Կենդանիների անձրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19-րդ դարի անգլիական ծաղրանկար, որտեղ երկժանիների, շների և կատուների անձրև է տեղում

Կենդանիների անձրև, օդերևութաբանական հազվագյուտ երևույթ, որը տարբեր ժամանակներում նկատվել է շատ երկրներում։

Ամենից հաճախ այդպիսի անձրևը բաղկացած է լինում ձկներից կամ գորտերից, չնայած նկարագրված են նաև թռչունների անձրևի դեպքեր։ Որոշ դեպքերում անձրևը հասնում է այնպիսի ուժի, որ կենդանիներն ընկնում են գետնին բեկորներով։ Երբեմն կենդանիներն ընկնելուց հետո ողջ են մնում՝ ստիպելով ենթադրել, որ կենդանու «վերև թռչելու» և «ընկնելու» միջև բավականին կարճ ժամանակ է անցել։ Որոշ դեպքերում կենդանիներն ընկնում են սառած կամ սառույցի կտորների մեջ սառած՝ դրանով իսկ ցույց տալով, որ «վերելքի» բարձրությունը շատ մեծ է եղել, և նրանք հայտնվել են ամպերի մեջ, որտեղ մթնոլորտի ջերմաստիճանը 0 °C-ից ցածր է։ Նման անձրևները մեծամասաբ նկատվում են փոթորկից հետո, առավել հաճախ՝ տորնադոյից հետո։ Այնուամենայնիվ, նկարագրված են բազմաթիվ դեպքեր, երբ կենդանիների անձրևը տեղացել է հանգիստ եղանակին և ուժեղ քամիների բացակայության պայմաններում։ Այս երևույթը բացատրել փորձող վարկածներից մեկի համաձայն՝ ուժեղ քամին երկրի կամ ջրի մակերևույթից հավաքում է կենդանիներին և նրանց տեղափոխում մի քանի կիլոմետր։

Վկայություններ և լեգենդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորագրանկար «ձկների անձրևի» պատկերով (Օ. Մագնուս, 1555թվական)

Հին գրականության մեջ հաճախ նշվում են կենդանիների անձրևների մասին վկայություններ։ Դրանք սկիզբ են առնում Հին Եգիպտոսից. համաձայն Ալբերտո Տուլայի կորցրած պապիրուսի, որի գոյությունը վիճարկվում է[Ն. 1]՝ նկատվել են տարօրինակ երևույթներ, հատկապես երկնքից ընկնող թռչուններ և ձկներ[1]։ Աստվածաշնչում եգիպտական տասը պատիժներից մեկի թվում նշվում է երկնքից ցած թափվող գորտերի հրաշքը[2][3]։ Մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում հույն գրող Աթենեոսը հիշատակել է Խերոնեյայում (Պելոպոնես) տեղացած ձկների անձրևի մասին, որը տևել է երեք օր[3]։ 1-ին դարում հռոմեացի գրող Պլինիոս Ավագը գրել է մարմինների, բրդի, արյան և կենդանիների այլ մասերի անձրևի մասին[4]։ Իպատևսկիի տարեգրությունը տեղեկություն է պարունակում «Յուգրայից և Սամոյեդից այն կողմ» սկյուռների և եղնիկների ձագերի անձրևների դիտումների մասին[5]։ Մի շարք վայրերում այս երևույթն այնքան հաճախ է պատահում, որ միջնադարում այդպիսի տարածքների որոշ բնակիչներ սկսել են հավատալ, որ ձկները երկնքում ծնվում են հասուն և այնուհետև ընկնում ծովը[3]։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլի հրապարակումների շնորհիվ այս երևույթի շատ վկայություններ կան, որոնք կարելի է համարել բավականին հուսալի, քանի որ դրանք բազմաթիվ են և միմյանցից անկախ։

1578 թվականին խոշոր դեղին մկներ են թափվել Նորվեգիայի Բերգեն քաղաքում[3]։ Համաձայն ոմն Ջոն Քոլլինջեսի՝ դոդոշների անձրև է թափվել Անգլիայի Նորֆոլկ կոմսության Էքլ գյուղում։ Տավերնի (այն վայրը, որտեղ տեղի է ունեցել այս երևույթը) սեփականատերն ստիպված է եղել հավաքել հարյուրավոր դոդոշներ, որպեսզի նրանցից ազատվի[3]։

Ձկների անձրև Սինգապուրում, ինչպես այն նկարագրվել է բնիկների կողմից

1861 թվականի փետրվարի 16-ին Սինգապուրում տեղի է ունեցել երկրաշարժ, որին հաջորդել է երեք օր տևացած հորդառատ անձրև։ Անձրևից հետո Սինգապուրի բնակիչները տեսել են, որ ջրափոսերում հազարավոր ձկներ են ընկած։ Տեղապնդիկները պնդել են, որ տեսել են, թե ինպես են դրանք երկնքից ցած թափվել[3]։

