էջ 84)։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսածառ արևելյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենսածառ արևելյան» հոդվածին։ |
|