Կենդանի գրադարան

«Կենդանի գրադարան» նախագիծ, նախապաշարմունքների և կարծրատիպերի դեմ պայքարի նորարարական, հայեցակարգային առումով նոր միջոց, սոցիալական դերախաղ: «Կենդանի գրադարանի» հիմնական գաղափարն այն է, որ ավանդական տեղեկատվության կրողների դերը կատարում են հենց մարդիկ: «Կենդանի գրադարանի» հիմնական գաղափարը և դրա հիմնարար տարբերությունը դասական գրադարանից այն է, որ այստեղ գրքերը, որպես գրադարանի հիմնական տարր, թղթից չեն պատրաստված: Գրքերի դերը կատարում են մարդիկ: «Կենդանի գրադարանի» հիմնական գործիքը սեփական փորձի մասին պատմություններն ու կյանքից վերցված դեպքերն են, որոնցում «գիրք-մարդիկ» բախվել են ամենատարածված խարաններին, տարանջատման ձևերին և նախապաշարմունքներին, որոնք ազդել են իրենց կյանքի որակի վրա:
«Մարդկային գրադարաններ» կազմակերպությունը գործում է ավելի քան 80 երկրներում[1], որտեղ կան մի քանի մշտական մարդկային գրադարաններ[2]։
«Կենդանի գրադարանի» գլխավոր կարգախոսը՝
«Մի՛ դատեք գիրքը կազմով»։
Ծագման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենդանի գրադարանի գաղափարը կապված էր Դանիայում գործող «Կանգնեցրեք բռնությունը» երիտասարդական ՀԿ-ի հետ։ Դրա անդամները 12-ից 18 տարեկան երիտասարդներ էին։ Որոնց առավելագույն թիվը հասնում էր 7000-ի։ Երիտասարդական կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունը 2001 թվականին՝ իր 8-ամյակը նշելուց հետո։
Նախաձեռնության նպատակն էր ներգրավել երիտասարդներին ֆիզիկական և սոցիալական բռնության ակտիվ կանխարգելման գործում և հաղթահարել ռասիստական դրսևորումները։
«Կենդանի գրքի» գաղափարն առաջին անգամ իրականացվեց 2000 թվականին դանիական Ռոսկիլլե քաղաքում կայացած երաժշտական փառատոնում: Կենդանի գրադարանի հայեցակարգը տարիների ընթացքում զարգացել է այլ երաժշտական փառատոների ժամանակ: Այն խրախուսվել և աջակցվել է «Երիտասարդությունը մարդու իրավունքների և սոցիալական արդարադատության համար» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է ԵԽ-ի կողմից: Սկզբում նման միջոցառումը դիտվում էր որպես տիպիկ «փոքր միջոցառում մեծ միջոցառման մեջ»: Այսպիսով, «կենդանի գրքերը» սկսեցին քննարկվել երաժշտական փառատոներում, գրքերի տոնավաճառներում, դպրոցներում, տարբեր երիտասարդական միջոցառումների ժամանակ և ավելի ու ավելի հաճախ՝ դասական գրադարաններում:
Այս ձևաչափի միջոցառումների համատեքստում «գրքերը» կոնկրետ մարդիկ են, որոնց նկատմամբ հասարակությունը որոշակի համոզմունքներ և նույնիսկ կարծրատիպեր ունի։ Սովորաբար այս դերը կատարում են կրոնական կամ էթնիկ համայնքների ներկայացուցիչները(մուսուլմաններ, գնչուներ և այլն), սեռական փոքրամասնությունները (գեյեր, լեսբուհիներ, բիսեքսուալներ, տրանսգենդեր անձինք), տարբեր կատեգորիաների հաշմանդամություն ունեցող անձինք, նախկին դատապարտյալներ, փակ խմբերում ապրող մարդիկ (օրինակ՝ փախստականներ), նախկին ռազմագերիներ կամ պատանդներ, ոչ ժողովրդական և ոչ ավանդական գաղափարների կողմնակիցներ (օրինակ՝ բուսակերներ, անարխիստներ և այլն)։
Կենդանի գրադարանը ստեղծում է եզակի հնարավորություն՝ անմիջականորեն տեղեկատվություն ստանալու, արդյունավետ երկխոսություն կազմակերպելու, ապա օբյեկտիվ անձնական կարծիք կազմելու, մարդկանց միջև հարաբերությունները բարդացնող անհաս և մակերեսային դատողություններից, գնահատականներից և կարծրատիպերից ազատվելու համար։
Առաջին մշտական կենդանի գրադարանը հիմնադրվել է 2006 թվականին Լիսմորում, Ավստրալիա։
2019 թվականի դրությամբ նախագիծն ուներ գործընկերներ աշխարհի ավելի քան 70 երկրներում[3]։
Նպատակներ և նախադրյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանի գրադարանը հնարավորություն է տալիս անմիջական շփում հաստատել այն մարդկանց միջև, ովքեր տարբեր պատճառներով քիչ հնարավորություններ ունեն անհատական շփման համար: Այս ընդհանուր մոտեցումը կարող է կիրառվել տարբեր առարկայական համատեքստերում: «Կենդանի գրադարանը» հնարավորություն է տալիս հարմարավետ կերպով ներգրավել տարբեր հայացքների, սոցիալական խմբերի և կարգավիճակների մարդկանց զրույցի մեջ։ Առաջին հերթին, սա վերաբերում է դեռահասներին և երիտասարդներին՝ հաղթահարելու մարդկանց հետ շփվելու վախը։ Այսպիսով, տարբեր մարդկանց հետ հարմարավետ ձևաչափով բաց շփումը ձևավորում է հանդուրժողականության կոլեկտիվ գիտակցություն, նպաստում հասարակության մեջ հակառասիստական գաղափարների տարածմանը և ոչնչացնում առանձին սոցիալական ենթախմբերի տարանջատման հոգեբանությունը: Կախված «կենդանի գրադարանների» կազմակերպիչների կողմից իրենց համար սահմանված նպատակներից և խնդիրներից, կան բազմաթիվ կրթական ոլորտներ, որոնք նրանք կարող են ներառել: «Կենդանի գրադարանների» առանցքային նպատակն է, որ մարդիկ ձեռք բերեն սոցիալական հմտություններ «անծանոթների» հետ շփվելու հարցում։
