Jump to content

Կենդանապոլիս 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդանապոլիս 2
անգլ.՝ Zootopia 2
Երկիր ԱՄՆ[1][2]
Ժանրկինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ոստիկան ընկերների մասին ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Թվականնոյեմբերի 13, 2025, նոյեմբերի 26, 2025[3], նոյեմբերի 28, 2025 և նոյեմբերի 27, 2025[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋարեդ Բուշ և Բայրոն Հովարդ
ՊրոդյուսերԻվեթ Մերինո
Սցենարի հեղինակՋարեդ Բուշ[5]
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ԿինոընկերությունWalt Disney Animation Studios[6] և Walt Disney Pictures[7]
Տևողություն108 րոպե
Բյուջե150 000 000 $
ՆախորդԶութոպիա
 Zootopia 2 Վիքիպահեստում

«Կենդանապոլիս 2» (վերնագված է որպես Կենդանապոլիս 2 կամ Կենդանամանիա 2 տարբեր շրջաններում)[Ն 1], ոստիկան ընկերների մասին ամերիկյան կատակերգական անիմացիոն ֆիլմ, որն առաջիկայում կթողարկվի Walt Disney Anmation Studios-ի կողմից։ Այն 2016 թվականին նկարահանված Կենդանապոլիս ֆիլմի շաուրնակությունն է, որի ռեժիսորներն են Ջարեդ Բուշը և Բայրոն Հովարդը[8], սցենարի հեղինակն է Բուշը, իսկ պրոդյուսերը՝ Իվեթ Մերինոն[9]: Ջինիֆեր Գուդվինը, Ջեյսոն Բեյթմանը, Նեյթ Թորենսը և Շակիրան կրկնօրինակում են առաջին ֆիլմի իրենց դերերը, որոնց միացել են նորեկներ Կե Հյու Քուանը, Ֆորտուն Ֆեյմսթերը, Քվինտա Բրանսոնը և Ժան Ռենոն: Ֆիլմը պատմում է Ջուդի Հոփսի և Նիկ Ուայլդի մասին, որոնք հետապնդում են Կենդանապոլսի նոր և խորհրդավոր սողուն-բնակիչ Գարի Դե Սնեյքին:

Կենդանապոլիս 2-ի թողարկումը ԱՄՆ-ում նախատեսված է 2025 թվականի նոյեմբերի 26-ին։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուդին և Նիկը հայտնվում են մի խորհրդավոր սողունի հետքի վրա, որը ժամանում է Կենդանապոլիս և գլխիվայր շուռ տալիս կաթնասունների մեգապոլիսը։ Գործը բացահայտելու համար Ջուդին և Նիկը պետք է գաղտնի մեկնեն քաղաքի անսպասելի նոր մասեր։
Walt Disney Animation Studios[10]

Ձայնային դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջինիֆեր Գուդվինը հնչյունավորել է Ջուդի Հոփսին, որը Բանիբերոուի երիտասարդ լավատես և Կենդանապոլիսի Ոստիկանական Բաժանմունքի (ԿՈԲ) առաջին ճագարն է[11]
  • Ջեյսոն Բեյթմենը հնչյունավորել է Նիկ Ուայլդին՝ խորամանկ կարմիր աղվեսին և նախկին փոքր խաբեբային, որը հետագայում միանում է Կենդանապոլիսի ոստիկանական բաժանմունքին՝ որպես առաջին աղվես
  • Կե Հյու Քուանը հնչյունավորել է Գարի Դե Սնեյքին՝ շառաչող օձին, որին հետապնդում են Ջուդին և Նիքը[12]
  • Ֆորտուն Ֆեյմսթերը հնչյունավորել է Նիբլս Մեյփլսթիքին՝ Մարշ Մարքեթում ապրող կուղբին, որը հանդիպում է Ջուդիին և Նիքին
  • Շակիրան հնչյունավորել է Գազելին՝ փոփ աստղ այծին[‡ 1]
  • Քվինտա Բրանսոնը հնչյունավորել է բժիշկ Ֆազբիին՝ քվոկային, որը Ջուդիի և Նիքի գործընկեր թերապևտն է[13]
  • Ժան Ռենոը հնչյունավորել է Բուշրոնին՝ այծերի ոստիկանին[14]
  • Նեյթ Թորենսը հնչյունավորել է Բենջամին Քլոուհաուզերին՝ գեպարդին, որն աշխատում է ԿՊԴ-ում[15]
  • Մորիս ԼաՄարշը հնչյունավորել է պարոն Բիգին՝ կնաքահորը, որն արկտիկական մկների հանցագործ ղեկավարն է[14]

