Կենդանիների ոտնահետքեր

Կենդանիների ոտնահետքեր, կենդանիների թողած հստակ նշաններ ձյան, հողի ինչպես նաև խոնավ խոտածածկույթի վրա, որոնք կարևոր ուղղորդում են որսի համար։ Կենդանիների ոտնահետքերով կարելի է ենթադրել նրանց թվաքանակի, սեռի, տարիքի, ինչպես նաև վիրավոր լինելու մասին։ Կենդանիների պաշտպանությամբ հետաքրքրված մասնագետները ոտնահետքերի հիման վրա կատարում են կենդանիների հաշվառում տարածքում[1][2]։
Կաթնասուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նապաստակի առջևի թաթերի հետքի միջին չափը 6x3.5 սմ է, հետևի թաթերի հետքը՝ 8x4.5 սմ, իսկ հետևի ոտքի երկարությունը՝ 16.5 սմ: Կան տեսակներ, որոնց մոտ այս հատկանիշները պակաս հստակ են արտահայտված, ուստի այնտեղ, որտեղ հետքերը շատ լավ չեն՝ հատկապես փխրուն ձյան վրա, դժվար է որոշել հետքը: Վայրի նապաստակի ցատկերն ավելի երկար են, քան սպիտակ նապաստակինը, որը նույն չափի է:
Կատուների ու շների թաթերի հետքերը նման են, սակայն կան որոշ տարբերություններ։ Շների դեպքում, բացի բարձիկներից և բրդից, հաճախ հետքեր են թողնում նաև ճանկերը։ Բացի այդ, հետքերի չափը կարող է տարբեր լինել՝ կախված կենդանու ցեղատեսակից։
Արջի ոտնահետքը նման է մարդու ոտնահետքին՝ հիմնականում տարբերվելով ճանկերի դաջվածքով։ Արջի հետևի թաթերի հետքերում տեսանելի է ամբողջ ներբանը, իսկ առջևի թաթերի դեպքում՝ միայն ներբանի մի փոքր հատված, քանի որ շարժվելիս արջերը առջևի թաթերով ամբողջովին չեն հպվում գետնին։
Գայլի հետքը նման է մեծ շան հետքի, մի փոքր ավելի ձգված, իսկ հետքը՝ ավելի հստակ։ Գայլի հետքի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը ուղիղ գիծով շարժվելու իրարահաջորդ հետքերն են, ինչը պայմանավորված է գայլի շարժման ձևով։ Գայլերը քայլելիս կամ կամաց վազքով շարժվելիս հետևի թաթերը դնում են առջևի թաթի թողած հետքի վրա, այսպես՝ աջ առջևի թաթի հետքի վրա դրվում է ձախ հետևի թաթը։ Արդյունքում՝ ընդհանուր հետքերի շղթան տեղակայված է գրեթե ուղիղ գծով։ Եթե միաժամանակ մի քանի գայլ է շարժվում, ապա նրանք քայլում են միմյանց թողած հետքերով՝ այնպես, որ թվում է, թե անցել է ընդամենը մեկ գազան։ Արագ վազող գայլի հետքերի շղթան նույնպես հիշեցնում է մեծ շների հետքերը։
Աղվեսի ոտնահետքը նույնպես նման է շան հետքին, բայց ինչպես գայլինը՝ փոքր ինչ երկարավուն է և քայլվածքը՝ ավելի համաչափ է։ Աղվեսի թաթերը երկարավուն են, իսկ մատները՝ ամուր սեղմված միմյանց։ Հետևի և առջևի թաթերի երկու միջին մատները ուժեղ դուրս են ցցված առաջ, իսկ երկու արտաքին մատները գրեթե ամբողջությամբ մնում են ետևում, բայց կողքերից թեթևակի ծածկում են առջևի մատները ճանկերի ծայրերով։ Աղվեսը կածան չի գծում, այլ ամեն անգամ շատ ճշգրիտ կերպով դնում է թաթերը նախորդ հետքերի վրա։ էգը հաճախ հետևի թաթերով «քերծում է», մինչդեռ արուն քայլում է առավել հստակ։
