Կենկի Ֆուկուոկա
| Կենկի Ֆուկուոկա ճապ.՝ 福岡堅樹 | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 7, 1992 (34 տարեկան) |
| Ծննդավայր | Koga |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ցուկուբայի համալսարան |
| Մասնագիտություն | ռեգբի յունիոն խաղացող |
Կենկի Ֆուկուոկա (սեպտեմբերի 7, 1992, Koga), ճապոնացի ռեգբիստ, խաղացել է որպես թևային հարձակվող։ Իր խաղային կարիերան անց է կացրել «Պանասոնիկ Ուայլդ Նայթս» և «Սանվուվլզ» ակումբերում, ինչպես նաև մասնակցել է 2015 և 2019 թվականների աշխարհի խաղերին Ճապոնիայի հավաքականում։ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի մասնակից՝ Ճապոնիայի յոթնյակի ռեգբիի ազգային հավաքականի կազմում։ 2021 թվականին նա ավարտել է խաղացողի կարիերան՝ բժշկի մասնագիտություն ստանալու նպատակով։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կոգա քաղաքի Ֆուկուոկա պրեֆեկտուրայում։ Հայրը ատամնաբույժ է, պապը նունպես բժիշկ, որն էլ ազդել է Կենկիի բժիշկ դառնաու երազանքին։ Ռեգբիի կարիերն սկսել է դպրոցական տարիներին, 2010 թվականին հաղթելով Խանաձոնոյում անց կացվող ամենամյա դպրոցական մրցաշարը։ Ցուկուբա համալսարանի ուսանողական տարիներին նա խաղացել է դրա թիմի կազմում Ճապոնիայի ուսանողական առաջնությունում, սակայն երկրորդ կուրսում ստացած լուրջ վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել իր ելույթները[1]։ Արդյունքում, Կենկին լրջորեն մտածել է մարզիկի կարիերան թողնելու և այն ուսման հետ չհամատեղելու մասին։
Խաղացողի կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին հրավիրվել է «Պանասոնիկ Ուայլդ Նայթս» թիմ, որը ղեկավարել են Ռոբի Դինսը և Էդի Ջոնսը, որոնք նկատել էին երիտասարդ բժիշկ-ուսանողին։ Իր կարիերայի ընթացքում Ֆուկուոկան խաղացել է ոչ միայն «Ուայլդ Նայթսի» կազմում Թոփ լիգայում, այլ նաև Սուպեր Ռագբիում ճապոնական «Սանվուլվզ» ակումբի կազմում։ 2017/2018 թվականների մրցաշրջանից հետո Ֆուկուոկան ընդգրկվել է Թոփ լիգայի բոլոր աստղերի հավաքականում՝ ձախ թևի դիրքում (11-րդ համարը)[2], և նույն թիմում ընդգրկվել է նաև 2018/2019 թվականների մրցաշրջանում։ «Սանվուլվզի» կազմում խաղացել է 2016/2017 թվականների և 2017/2018[3] թվականների մրցաշրջաններում՝ խաղալով 13 խաղ և վաստակելով 25 միավոր։ Կենկիի դեբյուտային խաղը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 25-ին՝ «Հարիքեյնսի» դեմ (պարտություն՝ 17:83): «Ուայլդ Նայթսի» կազմում իր կարիերայի ընթացքում նա 42 խաղում վաստակել է 200 միավոր:
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ապրիլի 20-ին կատարել է իր դեբյուտը Ֆուկուոկայում, Ճապոնիայի հավաքականի կազմում՝ ընդդեմ Ֆիլիպինների։ Երկու ամիս անց, 2013 թվականի հունիսի 15-ին խաղացել է Ուելսի դեմ ստուգողական խաղում, հավաքականին բերելով 23:8 հաշվով սենսացիոն հաղթանակ․ դա եղել է առաջին դեպքն, որ Ճապոնիան հաղթել է Ռեգբիի աշխարհի[4] բարձրագույն խմբի թիմի դեմ խաղում։ 2015 թվականին Ֆուկուոկան ընդգրկվել է Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում Անգլիայում կայանալիք աշխարհի առաջնության համար[5][6], ճապոնացիները խմբում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ առաջին փուլում սենսացիոն հաղթանակ է տարել Հարավային Աֆրիկայի նկատմամբ 34:32 հաշվով։
2016 թվականին Ֆուկուոկան ընդգրկվել է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար Ճապոնիայի ռեգբիի յոթնյակի հավաքականի կազմում[7], 2015 թվականի Աշխարհի գավաթի հավաքականի միակ խաղացողն էր և նաև խաղացել էր Ճապոնիայի կազմում, 2013/2014 թվականների մրցաշրջանի (Տոկիոյի փուլ) և 2015/2016 թվականների մրցաշրջանի (Սինգապուրի փուլ)[8] համաշխարհային սերիայում: Ճապոնիան այդ մրցաշարում զբաղեցրեց չորրորդ տեղը: Նույն թվականին Ֆուկուոկայի գոլը Թբիլիսիում կայացած ստուգողական խաղում ճապոնացիներին 28-22 հաշվով հաղթանակ բերեց Վրաստանի նկատմամբ, իսկ 2018 թվականին Գլոստերում գոլ է խփել Ռուսաստանի հավաքականին (32-27 հաղթանակ):