Ֆիլմում ներկայացված են նոր այլ կերպարներ, որոնց թվում են Քամու պարողը (արու ձի և նախկին դերասան, որը դարձել է քաղաքապետ), Լինքսլիները (հարուստ ընտանիք) և Շևրոնը (մեկ այլ այծ-ոստիկան)[16][17]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսին ռեժիսորներ Բայրոն Հովարդը և Ռիչ Մուրը բանակցություններ էին վարում Կենդանապոլիս ֆիլմի շարունակության շուրջ[18][19]։ 2023 թվականի փետրվարի 8-ին՝ առաջին եռամսյակի եկամուտների մասին զրույցի ժամանակ Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Այգերը հաստատեց, որ շարունակությունը ակտիվ մշակման փուլում է[20]։ Նույն օրը ավելի ուշ սցենարիստ Ջարեդ Բուշը հաստատեց, որ աշխատում է ֆիլմի վրա[‡ 2]։ Ջինիֆեր Գուդվինը, որը հնչյունավորում է Ջուդի Հոփսին, CinemaBlend-ին ասել է, որ կցանկանար տեսնել Ջուդիի և Նիկի դերերի փոխարինում շարունակությունում: «Ես կցանկանայի տեսնել, որ Նիկը պետք է լինի այն մեկը, ով կհամոզի Ջուդիին, որ աշխարհում արժե պայքարել»: Ջեյսոն Բեյթմանը, որը հնչյունավորում է Նիկ Ուայլդին, նույնպես CinemaBlend-ին պատմել է շարունակության իր գաղափարի մասին: «Մենք երկուսս էլ (Նիկը և Ջուդին) բոլորին ջախջախում ենք: Մաքրում ենք փողոցները։ Մենք նոր ոստիկաններ ենք, նոր ենք սկսել աշխատել այնտեղ։ Այնպես որ, չարագործնե՛ր, զգուշացե՛ք», - ասել է նա[21]։

