Կենսաբանական անմահություն
Կենսաբանական անմահություն, սկսած որոշակի տարիքից կենսաբանական տեսակի մահացելիության ցուցանիշի բացակայություն (այլ կերպ ասած, մի իրավիճակ, երբ տվյալ տեսակի օրգանիզմները ծերությունից չեն մահանում): Սակայն ոչ մի արարած բացարձակ անմահ չի համարվում, քանի որ կարող է սպանվել արտաքին գործոններից:
Բջիջներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բջիջն անվանում են անմահ, եթե այն չունի Հեյֆլիկի շեմ, այսինքն կարող է անվերջ կիսվել (մարդկային բջիջների մեծ մասի համար Հեյֆլիկի շեմը հավասար է 52-ի)։
Բջիջների անմահացումը բջջային ապոպտոզի ճնշումն է, որը որպես հետևանք բերում է բարենպաստ պայմաններում անսահմանափակ թվով բաժանումների: Սովորական մարդու մարմնում գոյություն ունեն երկու տեսակի անմահ բջիջներ` ցողունային բջիջները և առաջնային սեռական բջիջները։ Մշակված են առանց որևէ գենետիկական մանիպուլյացիայի պայմանականորեն անմահ բջիջների ստացման մեթոդներ[1], որոնք կարող են ունենալ մեծ ապագա ռեգեներատիվ բժշկության մեջ, քանի որ դրանք, ի տարբերություն սառեցված բջիջների` iPSC-ի, չեն առաջացնում ուռուցքներ:
Անմահ բջիջ հասկացությունը պայմանական է, քանի որ բոլոր բջիջները միևնույն է մեռնում են ժամանակի ընթացքում: Մենք կարող ենք խոսել միայն պոպուլյացիայում (օրգան, հյուսվածք և այլն) տարիքից կախված (ծերություն) և տարիքից անկախ (պատահական) բջիջների մահվան մասին: Այսպիսով, միայն բջիջների խումբը կարող է անմահ լինել:
Բազմաբջիջ օրգանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս 19-րդ դարի վերջում առաջ քաշվեց հիդրայի անմահ լինելու վերաբերյալ տեսությունը, որը գիտականորեն փորձում էին ապացուցել կամ հերքել ամբողջ 20-րդ դարի ընթացքում։ 1997 թվականին տեսությունը փորձարարական ճանապարհով հաստատվեց Դանիել Մարտինեսի կողմից[2]։ Գիտափորձը տևեց մոտ չորս տարի, որի ընթացքում հիդրաների երեք խմբերից ոչ մեկի մոտ ծերացման պատճառով մահացություն չգրանցվեց: Ենթադրվում է, որ հիդրայի անմահությունը անմիջականորեն կապված է բարձր վերարտադրման ունակության հետ: Օրինակ, եթե հիդրանը կիսենք երկու մասի, ապա դրանք կդառնան լիարժեք անհատներ։
Կենդանիների ծերացման և կյանքի շարունակականության տվյալների ամենամեծ բազայի՝ «AnAge»-ի համաձայն ներկայումս հայտնաբերվել են պրակտիկորեն չծերացող բազմաբջիջ օրգանիզմների 7 տեսակ. ալեուտյան ծովային պերկես (Sebastes aleutianus ), զարդարված կրիա (Chrysemys picta ), ամերիկյան ճահճային կրիա (Emydoidea blandingii ), կրիա Terrapene carolina tacos, ծովային ոզնի Strongylocentrotus franciscanus, կակղամորթ Arctica islandica և Pinus longaeva[3]։
Մարդկանց մոտ կենսաբանական անմահություն առաջացնելու փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած այն հանգամանքին, որ կենսաբանական ծերացումը դադարեցնելը կամ չեղարկելը համարվում է վիճահարույց[4], մի շարք հետազոտություններ են կատարվում հնարավոր թերապևտիկ միջամտությունների զարգացման համար[5]։ SENS հետազոտական հիմնադրամը սատարում է այն հավաստի հետազոտական մեթոդներին, որոնք կարող են հանգեցնել ծերացման փոքր ցուցանիշի[6]։
Արդեն մի քանի տասնամյակ է[7] հետազոտողները անաբիոզի տարբեր ձևերը օգտագործում են որպես միջոց, որը թույլ կտա անորոշ ժամանակով երկարաձգել կաթնասունների կյանքի տևողությունը։ Որոշ գիտնականներ աջակցում են[8] կրեոնիկայի (cryonics) մեթոդին, որի համաձայն որոշ մարդիկ, որոնք համարվում են մահացած ըստ ժամանակակից բժշկական չափանիշների, իրականում մահացած չեն տեսա-տեղեկատվական մահով և կարող են վերակենդանացվել բավարար տեխնիկական միջոցների օգնությամբ[9]:
Անաբիոզի հետ կապված նման առաջարկները ներառում են ուղեղի քիմիական պահպանումը։
2017 թվականի սկզբին Հարվարդի համալսարանի գիտնականները կենսաբան Դեվիդ Սինկլերի գլխավորությամբ հայտարարել են, որ իրենք փորձարկվել են NAD+ անվանումով միացումը մկների վրա և հաջողությամբ փոփոխել բջջային ծերացման գործընթացը՝ միաժամանակ պաշտպանելով ԴՆԹ-ն հետագա վնասներից[10]։