2019 թվականին Ֆուկուոկան ընդգրկվել է Ճապոնիայի հավաքականի վերջնական հայտացուցակում՝ աշխարհի առաջնության համար, որը տեղի է ունեցել իր հայրենիքում[9][10][11]՝ խփելով չորս գոլ, և չնայած Ռուսաստանի դեմ խաղի բաց թողնելուն, վերադարձել է հավաքական՝ փոխարինման դուրս գալով Սամոայի դեմ խաղում և խփելով մեկ գոլ։ Նրա մեկ այլ փորձի շնորհիվ Ճապոնիան հաղթել է Իռլանդիային, իսկ ևս երկու փորձի շնորհիվ հոկտեմբերի 13-ին Ճապոնիան հաղթել է Շոտլանդիային 28-21 հաշվով՝ իր պատմության մեջ առաջին անգամ հասնելով Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ[12]։ Շոտլանդիայի դեմ իր վազքերից մեկի ժամանակ Ֆուկուոկան հաղթեց յոթ մրցակցի՝ հաղթահարելով 116 մ․ հեռավորությունը[13]։ Ֆուկուոկան ստացել է Շոտլանդիայի հետ հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը։ 2019 թվականի հոկտեմբերի 20-ին Հարավային Աֆրիկայի դեմ խաղը Ֆուկուոկայի կարիերայի վերջինն էր ազգային հավաքականում. ընդհանուր առմամբ նա խաղացել է 38 խաղ և վաստակել 125 միավոր՝ 25 գոլի շնորհիվ։
Կարիերայի ավարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե Ֆուկուոկան պատրաստվում էր ավարտել իր կարիերան 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո և զբաղվել բժշկական գործունեությամբ, շարունակելով ընտանիքի գործը՝ Կենկին ասում էր, որ չի բացառում ապագայում սպորտային բժիշկ-օթոպեդ դառնալու հնարավորությունը[14]։ Սակայն COVID-19 համավարակը հանգեցրեց Ճապոնիայում ռեգբիի մրցաշրջանի չեղարկմանը և ամառային Օլիմպիական խաղերի հետաձգմանը մինչև հաջորդ տարի[15]։ Ի վերջո, հենց 2020/2021 թվականների Բարձրագույն լիգայի մրցաշրջանն էր Ֆուկուոկայի կարիերայի վերջը։ 2021 թվականի փետրվարի 20-ին խաղացողը հայտարարեց, որ հաջողությամբ հանձնել է Ջունտենդո համալսարանի բժշկական դպրոցի ընդունելության քննությունները, որտեղ էլ կսովորի կարիերան ավարտելուց հետո։ Նրա խոսքով՝ նա գիտակցված մերժեց Ճապոնիայի յոթնյակի ռեգբիի ազգային հավաքականի և Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու հրավերը[16]։
2021 թվականի Ճապոնիայի բարձրագույն լիգայի կիսաեզրափակչում «Տոյոտա Վերբլիցի» դեմ խաղում «Ուայլդ Նայթսը» հաղթեց 48-21 հաշվով, Ֆուկուոկան խփեց երեք գոլ[17]։ «Փանասոնիկ Ուայլդ Նայթսի» և «Սանտորի Սունգոլիաթի» միջև եզրափակիչը տեղի ունեցավ 2021 թվականի մայիսի 23-ին[18], որը Ֆուկուոկայի կարիերայի վերջին խաղն էր։ «Ուայլդ Նայթսը» հաղթեց 31-26 հաշվով՝ ակումբին պարգևելով Ճապոնիայի հինգերորդ չեմպիոնական տիտղոսը և Ֆուկուոկայի կարիերայի միակ չեմպիոնական տիտղոսը։ Նա նաև երրորդ անգամ անընդմեջ ընդգրկվեց Ճապոնիայի համաճապոնական հավաքականում[19], արժանանալով այս մրցաշրջանի Թոփ լիգայի MVP մրցանակին[20]։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդի Ջոնսի խոսքերով՝ Կենկի Ֆուկուոկան նույնքան արագ էր, որքան Բրայան Հաբանան, իսկ «Ուայլդ Նայթս»-ի մարզիչ Ռոբի Դինսը պնդում էր, որ խաղերում Կենկին պարզապես չէր նկատում իր ճանապարհին խոչընդոտներ և կարող էր հիանալի տեսք ունենալ աշխարհի ցանկացած երկրի ազգային հավաքականում[21]։ Ըստ Նոր Զելանդական Stuff լրատվական պորտալի տվյալների՝ Ֆուկուոկայի խաղամակարդակը արժանի էր լուրջ ուշադրության Ճապոնիայի և Եվրոպայի առաջատար ակումբների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «25年4月 福岡堅樹(高63回卒)が日本代表に!» (ճապոներեն). fukkou-rugby.com. 2013 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Japan Rugby Top League 2017-2018 Awards» (անգլերեն). Japan Rugby Football Union. 