Ընձառյուծի հետքը նման է կատվի հետքին, բայց չափերով երեք անգամ մեծ է։ Ճանկերը սովորաբար չեն երևում (ինչպես կատվերի դեպքում՝ ընձառյուծն էլ ունի ներս քաշվող ճանկեր), և միայն արագ վազքի դեպքում կարող են ճանկերը բացվել։

Սմբակավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վայրի այծերի հետքը տարբերվում է ընտանի այծի հետքից նրանով, որ վայրի այծը երբեք չի քաշում ոտքերը գետնին։ Այծի արուիի հետքը կլոր է, բութ, իսկ էգիինը՝ սուր, երկարավուն և նեղ։ Մյուս կողմից, բեզոարյան այծի հետքը գրեթե նույնական է ընտանի այծի հետքին, սակայն ավելի նուրբ է և աչքի է ընկնում նրանով, որ սմբակների ծայրերը մի փոքր հեռու են միմյանցից։
Ընտանի ոչխարի հետքը շատ նման է վայրի ոչխարի՝ մուֆլոնի հետքին։
Եղջերուի հետքերը բավականին մեծ են։ Եղջերուն երբեք չի քարշ չի տալիս ոտքերը, այլ ուղղակի դիպուկ կանգնեցնում է դրանք։
Ցլի հետքերը ավելի կլորավուն և մեծ են, քան կովի հետքերը։
Վայրի խոզի հետքը նման է տան խոզի հետքին, բայց համեմատաբար ավելի մեծ և արտահայտված ու ընդգծված է[3]։
Թռչունների ոտնահետքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թռչունների տեղաշարժման հետքերը ընդհանուր առմամբ տարբերվում են կաթնասունների հետքերից։ Քայլելիս թռչունները հենվում են միայն հետևի վերջույթների վրա։ Բացի ոտքերից՝ նրանք տեղաշարժման համար օգտագործում են նաև թևերը, ուստի նրանց թաթերի հետքերը հետքերի ուսումնասիրությամբ զբաղվողների համար այնքան էլ կարևոր չեն՝ համեմատած կաթնասունների հետքերի հետ։ Թռչունները ավելի քիչ են կապված հողի հետ, իսկ որոշ տեսակներ ընդհանրապես երբեք չեն նստում գետնին։ Շատ թռչուններ ապրում են ծառերի վրա կամ ժայռերում, որտեղ նրանց թաթերը նույնպես որևէ հետք չեն թողնում[4]։
Կարապանմաններ ոտնաթաթերի հարթվածքներում ակնհայտ են երեք երկար ու բարակ մատներ, որոնք ուղղված են առաջ, և մեկ՝ առաջին մատը, որը ուղղված է ետ։
Կռունկանմաններ ոտնահետքեր սովորաբար թողնում են խոշոր թռչունները՝ երկար ոտքերով։ Մատները համեմատաբար հաստ են։ Դրանցից երկրորդն ու չորրորդը՝ ծայրամասային մատները, լայն բացված են, իսկ առաջին մատը՝ փոքր է և հաճախ հպվում է առանձին՝ մյուսներից հեռու՝ շրջանաձև կամ ձվաձև փոսիկի տեսքով ։
Բադանմաններ Ոտնահետքերի շարքը բաղկացած է ոտնաթաթերի հարթվածքներից, որոնց երեք առաջային մատները միացված են լողաթաղանթով։ Այս տիպին պատկանում են սագանմանների կարգի թռչունների՝ բադերի, ճայերի, սուզակիների, խողովակաքթերի, ալկաների և որոշ կուլիկների հետքերը։
Հավանմաններ Ոտնաթաթերի կողմնային մատների հարթվածքները տեղակայված են միմյանց նկատմամբ մոտավորապես ուղիղ անկյան տակ։ Հետին մատի հետքը փոքր է և ուղղված է հետքերի շարքի առանցքին։ Փասիանների ու կաքավների մոտ ձմռան շրջանում հետքերի ուրվագծերը հստակ չեն՝ մատները ծածկող փետուրների և եղջերաթաղանթից կազմված մաշկային ծալքերի պատճառով։ Անտառային տեսակների քայլքը կարճ է։ Բաց տարածքներում բնակվող հավազգի թռչունների քայլքը համեմատաբար երկար է, իսկ մատների հետքերը՝ բարակ և երկար։
