Կենսաբազմազանության մակարդակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնապահպանության հիմնական խնդիրն է կենսաբազմազանության պահպանությունը։ Ըստ ՛՛Վայրի բնություն՛՛ համաշխարհային ֆոնդի՝ կենսաբազմազանությունը դա Երկրի վրայի կյանքի ձևերի, բույսերի, կենդանիների, միկրոօրգանիզմների միլիոնավոր տեսակների բազմազանությունն է նրանց գենային հավաքակազմի և բարդ էկոհամակարգերի հետ միասին, որոնք առաջացնում են կենդանի բնությունը։ Այս ձևով կենսաբազմազանությունը պետք է ուսումնասիրել 3 մակարդակներով՝ տեսակային, գենետիկական և էկոհամակարգային կենսաբազմազանություն։ Տեսակային կենսաբազմազանություն մակարդակի մեջ մտնում են Երկրի վրայի բոլոր տեսակները՝ սկսած բակտերիաներից և պարզագույններից մինչև բազմաբջիջ բույսերի, կենդանիների և սնկերի թագավորություն։

Գենետիկական կենսաբազմազանություն մակարդակի՝ ավելի փոքր մաշստաբի դեպքում կենսաբազմազանությունը ընդգրկում է տեսակների գենետիկական բազմազանությունը՝ առաջացած ինչպես աշխարհագրորեն հեռու պոպուլյացիաների, այնպես էլ միևնույն պոպուլյացիայի մեջ մտնող առանձնյակների կողմից։

Կենսաբազմազանությունը ընդգրկում է նաև տեսակների, էկոհամակարգերի բազմազանությունը, որոնք կազմում են համակարգեր, և այդ մակարդակների միջև փոխազդեցությունը։ Տեսակների և էկոհամակարգերի անընդհատ գոյության համար անհրաժեշտ են կենսաբազմազանության բոլոր մակարդակները։ Դրանք կարևոր են նաև մարդու համար։ Տեսակների բազմազանությունը ցույց է տալիս տեսակների էվոլյուցիոն և էկոլոգիական ադապտիացիաների հարստությունը տարբեր միջավայրերի հանդեպ։ Տեսակային բազմազանությունը ծառայում է մարդուն անհրաժեշտ բազմազան բնական նյութերի աղբյուր։ Օրինակ՝ խոնավ տրոպիկական անտառները իրենց հարուստ տեսակների կազմով արտադրում են բուսական և կենդանական բազմազան մթերքներ, որոնք կարող են օգտագործվել սննդի, շինարարության, բժշկության մեջ։ Գենետիկական բազմազանությունը անհրաժեշտ է ցանկացած տեսակին բնական կենսագործունեության, հիվանդությունների նկատմամբ կայունության, ադապտացիաներ կատարելու ընդունակության պահպանման համար միջավայրի փոփոխվող պայմաններում։

Կենսաբանական էկոհամակարգերի կենսաբազմազանություն մակարդակի բազմազանությունը իրենից ներկայացնում է տեսակների համակարգված պատասխանը շրջակա միջավայրի տարբեր պայմանների նկատմամբ։ Այդ կենսաբանական էկոհամակարգերը, որոնք բնորոշ են անապատներին, անտառներին, հեղեղված հողերին, ապահովում են էկոհամակարգերի բնականոն գործունեությունը։