Կենդանի գրադարանը պահանջում է անվտանգ տարածք, որը թույլ կտա ընթերցողին ազատորեն շփվել «կենդանի գրքի» հետ: Նման հաղորդակցության համար անհրաժեշտ նախապայման է փոխադարձ հարգանքը[3]:
«Կենդանի գրադարանների» փորձը Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փորձը Ռուսաստանում կայացավ 2011 թվականի նոյեմբերի 5-ին և 6-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի պետական երիտասարդական գրադարանում[4]։
2018 թվականին «Ուսուցիչ Ռուսաստանի համար» ծրագրի մասնակիցներ Յուլիա Եֆրեմովան, Աննա Ցիգանովան և Սերգեյ Եժովը Տամբովի շրջանի Սոսնովկա գյուղում անցկացրեցին «Կենդանի գրադարան» միջոցառումը[5]։
Մոսկվայում «Կենդանի գրադարան» նախագիծը տեղի է ունենում Ն. Ա. Նեկրասովի անվան Կենտրոնական համընդհանուր գիտական գրադարանում: Բաումանի այգու Նեկրասովկայի ամառային ընթերցասրահում տեղի է ունեցել «Կենդանի գրադարան» երկխոսություն-դասախոսություն՝ Սիրիայից, Աֆղանստանից, Եմենից և Կամերունից փախստականների մասնակցությամբ, ովքեր հանդես են եկել որպես «գրքեր» և իրենց պատմությունները պատմել «ընթերցողներին»[6]: Նաև, «Վաղը» նախագծի շրջանակներում, դեռահասները «կարդում էին» մասնագիտությունների մասին գրքեր[7]։
«Կենդանի գրադարանների» փորձը Նիդերլանդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդերլանդներում կան երկու հիմնարկություն,որոնք կազմակերպում են կենդանի գրադարաններ՝
- «Mensenbieb» կազմակերպությունը, որը զբաղվում է այս հարցով դեռևս 2005 թվականից[8] և կազմակերպել է մոտ երկու հարյուր միջոցառում[9],
- «Human Library NL» կազմակերպույունը,որն ակտիվ է 2014 թվականից։
Վերջինիս կազմակերպած միջոցառումները համապատասխան են օրիգինալ գաղափարին՝ խիստ կարգապահական կանոններով, օրինակ՝ լրացուցիչ ուշադրություն անվտանգության նկատմամբ։ Սկսած 2014 թվականից Նիդերլանդների ողջ տարածաշրջանում տեղի էին ունենում միջոցառումներ,որոնք կազմակերպված էին «Human Library NL»-ի կողմից[10]։ 2016 թվականի ապրիլի 29-ին և 30-ին Ամստերդամի հանրային գրադարանում «Կենդանի գրքերի փառատոնի»շրջանակներում նշվեց կենդանի գրադարանի տասը տարին Նիդերլանդներում[11]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2017 թվական, Արհմիության մրցանակ մշակույթային ոլորտի աշխատողների շրջանում
- 2017 թվական,Դանիական երկխոսության մրցանակ
- 2017 թվական, UNITY Դանիական մրցանակ (Fællesskabsprisen)
- 2010 թվական, Դանիայի ազգային գրադարանային ասոցիացիայի պատվավոր մրցանակ (Doessing Prisen)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Shropshire Libraries to host Human Library events to challenge stigma». Shropshire Council Newsroom. 2017 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Jones, Meghan (2017 թ․ հոկտեմբերի 2). «The Human Library: Where the "Books" are People». Reader's Digest. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- 1 2 «Purdue holds annual Human Library». WLFI News (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Андрей Левкин (2011 թ․ հոկտեմբերի 10). «Первая "Живая Библиотека" в Москве». polit.ru. ПОЛИТ.РУ. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Живая библиотека: пространство для свободного общения и профориентации». Учитель для России (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ ««Живая библиотека». Диалог-лекторий с беженцами». ЦУНБ им. Н.А. Некрасова (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Новости - Живая Библиотека для подростков в Некрасовке». РЕВИЗОР.РУ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Geschiedenis van de Mensenbieb». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Geschiedenis van de Mensenbieb in het kort». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Organisatie». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Leen een mens bij de Mensenbieb». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- живая библиотекаԱրխիվացված 2018-05-20 Wayback Machine
- «Живая библиотека»: не-книжные истории из первых устԱրխիվացված 2022-01-23 Wayback Machine
- Образование цыганских детей.Արխիվացված 2020-01-27 Wayback Machine Что такое «живая библиотека»?Արխիվացված 2020-01-27 Wayback Machine
- СОВРЕМЕННАЯ БИБЛИОТЕКАԱրխիվացված 2021-05-15 Wayback Machine
- «Живая библиотека»: истории пяти людей с необычными судьбамиԱրխիվացված 2021-03-05 Wayback Machine