Կենջիրո Ցուդա
Կենջիրո Ցուդա ճապ.՝ 津田健次郎[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 11, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Օսակա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մեյձի համալսարան |
Մասնագիտություն | սեյու և դերասան |
Աշխատավայր | Stardust Promotion? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | tsudaken.com |
![]() |
Կենջիրո Ցուդա (ճապ.՝ 津田 健次郎 Tsuda Kenjirō, հունիսի 11, 1971[1], Օսակա, Ճապոնիա), ճապոնացի դերասան, ձայնային դերասան և կինոռեժիսոր։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև յոթ տարեկան դառնալը Ցուդան ապրել է Ջակարտայում[3]։ Նա ավարտել է Մեյջի համալսարանը՝ մասնագիտանալով թատերական ուսումնասիրությունների ոլորտում՝ գրականության ֆակուլտետում։ Սկզբում նա մտածում էր ֆիլմեր նկարահանելու մասին, սակայն այդ ընթացքում նաև հետաքրքրություն էր ցուցաբերում դերասանական ոլորտի նկատմամբ[4]։ Նա մասնակցել է և հաջողությամբ ավարտել «Էն» թատերական հետազոտական ինստիտուտի ոչ աստիճանային ծրագիրը՝ ցուցաբերելով մեծ ոգևորություն թատերական աշխատանքի նկատմամբ[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրային դպրոցն ավարտելուց հետո Ցուդան անդամակցել է թատերական խմբի գրասենյակին։ Այդ ընթացքում խոսակցություններ են եղել լսումների մասին, և 1995 թվականին Ցուդան ունեցավ իր դեբյուտը որպես ձայնային դերասան Ացուշի Նոդայի կերպարում «H2» անիմացիոն հեռուստասերիալում[6]։ Նա այն աստիճանի էր ապրում աղքատության մեջ, որ նույնիսկ մեկ հացի կտոր գնելու հարցում դժվարություններ էր ունենում, բայց այդ ժամանակաշրջանը դարձավ նրա համար շրջադարձային պահ[7]։
2017 թվականին, երբ Կեյջի Ֆուջիավարան ապաքինվում էր հիվանդությունից, Ցուդան փոխարինեց նրան մի քանի դերերում (այդ թվում՝ Իսամի Էնոմոտո "Տիեզերքի մարտական նավ Յամատո 2202: Սեր՝ հերոսների համար" անիմացիոն սերիալում, Հաննես "Հարձակվող տիտաններ" անիմացիոն սերիալում)։
2019 թվականի փետրվարի 2-ին Ցուդան ունեցավ իր դեբյուտը որպես կինոռեժիսոր՝ ներկայացնելով իր "Documentertainment AD-LIVE" ֆիլմը (օգտագործվել է "documentary" (վավերագրական ֆիլմ) և "entertainment" (զվարճանք) բառերի համաձուլվածքը[8])։
2020 թվականի նոյեմբերի 24-ին WOWOW-ը հայտարարեց «Երկար ֆիլմերի նախագծեր»՝ նշելով հեռուստաալիքի բացման 30-ամյակը։ Այս նախագծում հինգ դերասաններ, որոնք ունեին նույն պայմանները (բյուջե և ժամանակ), պիտի անկախ ռեժիսորներ լինեին և ստեղծեին 25 րոպե տևողությամբ կարճ ֆիլմ։ Ֆիլմերից մեկը պիտի ընտրվեր հանդիսատեսի և կինոքննարկողների քվեների հիման վրա՝ ներկայացվելու 2021 թ. «Short Shorts Film Festival & Asia»-ում[9]։ Ցուդան մասնակցել է այս նախագծին՝ իր «GET SET GO» կարճ ֆիլմով, որում նկարահանվել էին դերասաններ Ռյու Ռյուզեյսին և Շունսուկե Դայտոուն։ Լինելով ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը՝ Ցուդան նաև հանդես եկավ ֆիլմում որպես դերասան[10]։
Նույն տարում նա հյուրընկալվեց «Yell» առավոտյան հաղորդմանը, ինչը դարձավ բուռն քննարկումների թեմա[11]։ Նա ձեռք է բերել հաջողություն ոչ միայն որպես սեյու, այլև որպես դերասան՝ դեր ունենալով «Dearest» (2021), «Ōoku» (2023) և «Reversal Orchestra» (2023) աշխատություններում[12]։
Նրա առավել հայտնի դերերն են Կիշիբեն[13]"Սղոց-մարդը" անիմեում և Կենտո Նանամին[14] "Մոգական ճակատամարտ" անիմեում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուդան ամուսնացած է մի կնոջ հետ, ում հանդիպել է իր թատերական դերասանական գործունեության սկզբնական շրջանում (նա հայտնի անձ չէ, ինչի մասին Ցուդան նշել է իր Instagram-ում արված հայտարարության մեջ[15]) և ունի երկու երեխա։ Իր ամուսնության մասին պաշտոնապես չհայտարարելու որոշումը Ցուդան ընդունել է ընտանիքի անվտանգությունից ելնելով։ Մեկ այլ պատճառ էլ այն էր, որ իր նախընտրած դերասանները հաճախ հայտնի են եղել որպես հանրային կերպարներ, ովքեր չեն խոսացել իրենց անձնական կյանքի մասին։ Ցուդան նույնպես ցանկանում էր դառնալ նման արտահայտիչ անձնավորություն։ Այդ պատճառով նա հանրությանը չէր տեղեկացրել իր ամուսնության մասին։ Սակայն 2020 թվականի հուլիսին, տեղեկանալով, որ շաբաթական ամսագրի մի բաժնում լուր է հրապարակվել իր ամուսնության վերաբերյալ, Ցուդան որոշեց իր ընտանիքի մասին պատմել իր Instagram-յան հարթակում[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 MyAnimeList — 2006.
