Կենոտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենոտրոն 1Ц21П, Uобр=25 кВ

Կենոտրոն, էլեկտրավակուումային դիոդ, նախատեսված է գլխավորապես արդյունաբերական հաճախականության փոփոխական հոսանքի համուղղման համար։ Կիրառվում է ռադիոընդունիչ, ուժեղացուցիչ և չափիչ ապարատների, ռենտգենյան սարքավորումների և այլ համուղղիչներում։ Ցածրավոլտ Կենոտրոնները (անոդի թույլատրելի հակադարձ լարումը՝ մինչև 2 կվ, ուղիղ հոսանքի թույլատրելի ուժը՝ մինչև մի քանի ա) ունեն օքսիդային ուղիղ կանալային կամ տաքացվող կաթոդներ, սևացված կամ փայլատված կողավոր անոդհեր հաճախ երկու)։ Բարձրավոլտ կենոտրոննները (լարումը՝ մինչև 100 կվ, հոսանքի ուժը՝ 500 մա) ունեն օքսիդային կամ կարբիդացված կաթոդ, ինչպես նաև սևացված կողավոր անոդ (մեկ)։ Կիսահաղորդչային տեխնիկայի զարգացմամբ ցածրավոլտ կենոտրոննները փոխարինվում են կիսահաղորդչային դիոդներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 366 CC-BY-SA-icon-80x15.png