Կենայ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենայ
Kenai River Alaska.jpg
Կենայը նույնանուն սարի ֆոնին
Բնութագիր
Երկարություն 132
Ավազանի մակերես 5210 կմ²
Ջրի ծախս 168
Ջրահոսք
Ակունք Կենայ լիճ
Գետաբերան Թափվում է Կուքի ծովածոց
 · Գետաբերանի տեղակայում Կուկի ծովածոց
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքեր Russian River
Ջրի մարմիններ Kenai Lake
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկրամաս Ալյասկա

Կենայ (անգլ. Kenai), գետ ԱՄՆ-ում, Ալյասկայում, Կենայ թերակղզու վրա։ Սկիզբ է առնում Կենայ լճից և հոսում է Կենայ[1] լեռնաշղթայի հովտում։ Գետի երկարությունը 132 կմ, ջրային ավազանի մակերեսը՝ 5210 կմ²[2], թափվում է Խաղաղ օվկիանոսի Կուքի ծովածոց։ Հիմնական վտակներն են Կենայ սարի սառցե ծածկույթի հալչած ջրերը և առվակները։ Կենայ գետը Ալյասկայում համարվում է ամենահանրաճանաչ վայրը սպորտային ձկնորսության համար։ Տարին երկու անգամ ձվադրման և բազմացման համար ծովածոց են մտնում բազմաթիվ սաղմոնաձկներ։ Սապատաձկները գալիս են այստեղ ձվադրման երկու տարին մեկ անգամ։ Կենայը ձկներով ամենահարուստ գետը չէ, սակայն հայտնի է իր անհավանական մեծ չափսերի ձկներով, որը և գրավում է շատ ձկնորսների, որոնք ուզում են ռեկորդներ սահմանել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստեր Կենայ գետի մասին