2024 թվականի փետրվարի 7-ին Այգերը հայտարարեց ֆիլմի թողարկման ամսաթիվը և որ այն պաշտոնապես կոչվելու է Կենդանապոլիս 2[22]: Ապրիլի 15-ին Գուդվինը իր Instagram-ի էջում հաստատեց, որ սկսել է ձայնագրել Ջուդիի խոսքերը՝ բացահայտելով, որ ֆիլմը արդեն արտադրության փուլում է[11]: D23 Expo-ում՝ օգոստոսի 9-ին, հայտարարվեց, որ Կենդանապոլիս 2-ում կլինեն նաև սողուն կերպարներ, և Կե Հույ Քուանը խաղալու է Գարի անունով օձի դերը, ում հետևում են Նիկն ու Ջուդին[12]: Ցուցադրվեց մի հատված, որտեղ Նիկն ու Ջուդին Գարիին որոնում էին Մարշ Մարկետում[23]: Հաջորդ օրը Բուշը իր Twitter հաշվում հայտարարեց, որ Ֆորթուն ֆեմիսթեր-ը կմիանա ձայնային կազմին՝ հանդես գալով կուղբի ձայնով, ում անունը Նիբլս է[‡ 3]: Նույն ամսին հայտարարվեց, որ Բուշը կլինի շարունակության միակ սցենարիստն ու ռեժիսորը, իսկ Իվետ Մերինոն կլինի պրոդյուսերը: Սեպտեմբերի 19-ին Ջարեդ Բուշը դարձավ Walt Disney Animation Studios-ի նոր ստեղծագործական ղեկավար՝ փոխարինելով Ջենիֆեր Լիին, ով նշանակվել է «Սառցե սիրտ 3»-ի ռեժիսոր: Հաջորդ օրը Բուշը հաստատեց, որ Բայրոն Հովարդը՝ Կենդանապոլիս ֆիլմի բնօրինակ ռեժիսորը, վերադառնում է՝ դառնալով Կենդանապոլիս 2-ի համառեժիսորը[8]: Նոյեմբերի 8-ին D23 Բրազիլում Շակիրան հայտարարեց, որ վերադառնում է՝ կրկին հնչյունավորելու Գազելեին, ասելով, որ նա գրել է նոր երգ ֆիլմի համար, և Գազելենը կունենա նոր հագուստ: Ապրիլի 3-ին CinemaCon-ում ներկայացված տեսանյութը ցույց տվեց, որ Քուինթա Բրունսոնը կմիանա ֆիլմին՝ որպես նոր՝ Դոկտոր Ֆազբի կերպար[13]: 2025 թվականի հունիսի 13-ին՝ Անսիի Միջազգային Անիմացիոն Ֆիլմերի Փառատոնի ժամանակ հայտարարվեց, որ Ժան Ռենոն կմիանա դերասանական կազմին, իսկ Մորիս Լամարշը կկրկնի իր դերը՝ որպես պարոն Մեծ[14]: Հունիսի 16-ին հաստատվեց, որ Մայքլ Ջակինոն վերադառնում է՝ երաժշտություն գրելու համար[24]:

Ֆիլմի թիզեր պաստառը ներկայացվել է 2025 թվականի մայիսի 19-ին, իսկ թիզեր թրեյլերը՝ հաջորդ օրը՝ մայիսի 20-ին[25]։

Թողարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանապոլիս 2-ի թողարկումը նախատեսված է 2025 թվականի նոյեմբերի 26-ին ԱՄՆ-ում Walt Disney Pictures ընկերության կողմից[22]:

  1. Ապրանքանիշի հետ կապված խնդիրների պատճառով ֆիլմը կոչվել է Կենդանապոլիս 2 տարբեր տարածաշրջաններում, ինչպիսիք են՝ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իտալիան և Իսպանիան, իսկ Կենդանամանիա 2-ը՝ Գերմանիայում։ Տե՛ս Կենդանապոլիս 2 § Notes.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National Centre of Cinematography and Animated Pictures http://www.cnc.fr/web/fr/rechercher-une-oeuvre/-/visa/143822National Centre of Cinematography and Animated Pictures.
  2. Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  5. https://twitter.com/thejaredbush/status/1623455754660478978?t=49kKgWqNOVjiBXs7gqtJlg&s=19
  6. Graser M. D23 Expo: Disney Reveals Animated ‘Zootopia’ for 2016 // VarietyNew York, Los Angeles, CA: Penske Media Corp., 2013. — ISSN 0042-2738
  7. Walt Disney Studios Zootopia Press Kit
  8. 1 2 Taylor, Drew (2024 թ․ սեպտեմբերի 19). «Disney Animation Shake-Up: Jennifer Lee Out, Jared Bush in as Chief Creative Officer». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. Exeider, Agent (2024 թ․ օգոստոսի 14). «Jared Bush to be sole Director of Zootopia 2». Zootopia News Network. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «Feature Films». Walt Disney Animation Studios (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 21-ին.
  11. 1 2 Bythrow, Nick (2024 թ․ ապրիլի 16). «Zootopia 2 Voice Recording Begins As Judy Hopps Actor Shares BTS Photo». Screen Rant. Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.
  12. 1 2 Campione, Katie (2024 թ․ օգոստոսի 9). «'Zootopia 2': Ke Huy Quan Joins Cast Of Upcoming Animated Sequel». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 10-ին.
  13. 1 2 Lang, Brent (2025 թ․ ապրիլի 3). «'Zootopia 2' Hilarious CinemaCon Footage Shows Judy Hopps and Nick Wilde in Partners Therapy, Quinta Brunson Joins Voice Cast». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 3-ին.
  14. 1 2 3 Roxborough, Scott (2025 թ․ հունիսի 13). «Jared Bush Gives Sneak Peek at Disney's 'Zootopia 2' at Annecy». The Hollywood Reporter. Վերցված է 2025 թ․ հունիսի 16-ին.
  15. @thejaredbush (June 30, 2025). «Mammals of the world, that is an official wrap on Clawhauser, AKA the absolutely delightful #NateTorrence🐾❤️ #zootopia2 🐰🦊» (Թվիթ) via Թվիթթեր.
  16. Reif, Alex (2025 թ․ հուլիսի 13). «Welcome Back to Zootopia: Disney Animation Wows Annecy with Sequel Sneak Peek and Surprise Return of Ron Clements». Laughing Place. Վերցված է 2025 թ․ հուլիսի 13-ին.Կաղապար:Better source needed
  17. «Welcome Back to Zootopia: Disney Animation Wows Annecy with Sequel Sneak Peek and Surprise Return of Ron Clements».
  18. Snetiker, Marc (2016 թ․ հունիսի 2). «Zootopia directors talk sequel, TV potential». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  19. Sciretta, Peter (2016 թ․ հունիսի 6). «'Zootopia' Is Now The Second Biggest Original Movie Of All Time; Directors Talk Sequel Possibilities». /Film. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  20. D'Alessandro, Anthony (2023 թ․ փետրվարի 8). «Frozen, Toy Story & Zootopia Sequels In The Works». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 11-ին.
  21. O'Connell, Sean (2016 թ․ մարտի 7). «What Zootopia 2 Should Be About, According To The Cast». CinemaBlend. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 26-ին.
  22. 1 2 Peralta, Diego (2024 թ․ փետրվարի 7). «Zootopia 2 Sets Fall 2025 Release Date». Collider. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 7-ին.
  23. Smith, Jeremy; Meenan, Devin (2024 թ․ օգոստոսի 9). «Zootopia 2 Footage Reaction: Disney Heads To The Marsh With Ke Huy Quan As Gary The Snake (D23)». Slashfilm. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 10-ին.
  24. @HollywoodHandle (June 17, 2025). «Michael Giacchino will return as the composer for 'ZOOTOPIA 2.'» (Թվիթ). Վերցված է June 17, 2025-ին via Թվիթթեր.
  25. Lee, Abigail (2025 թ․ մայիսի 20). «'Zootopia 2' Trailer: Disney Sequel Introduces New Animals, Including Ke Huy Quan's Mysterious Snake». Variety. Վերցված է 2025 թ․ մայիսի 20-ին.
  1. Կաղապար:Cite InstagramԿաղապար:Better source needed
  2. Jared Bush [@thejaredbush] (February 8, 2023). «Fellow mammals… we've been working on something just fur you. Welcome back» (Թվիթ) via Թվիթթեր.
  3. Jared Bush [@thejaredbush] (August 10, 2024). «Fellow mammals🐰🦊… and reptiles!!! Soooo excited to officially announce the return of Ginny Goodwin and Jason Bateman as Judy and Nick, and overjoyed to welcome the incredible Ke Huy Quan as Gary🐍, and the absolutely hilarious Fortune Feimster as Nibbles🦫. We have a bajillion other characters, so many more announcements to come in the next months! See you all at the D23 Zootopia Panel!» (Թվիթ) via Թվիթթեր.
Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "‡", but no corresponding <references group="‡"/> tag was found