«Scientific American» ամսագիրը 1877 թվականի հունվարի 15-ին Մեմֆիսում գրանցել է օձերի տեղատարափ։ Նրանց երկարությունը հասել է 18 դյույմի (մոտավորապես 45 սմ)[3]։ Միացյալ Նահանգներում միայն 19-րդ դարում գրանցվել է կենդանիների ավելի քան 15 անձրև[6]։

1880 թվականի հունիսին Վալենսիայում (Իսպանիա) լորերի անձրև է եկել[7]։

1953 թվականի սեպտեմբերի 7-ին Մասաչուսեթսի Լեստեր քաղաքի վրա երկնիքց հազարավոր գորտեր են թափվել։

1968 թվականին բրազիլիական թերթերը գրել են բավականին մեծ տարածքի վրա տեղացած մսի և արյան անձրևի մասին[6]։

1969 թվականի հունվարին Մերիլենդի Սենթ Մերի քաղաքի վրա (ԱՄՆ) թափվել են անշնչացած դեղձանիկներ։ Համաձայն «Վաշինգտոն Փոստ» թերթի՝ նույն թվականի հունվարի 26-ից նրանց անկումը տեղի է ունեցել թռիչքիժամանակ հանկարծակի մահով, կարծես նրանք ենթարկվել էին պայթյունի, որը ոչ ոք չէր տեսել կամ լսել[3]։

1978 թվականին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում տեղացել է մանր ծովախեցգետինների անձրև[3]։

2002 թվականին ձկների անձրև է եկել Կորոնա գյուղում (Հունաստան)[8]։

2007 թվականին Արգենտինայի Սալտա պրովինցիայում տեղացել է սարդերի անձրև[9], իսկ Էլ-Ռեբոլյեդոյում (Ալիկնտե պրովինցիա, Իսպանիա)՝ գորտերի անձրև[10]։

2011 թվականի հունվարի սկզբին Շվեդիայում գիշերը երկնից թափվել է մի քանի հարյուր թռչուն, հիմականում՝ արջնագռավ և ճայակ։ Մոտավորապես նույն ժամանակ ԱՄՆ-իԱրկանզաս նահանգում երկնքից թափվել է մի քանի հազար կեռնեխ[11]։

Երևույթի բացատրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորնադո՝ երևույթի գիտական առավել հավանական բացատրությունը

Հին դարերի բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտությունը վաղուց է հրաժարվել շատ բացատրություններից, որոնք առաջարկվել են այս երևույթի հիմնավորման համար, քանի որ դրանք զուգակցված էին չափազանցություններով, ոչ հուսալի էին և չստուգված։ Այդպիսով, կենդանիների անձրևները երկար ժամանակ մնացել են առանց գիտական բացատրության, այնպես որ զարգացել են առավել անհեթեթ տեսությունները։

Մեր թվարկությունից առաջ 4-րդ դարում հույն փիլիսոփա Թեոփրաստեսը հերքել է դոդոշների անձրևի գոյության հնարավորությունը՝ բացատրեով, որ անձրև ժամանակ ոչ թե դոդոշներ են ընկնում, այլ անձրևը դոդոշներին ստիպում է դուրս գալ հողից։

16-րդ դարում Ռեհինալդ Սքոթը առաջ է քաշել ինքնագոյացման վարկածը։ Նա «հավատում էր, որ ինչ-որ արարածներ ստեղծվում են ինքնաբուխ, և նրանք ծնողների կարիք չունեն։ Օրինակ՝ (...) այդ գորտերը ոչ մի տեղից չեն գալիս։ Դրանք տեղափոխվում են անձրևի միջոցով:Այս արարածներն առաջանում են տեղատարափ անձրևից...»:

19-րդ դարում ոմանք ենթադրել են, որ ջրի գոլորշիացումից գորտնկիթները հասնում են ամպերի մոտ, որտեղ մեծանում են և տեղատարափ անձրևի ժամանակ ընկնում գետնին։

1859 թվականին Ուելսի Մաունթին-Էշ գյուղում ձկների անձրևի ականատես Ջ. Է. Գրեյը հայտարարել է, որ երևույթի առավել հավանական բացատրությունը մի դույլ ձուկ շաղ տված սպասավորներից մեկի կատակն է։