Աղավնիներ Աղավնու բոլոր չորս մատները հստակ դրոշմված են լինում ու ոտնահետքը պարզ երևում է։ Ոտքի մատները բավականին երկար են և բարակ։ Հետքը նեղ է։ Ոտնաթաթի հետքը թեթևակի թեքված է առանցքից։
Բվեր Բուի ոտնահետքերը երբեմն հայտնաբերվում են ձյան մեջ, երբ նրանք որսում են կրծողներ, ավելի հազվադեպ՝ գետնին: Առջևի մատի դրոշմը շրջված է դեպի հետևի ոտքի մատը: Փափուկ մասերը տալիս են խորը հետքեր, ճանկերը տպվում են մատների ծայրերից հեռու։
Սպիտակապոչ արծիվ Ոտնահետքը 18 սմ է։ Ոտնահետքի վրա հստակ երևում են մատների ուռուցիկ բարձիկները, որոնք ունեն ընդհանուր հիմք և ճանկերի հետքեր։ Առջևի միջին մատը երկարությամբ գրեթե հավասար է հետևի մատին: Առջևի մատները գտնվում են միմյանց նկատմամբ գրեթե ուղիղ անկյան տակ։ Առաջին մատը միջնամատից մի փոքր ավելի թեքված է, քան վերջինը: Տափաստանային արծվի ոտնահետքերը նման են սպիտակապոչ արծվի հետքերը, բայց մի փոքր ավելի փոքր են։ Ոտնաթաթի երկարությունը մոտ 13 սմ է։
Լոր Ոտնաթաթի երկարությունը մոտ 3 սմ է։ Ոտքի մատները բարակ են, կողային առջևի մատները գտնվում են միմյանց նկատմամբ բութ անկյան տակ։ Հետևի մատը փոքր է: Երթուղին ուղիղ է: Պարզ քայլի երկարությունը 12 սմ է։ Ընդհանրապես, լորի հետքը նման է ընտանի աղավնու հետքի։
Խլահավ Ոտնաթաթի հետքի երկարությունը կազմում է մոտ 11 սմ, իսկ կաքավիկինը՝ 8 սմ։ Առաջային կողմնային մատները միայն մի փոքր կարճ են միջնորդ մատից և տեղակայված են միմյանց նկատմամբ թեթևակի մխրճված անկյան տակ։ Խլահավի ոտնաթաթի հետին մատը հողի կամ ձյան վրա արտացոլվում է որպես կետ։
Կաքավ մատներն ունեն եղջերապատ փեշեր, այդ պատճառով դրանց եզրերը հետքերում անորոշ են արտահայտվում։ Փետրահարդարման ժամանակ՝ երբ փեշերը թափվում են, մատները թողնում են ավելի հստակ հետքեր։ Արուների հետքերի ուղին ուղիղ գիծ է, իսկ արտահայտման (զույգավորման) շրջանում՝ կոտրված։ Կաքավիկների քայլերը կարճ են և լայն բացված[5][6]։
Հնէաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարացած հետքերով կենդանիների ոտնահետքերը, որոնք երկար ժամանակ պահպանվում են տարածքում, կարող են վերածվել քարացած մնացորդների ուստի անհետացած կենդանիների թողած հետքերը հնարավոր է ուսումնասիրել հենց այդ տեսակի ապարներում[7]։ Երբեմն քարացած ու դրոշմված վիճակում հետքերը հաճախ ավելի լավ են պահպանվում, քան ժամանակակիցները, ինչը դժվարացնում է դրանց համեմատումը մեր օրերի մի շարք ոտնահետքերի հետ, նույնիսկ այն դեպքերում, երբ այդ հետքերը թողած տեսակը դեռևս չի վերացել։
Միջազգային կենդանաբանական անվանակարգման կանոնագրքում այն օրգանիզմները, որոնք հայտնի են միայն քարացած հետքերով, դասակարգվում են որպես իխնոտաքսոններ, որը հնեաբանության մեջ օգտագործվող տերմին է և նշանակում է կենսաբանական օրգանիզմների կողմից թողած հետքերի (օրինակ՝ ոտնահետքեր, բնի հետքեր, քերծվածքներ և այլն) դասակարգման միավոր։ Այդպիսի հետքերը կարող են պատկանել անհայտ կամ ոչ լիարժեք ճանաչված տեսակների, և իրենց հիման վրա սահմանվում են առանձին տաքսոններ։