2018 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Carter is Named Top League MVP» (անգլերեն). Japan Rugby Football Union. 2018 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Japan score historic win over Wales» (անգլերեն). ESPN. 2013 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Jones opts for versatility in naming RWC 2015 squad» (անգլերեն). Rugby World Cup. 2015 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Japan squad for RWC 2015 announced» (անգլերեն). Japan Rugby Football Union. 2015 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Japan announce Olympic Sevens squads». Planetrugby.com. 2016 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Japan announce Olympic Sevens squads» (անգլերեն). Planet Rugby. 2016 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Japan Training Squad for Rugby World Cup 2019» (անգլերեն). Japan Rugby Football Union. 2019 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Thompson set for fourth Rugby World Cup» (անգլերեն). Rugby World Cup. 2019 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Hosts Japan Name Rugby World Cup Squad» (անգլերեն). Ultimate Rugby. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Игорь Явкин (2020 թ․ ապրիլի 3). «Кенки Фукуока: выбить Шотландию с Кубка мира и завершить карьеру, чтобы стать врачом». Rugger.info. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Rugby: Japan top Scotland to reach 1st World Cup quarterfinals» (անգլերեն). Mainichi Daily News. 2019 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ Daniel Schofield (2019 թ․ հոկտեմբերի 17). «Rugby World Cup: Japan star Kenki Fukuoka set to swap rugby for doctor's surgery» (անգլերեն). Stuff. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Kaz Nagatsuka (2020 թ․ հունիսի 15). «Rugby World Cup star Kenki Fukuoka gives up Olympic aspirations for career in medicine» (անգլերեն). The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Japan star Fukuoka tweets he was accepted by medical school». Asahi Shimbun. 2021 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Medical career beckons for Japan rugby star Kenki Fukuoka» (անգլերեն). The Mainichi. 2021 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Steve McMorran (2021 թ․ մայիսի 18). «Medical career beckons for Japan rugby star Kenki Fukuoka». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Rugby: Wing Fukuoka celebrates retirement with final Top League award» (անգլերեն). Kyodo News. 2021 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «福岡堅樹初のMVP「僕以上の選手どんどん出てくる」ラグビーへの貢献口に» (ճապոներեն). Nikkan Sports. 2021 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Get to know Japan's Kenki Fukuoka» (անգլերեն). Rugby World. 2019 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պրոֆիլ» (ճապոներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- «Պրոֆիլ» (անգլերեն). ESPN. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- «Պրոֆիլ» (ֆրանսերեն). ItsRugby. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
- Պրոֆիլը ճապոնական ռեգբիի միության կայքում