Գիտական բացատրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակառակ իր ժամանակակից գործընկերների մեծամասնության կարծիքին՝ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Մարի Ամպերը համարել է, որ կենդանիների անձրևների մասին վկայությունները ճշմարիտ են։ Ամպերը փորձել է դոդոշների անձրևը բացատրել վարկածի միջոցով, որը հետագայում ընդունվել և զարգացվել է գիտնականների կողմից։ Բնական գիտությունների ընկերության առջև Ամպերը հայտարարել է, որ դաշտերում դոդոշների մեծ խմբերով տեղաշարժի ընթացքում նրանք կարող են «գերի» ընկնել քամուն և տեղափոխվել մեծ հեռավորություններ։

Գոյություն ունի այս երևույթի գիտական մեկ այլ բացատրություն, որը կենդանիների անձրև առաջացման երևույթը կապում է տորնադոների հետ։ Համաձայն այս վարկածի՝ ջրային պտտահողմերը կարող են կենդանիներին տեղափոխել ջրային պտտահողմի դեպրեսիայի և քամու ուժի համակցման շնորհիվ։ Ինչպես ցամաքային կենդանիները, այնպես էլ ձկները կարող են բարձրացվել մակերևույթից, իսկ թռչունները քամու հոսանքի մեջ են ընկնում թռչելու ընթացքում։ Այնուհետև այդ ջրային պտտահողմերը կամ տորնադոները կենդանիներին բարձրացնում են համեմատաբար մեծ բարձրություններ։ Այդպիով՝ քամիները կարողանում են մակերևույթից կենդանիներ բարձրացնել և ստիպել նրանց ընկնել որոշակի կետերում։ Որոշ տորնադոներ և ջրային պտտահողմեր կարող են ամբողջովին ցամաքեցնել մեծ ջրամբարները, որպեսզի ստիպեն տեղի կենդանական աշխարհին ցած ընկնել կենդանիների անձրևի տեսքով։

Երբեմն գիտական որոշ բացատրություններ հերքում են ձկների անձրևի գոյությունը։ Օրինակ՝ 1861 թվականին Սինգապուրում տեղացած ձկների անձրևը ֆրանսիացի բնախույզ Ֆրանսիս Կաստելնոն բացատրել է, որ տեղատարափ անձրևը եղել է լոքոների միգրացիայի շրջանում, և որ այդ ձկներն ունակ են սողալ գետնի վրայով, որպեսզի մի ջրամբարից հասնեն մյուսը, ինչպես օձաձկները, որոնք կարող են անցնել մի քանի կիլոմետր խոնավ մարգագետիններով, կամ ինչպես գայլաձկները, որոնք բազմանում են ջրով ողողված դաշտերում։ Բացի այդ, նա նշել է, որ անձրևից անմիջապես հետո գետնի վրա ձուկ տեսած լինելու փաստը ոչ այլ ինչ է, քան պատահական, քանի որ այդ կենդանիները սովորաբար շարժվում են ցողով թրջված կամ տեղատարափ անձրևներից ու հեղեղումներից հետո թաց հողի վրայով։