Եթե հայտնաբերվում են դինոզավրի ոտնահետքեր, բայց հստակ հայտնի չէ, թե որ տեսակին են պատկանում, այդ ոտնահետքերը կարող են ստանալ իրենց անկախ անունը՝ որպես «իխնո» (հետքային) տաքսոն։
Քարացած հետքեր հայտնի են գրեթե ամբողջ աշխարհում։ Օրինակ՝ Վոլոգդայի մարզում հայտնաբերվել է ուշ պերմյան ժամանակաշրջանի կրաքարային շերտ, որը պարունակում է մոտ 250 միլիոն տարվա վաղեմության քարացած հետքեր, թողած՝ պարեյազավրի լատին․՝ Pareiasaurus քայլելիս խոնավ ցեխի վրայով[8][9]։
Մի քանի իխնատեսակներ և իխնոցեղեր Օլենյեկյան-Անիսյան տարիքի հայտնաբերվել են Հյուսիսային Ամերիկայի (Արիզոնա, Յուտա, Նյու Մեքսիկո, Նևադա, Վայոմինգ, Այդահո) Moenkopi գոյացության մեջ, որտեղ քարացած հետքերը հայտնաբերվել են դեռևս 1928 թվականինին։ Այդ շերտերում ներկայացված են Chirotherium, Synaptichnium (ներառյալ S. diabloense և S. cameronense), Isochirotherium, Rotodactylus, Procolophonichnium, Rhynchosauroides,տեսակներ։ Այս հետքերի մեծ մասը պատկանում է սողունների՝ արխոզավրերի խմբից, մինչդեռ այդ նստվածքներում հայտնաբերված կմախքները պատկանում են երկկենցաղների։ Սա կարող է բացատրվել թաղման յուրահատուկ պայմաններով, ինչպես նաև կենդանիների տարբեր կենսակերպերով՝ հեղեղատների և մշտական հոսքերի շրջանում։ Առավել խոշոր հայտնի կենդանահետքը՝ 115×90 սմ, թողել է յուրայի ժամանակաշրջանի սաուրոպոդ դինոզավրը, որը ստացել է Բրեվիպարոպ (Breviparopus taghbaloutensis) անունը։ 2001 թվականին այս կենդանին ընդգրկվել է «Գինեսի ռեկորդների գրքում»՝ 48 մետր ենթադրվող երկարությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.istockphoto.com/
- ↑ https://www.ogorod.ru/ru/main/inspiration/12852/Sledy-zhivotnyh-i-ptic-na-snegu-shemy-s-nazvanijami.htm
- ↑ /https://dep_zoo.pnzgu.ru/files/dep_zoo.pnzgu.ru/sledy.pdf-
- ↑ /https://www.acbk.kz/elfinder/files/Data%20zone/Library/theriology/sledy%20zhivotnyx.pdf
- ↑ /https://dep_zoo.pnzgu.ru/files/dep_zoo.pnzgu.ru/sledy.pdf
- ↑ https://taganay.org/node/12657
- ↑ Vitkus, Allison; Chin, Karen; Lockley, Martin. "Fossil footprints through geologic time" Արխիվացված 2021-05-08 Wayback Machine. University of California Museum of Paleontology.
- ↑ А. В. Лопатин (2012). Палеонтологический музей имени Ю.А. Орлова. Москва: ПИН РАН. էջ 92. ISBN 978-5-903825-14-1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Diaz-Martinez et al. (2015), A reappraisal of the Middle Triassic chirotheriid Chirotherium ibericus Navas, 1906 (Iberian Range NE Spain), with comments on the Triassic tetrapod track biochronology of the Iberian Peninsula Արխիվացված 2020-09-04 Wayback Machine. PeerJ 3:e1044; DOI 10.7717/peerj.1044
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենդանիների ոտնահետքեր» հոդվածին։ |
| ||||||