Կենդանի թաղվելու վախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուտարարը կենդանի թաղվելու վախին դեմ առ դեմ

Կենդանի թաղվելու վախ, վախ սխալ մահվան սահմանման պատճառով գերեզմանում կենդանի հայտնվելու հանդեպ։ Այս վախի ոչ նորմալ հոգախտաբանական տեսակն անվանվում է տաֆոֆոբիա (հունարեն՝ τάφος, տաֆոս՝ գերեզման[1] և φόβος, phobos՝ վախ[2]), որը թարգմանվում է որպես վախ գերեզմաններից[3]։

Մինչ ժամանակակից բժշկության ձևավորումը, կենդանի թաղման վախը ամբողջությամբ իռացիոնալ չէր։ Պատմության ընթացքում հանդիպել են մարդկանց կենդանի թաղման դեպքեր։ 1905 թվականին անգլիացի հեղափոխական Ռոբերտ Տեբը հավաքել է կենդանի թաղման դեպքերը։ Նա հաշվել է կենդանիին մոտ թաղման՝ 219, կենդանի թաղման՝ 149, կենդանի հերձման՝ 10 և խնկման ժամանակ զարթման՝ 2 դեպք[4]։

18-րդ դարում մեռած համարվող մարդկանց համար կիրառվել են արհեստական շնչառության բերան-բերանային և դեֆիբրիլյացիայի տեխնիկաները[5]։ 1896 թվականին Ամերիկայի թաղումների ղեկավար Տ․Մ․ Մոնտգոմերին նշել է, որ կենդանի թաղման դեպքերը կազմում են շուրջ 2%[6], Պաուլ Բարբերը համարում է, որ այդ թիվը չափազանցված է[7]։

Կենդանի թաղման բազմաթիվ քաղաքային լեգենդներ կան[8]։

Գրականության մեջ կենդանի թաղման վախը նույնպես օգտագործվել է։ Էդգար Ալան Պոյի սարսափ պատմություններից մեկը՝ «Կանխաժամ թաղումը», տաֆոֆոբիայով տառապող մի անձի մասին է։ Պոյի կանխաժամ թաղման մասին այլ պատմվածքներից են՝ «Աշերի տան անկումը», «Ամոնտիլյադոյի տակառը» և ավելի քիչ՝ «Սև կատուն»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. τάφος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  2. φόβος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  3. Dietrich H. "Taphophobia and resurrection mania"', Schweizer Arkiv für Neurologie, Neurochirurgie und Psychiatrie. 1977;120(2):195–203 PMID 905788
  4. Quigley, Christine "The Corpse: A History"
  5. Steven B. Harris, M.D. (September 1990)։ «The Society for the Recovery of Persons Apparently Dead»։ Cryonics։ Վերցված է 2006-12-06 
  6. "Just Dying to Get Out", from snopes.com
  7. Barber, Paul.
  8. Robert E. Lee's Mother