Անմահությունը որպես շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին Ռուսաստանում, իսկ հետո Միացյալ Նահանգներում, Իսրայելում և Նիդերլանդներում ստեղծվել են քաղաքական կուսակցություններ[11]։ Այդ կուսակցությունների հիմնական նպատակը կյանքի երկարացմանը վերաբերող հետազոտություններին և տեխնոլոգիաներին քաղաքական աջակցություն ցույց տալն է: Նրանք նախատեսում են հնարավորինս մեծ և միևնույն ժամանակ քիչ կործանարար սոցիալական անցում կատարել կյանքի տևողության երկարացմանը, և ի վերջո հասնել անմահության,ինչպես նաև ապահովել այդպիսի տեխնոլոգիաների մատչելիությունը մարդկանց համար [12]։ Տարբեր հասարակական գործիչներ (Ռայմոնդ Կուրզվիլ, Միխայիլ Բատին) հավաքում և ընդհանրացնում են տվյալներ դեղամիջոցների մասին, որոնք կօգնեն երկարացնել մարդկանց և կենդանիների կյանքը[7]։
Կենսաբանական անմահության այլ տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիոս Կիրիասիսը ենթադրում է, որ մարդու կենսաբանական անմահությունը էվոլյուցիայի անխուսափելի հետևանք է[13][14]։ Նրա տեսությունը ենթադրում է, որ կյանքի ցիկլերը անորոշ ժամանակի հասցնելու ունակությունը բնորոշ է մարդկային կենսաբանությանը, և որ ժամանակ կգա, երբ մարդիկ կշարունակեն զարգացնել իրենց ինտելեկտը անսահման գոյության միջոցով, այլ ոչ թե բնական ընտրությամբ[14][15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Seema Agarwal, David L. Rimm (2012) Making Every Cell Like HeLa: A Giant Step For Cell Culture. The American Journal of Pathology, 180(2), 443-445
- ↑ Martinez, DE (1998), «Մահացության նախադեպեր, հիդրանայում տառապանքի պակասի մասին»: Փորձագիտական Gerontology 1998 մայիս, 33 (3): 217-225: Ամբողջ տեքստը:
- ↑
- ↑ «The extreme arrogance of anti-aging medicine»
- ↑ «Rejuvenation Research»։ www.liebertpub.com։ Վերցված է 2017-06-30
- ↑ «A Reimagined Research Strategy for Aging»։ SENS Research Foundation (անգլերեն)։ 2012-11-18։ Վերցված է 2017-06-30
- ↑ 7,0 7,1 {{{վերնագիր}}}.
- ↑ «Scientists’ Open Letter on Cryonics – Evidence-Based Cryonics» (անգլերեն)։ www.evidencebasedcryonics.org։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-26-ին։ Վերցված է 2017-06-30
- ↑ «Alcor: Cryonics Myths» (անգլերեն)։ alcor.org։ Վերցված է 2017-06-30
- ↑ «Harvard scientists pinpoint critical step in DNA repair, cellular aging»։ Harvard Gazette (en-US)։ 2017-03-23։ Վերցված է 2017-06-30
- ↑ «The Longevity Party - Who Needs it? Who Wants it?» (անգլերեն)։ ieet.org։ Վերցված է 2017-07-03
- ↑ «A Single-Issue Political Party for Longevity Science»։ Fight Aging! (en-US)։ 2012-07-27։ Վերցված է 2017-07-03
- ↑ «Indefinite Lifespans: A Natural Consequence of the Global Brain - h+ Media»։ h+ Media։ 2011-03-04։ Վերցված է 2017-07-03
- ↑ 14,0 14,1 «elpistheory» (անգլերեն)։ elpistheory.info։ Վերցված է 2017-07-03
- ↑ HumanityPlusLondon (2011-01-31)։ «Achieving Human Biological Immortality - Marios Kyriazis [UKH+] (2/2)»։ Վերցված է 2017-07-03
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- James L. Halperin. The First Immortal, Del Rey, 1998. 0-345-42092-6
- Robert Ettinger. The Prospect of Immortality, Ria University Press, 2005. 0-9743472-3-X
- Dr. R. Michael Perry. Forever For All: Moral Philosophy, Cryonics, and the Scientific Prospects for Immortality, Universal Publishers, 2001. 1-58112-724-3
- Martinez, D.E. (1998) "Mortality patterns suggest lack of senescence in hydra." Experimental Gerontology 1998 May;33(3):217–225. Full text.
- Rose Michael, Rauser Casandra L., Mueller Laurence D. (Spring 2011)։ Does Aging Stop?։ Oxford University Press
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Biological Immortality Archived 2006-02-14 at the Wayback Machine. Slide show by Michael R. Rose
- Cellular Senescence and Apoptosis in Aging
- Cellular Senescence Information Center
- Geron Announces Launch of Telomerase-Immortalized Cell Line Geron Corporation
- Late Life: A New Frontier for Physiology study indicates biological immortality in humans late in life
- No Limit to Lifespan if We're Machines (pdf) – Betterhumans, August 26, 2004
- Peter Pan girl's DNA may hold secret to immortality