Այլընտրանքային բացատրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրող Չարլզ Ֆորտը զարգացրել է ֆանտաստիկ վարկած այն մասին, որ վաղ ժամանակներում գոյություն է ունեցել օբյեկտներն ակնթարթորեն տեղափոխելու ունակ ուժ, որն այժմ դրսևորվում է միայն ձկների անձրևի տեսքով։ Ֆորտի մյուս «վարկածը» հիմնվում է աստվածային աղնյուրի՝ «Սարգաս վերին ծովի» ենթադրյալ գոյության վրա, որը ներշնչում և դուրս է նետում ցամաքային օբյեկտներ[12]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձկների անձրև ներկայացված է Հարուկի Մուրակամիի «Կաֆկան լողափին» վեպում։
  • «Վերջին մարտը» ֆիլմի էպիզոդներում ձկների և քարերի անձրև է տեղում։
  • «FlashForward» հեռուստասերիալի 1-ին սեզոնի 3-րդ սերիայում ցուցադրվում է ագռավների անձրև։
  • «Մագնոլիա» ֆիլմի ավարտին գորտերի անձրև է տեղում։
  • «Հունձ» ֆիլմի էպիզոդներից մեկում գորտերի անձրև է գալիս։
  • «Վերջին ալիք» ֆիլմի սկզբի էպիզոդներից մեկում գորտերի անձրև է տեղում։
  • «Postal 2» համակարգչային խաղի «Ուրբաթ» էպիզոդում «Հիվանդանոց գնալ» առաջադրանքը կատարելիս երկնքից կատուների անձրև է թափվում։
  • «Ֆարգո» հեռուստասերիալի 1-ին սեզոնի 6-րդ սերիայում ցուցադրվում է ձկների անձրև։
  • «Հարավային պարտեզ» մուլտսերիալի 16-րդ սեզոնի 4-րդ սերիայում ցուցադրվում է գորտերի անձրև։
  • «Տապան» հեռուստասերիալի (Իսպանիա) 2-րդ սեզոնի 1-ին սերիայում ներկայացված է ձկների անձրև։
  • «Սառա Ջեյնի արկածները» սերիալի 5-րդ սեզոնի 3-րդ և 4-րդ սերիաներում ներկայացված է ձկների անձրև։
  • «Գաղտնի նյութեր» սերիալի 2-րդ սեզոնի 14-րդ սերիայում գորտերի անձրև է տեղում։
  • «Սմեշարիկներ» մուլտսերիալի «Սրտին մոտ» սերիայում ներկայացված է դոդոշների և գորտերի անձրև։
  • «Սմեշարիկներ» մուլտսերիալի «Շռայլ երկինք» սերիան սկսվում է գորտերի անձրևով։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այդ փաստաթուղթն իբր պատկանել է պրոֆեսոր Տուլլային և իբր թարգմանվել է արքայազն դե Ռեյչելվիցի կողմից, որից հետո այն հայտնվել է Վատիկանի եգիպտական ձեռագրերի պահոցում։ Սեմյուել Ռոզենբերգը 1968 թվականին անցկացրել է հետաքննություն, որի ընթացքում պարզել է, որ Վատիկանում այդ փաստաթղթի մասին ոչինչ հայտնի չէ և որ ո՛չ Տուլլան, ո՛չ Ռեյչելվիցը Թութմոսի դարաշրջանի որակավորված մասնագետներ չեն։ Ռոզենբերգը եզրակացրել է, որ այդ պատմությունը հնարվել է՝ հիմնվելով աստվածաշնչյան մարգարե Եզեկիայի պատմությունների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Corliss, William R. Handbook of unusual natural phenomena. Random House, 1995. ISBN 0-517-60523-6. (անգլ.)
  • Dennis, Jerry. It’s raining frogs and fishes: four seasons of natural phenomena and oddities of the sky. Harper Paperbacks, 1993. ISBN 0-06-092195-1. (անգլ.)
  • Scot, Reginald. The Discoverie of Witchcraft. Dover publications, 1989. ISBN 0-486-26030-5. (անգլ.)
  • Science & Vie Junior Hors-Série 57, julio de 2004 — artículo sobre lluvias de peces. (ֆր.)
  • Marseille, Jacques; Laneyrie-Dagen, Nadeije. Les Grandes énigmes. Larousse, ISBN 2-03-505300-5, p. 222—223, «Pluie de poissons à Singapour» (ֆր.)
  • Fort, Charles H. El libro de los condenados: mil hechos malditos ignorados por la ciencia. Círculo latino, 2005. ISBN 84-96129-35-7. (իսպ.)
  • Bajkov, A.D. Do fish fall from the sky? Science, v. 109, April 22, 1949: 402.
  • Bourchier, Daniel. “It’s raining fish…no really.” Sunday Territorian, Australia, February 28, 2010.
  • Branley, Franklyn M. It's raining cats and dogs: all kinds of weather and why we have it. Illustrated by True Kelley. Boston, Houghton Mifflin, 1987. 112 p. (Juvenile)
  • Cerveny, Randall S. Freaks of the storm: from flying cows to stealing thunder, the world's strangest true weather stories. New York, Thunder's Mouth Press, c2006. 371 p.
  • Chandler, Barb. Froggy weather. Weatherwise, v. 57, Jan./Feb. 2004: 42.
  • Christian, Spencer and Antonia Felix. Can it really rain frogs?: the world's strangest weather events. New York, Wiley, 1997. 121 p. (Juvenile).
  • Corliss, William. Tornados, dark days, anomalous precipitation, and related weather phenomena: a catalog of geophysical anomalies. Glen Arm, MD: Sourcebook Project, c1983. 196 p.
  • Dennis, Jerry. It's raining frogs and fishes: four seasons of natural phenomena and oddities of the sky. New York, HarperCollins, c1992. 323 p.
  • Englebert, Phillis. The complete weather resource. Detroit, UXL, c1997-2000. 4 v.
  • “Frogs fall from the sky.” Herald Sun, Melbourne, Australia, June 8, 2005. p. 2.
  • Gray, J. E. The shower of fishes. Zoologist; a monthly journal of natural history, v. 17, 1859: 6540-41
  • Gudger, E. W. Do fish fall from the sky with rain? Scientific Monthly, v. 29, December 1929: 523-527.
  • McAtee, Waldo L. Showers of organic matter. Monthly Weather Review, v. 45, May 1917: 217-224. [1] (PDF).
  • Posey, Carl A. The living earth book of wind and weather. Pleasantville, NY, Reader's Digest Association, c1994. 224 p.
  • Waterspouts. In McGraw-Hill concise encyclopedia of science and technology. 5th edition. New York, McGraw-Hill, c2005. p. 2369-2370.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]