- ↑ https://www.animenewsnetwork.com/news/2021-03-06/kenjiro-tsuda-yui-ishikawa-win-15th-annual-seiyu-awards/.170315
- ↑ «キラキラACTORS TV | キラキラWEB». Marvelous Inc. 2008. Վերցված է July 31, 2020-ին.
- ↑ «【Style of the PRINCE】第23回ゲスト:津田 健次郎さん Vol.1». Girls' Style. 2012. Արխիվացված է օրիգինալից September 23, 2012-ին. Վերցված է July 31, 2020-ին.
- ↑ «吹替の帝王 -日本語吹替版専門映画サイト-| 20世紀フォックス ホーム エンターテイメント». 20th Century Fox Japan. 2020. Արխիվացված է օրիգինալից August 31, 2020-ին. Վերցված է July 31, 2020-ին.
- ↑ «6月11日は津田健次郎さんのお誕生日! 【お誕生日祝福メッセージ紹介】». animate Times. Վերցված է July 31, 2020-ին.
- ↑ «津田健次郎51歳、終わらない「俺のターン」続く活躍 極貧時代の20代経て…向き合う役者の姿». Oricon. Վերցված է May 11, 2024-ին.
- ↑ «鈴村健一はなぜ"アドリブ"を続けるのか? 津田健次郎監督の映画『ドキュメンターテイメント AD-LIVE』予告編を解禁». SPICE (ePlus). January 21, 2019. Վերցված է July 31, 2020-ին.
- ↑ «津田健次郎、竜星涼&大東駿介の言葉に救われた 監督作に充実感». Cinema Today. January 13, 2021. Վերցված է January 15, 2021-ին.
- ↑ «映画史上BESTにもあげられる『市民ケーン』は、俳優オーソン・ウェルズが25歳のときに監督・出演した作品である。以来、北野武、クリント・イーストウッドにいたるまで、俳優が名監督となる例は多い。今のここ日本でも、若手俳優らが監督に挑戦し、成果をあげはじめている。監督の意図を最もよく理解し表現できる俳優は、監督としての才能をも埋蔵した存在なのだ。 〝映画のWOWOW〟が開局30周年を記念し、俳優たちと立ち上げるショート・フィルム・プロジェクト。目指すは「ショートショート フィルムフェスティバル & アジア」のグランプリ受賞、そしてその先へ…。». WOWOW Official Website. November 24, 2020. Վերցված է November 28, 2020-ին.
- ↑ «「エール」語り・津田健次郎が顔出し出演"逆オファー"実現に喜びと照れ イケボ生かした役に番組P絶賛». Sponichi Annex. Վերցված է May 11, 2024-ին.
- ↑ «津田健次郎『最愛』最終回に感謝「情熱と愛情と笑顔に溢れた素敵な現場でした」». Oricon. Վերցված է May 11, 2024-ին.
- ↑ «Tsuda as Kishibe».
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|1=
(օգնություն) - ↑ «Tsuda as Kento Nanami».
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|1=
(օգնություն) - ↑ «妻とは私が舞台役者として駆け出しの頃に舞台の世界で出会い、交際期間を経て結婚、暫くして子供が出来ました。妻は一般の人で、現在子供が2人います。». Kenjiro Tsuda's Official Instagram 2_da_ken. July 7, 2020. Արխիվացված է օրիգինալից December 23, 2021-ին. Վերցված է November 28, 2020-ին.
- ↑ «津田健次郎、結婚を公表 現在は2児の父「公表しない方が安全を守れると」». ORICON NEWS. July 7, 2020. Վերցված է August 1, 2020-ին.