Կենաց դար (նախաձեռնություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Կենաց դար» (անգլ.՝ Living Century), նախաձեռնություն, որը հնարավորություն է ընձեռում տնկել ծառեր՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի[1]։

Գործունեություն, նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաձեռնության շնորհիվ Հայաստանի հյուսիսում տնկվելու են 10 անտառներ, որոնք կխորհրդանշեն Եղեռնի ժամանակ հալածված Արևմտյան Հայաստանի համայնքները՝

«Էյ Թի Փի»Հայաստանի և Արցախի հազարավոր վայրերում տնկել է շուրջ 4․7 միլիոն ծառ, այդ թվում Պատմական Հայաստանի համայնքների անունները կրող Նոր Խարբերդ, Մուսա Լեռ և Զեյթուն համայնքներում։ Նախաձեռնության շրջանակում մինչև 2015 թվականի ավարտ տնկվելու են շուրջ 300.000 ծառ, և ևս 250.000 ծառ կծառայեն անտառվերականգնման նպատակներով։

«Կենաց դար» նախաձեռնության տասն անտառտնկման տեղամասերը ներկայացնում են Պատմական Հայաստանի շրջանները և ընդգրկում են ներկայիս Հայաստանի Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերը։ Այս տարածքներում «Էյ Թի Փի»-ն տնկումներ իրականացրել է 2004 թվականից[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]