Jump to content

Կեյկո Կիտագավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեյկո Կիտագավա
ճապ.՝ 北川景子
Կեյկո Կիտագավան Տոկիոյի միջազգայինի կինոփառատոնում, 2015 թվական
Հասակը160
Ծնվել է1986 թվական օգոստոսի 22
ԾննդավայրԿոբե, Ճապոնիա
ԿրթությունՄեյձի համալսարան
ՔաղաքացիությունՃապոնիա Ճապոնիա
Ազգությունճապոնուհի
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Ակտիվ շրջան2003 - այժմ
Ընտրանի«Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ», «Դրախտային համբույր»
Ամուսին(ներ)Դայգո
Պարգևներ և մրցանակներ
official.stardust.co.jp/keiko/

Կեյկո Կիտագավա (ճապ.՝ 北川景子, անգլ.՝ Keiko Kitagawa, օգոստոսի 22, 1986(1986-08-22), Կոբե, Ճապոնիա), ճապոնացի դերասանուհի և նախկին մոդել։ Նա եղել է ճապոնական «Seventeen» ամսագրի էքսկլյուզիվ մոդելը 2003 թվականի վերջից մինչև 2006 թվականին կեսերը։ Նրա առաջին դերը եղել է Սեյլոր Մարսի դերը «Հավերժ գեղեցիկ Սեյլոր Մուն» («Pretty Guardian Sailor Moon», 2003-2004) սերիալում, իսկ «Mamiya Kyodai» ֆիլմում դերից հետո նա թողնում է մոդելի աշխատանքը, որպեսզի կենտրոնանա դերասանական գործունեությունում։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» (2006) և «Գեղեցիկ կոստյում» (2008), գլխավոր դերեր է խաղացել «Ցախավել աղջիկը» (2007), «Գեղեցիկ լողազգեստ» (2008), «Զանգը հնչում է» (2009), «Լեդի Սայգո» (2011)[1] և «Ակումու Չան» (2012) հեռուստատեսային դրամաներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեյկո Կիտագավան ծնվել է 1986 թվականի օգոստոսի 22-ին Կոբե քաղաքում, Ճապոնիա։ Նա ունի կրտսեր եղբայր[2]։ Նա մեծացել է Կոբեում և 1995 թվականին այնտեղ տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում կորցրել է բազմաթիվ ընկերներ[3]։ Մանուկ ժամանակ նա ցանկանում էր բժիշկ դառնալ, սակայն ավագ դպրոց հաճախելու ժամանակ նա երկմտանքի մեջ է ընկնում, կարո՞ղ է հասնել իր նպատակին, թե չէ և ի՞նչ պետք է անի ապագայում[4]։ Այդ ժամանակ մոդելային գործակալությունների տաղանդների մրցույթ է կազմակերպում և Կեյկոն որոշում է փորձել ուժերը զվարճանքների աշխարհում։ Սկզբնապես նրա ծնողները դեմ էի, սակայն տալիս են իրենց համաձայնությունը երկու պայմանով. նա թողնում է այդ գաղափարը մեկ տարվա ընթացքում հաջողություններ չունենալու դեպքում և, որ նա ուումը և համալսարանում կրթությունը դնում է առաջին տեղում[5]։ Նա պահպանում է խոստման երկրորդ մասը և ավարտում է Տոկիոյի Մեյդզի համալսարանը 2009 թվականի մարտին[6]։

Մեկ տարի ժամկետը նրա համար խնդիր չի դառնում։ Գործակալությունում աշխատանքի անցնելուց մոտավորապես մեկ շաբաթ անց նա ընտրվում է որպես մոդել և դերասանուհի[7]։ 2003 թվականին նա ընտրվում է որպես «Miss Seventeen 2003»[8], որը նրան մոդելի աշխատանք է բերում ճապոնական «Seventeen» ամսագրում, մինչ 2006 թվականի սեպտեմբերը, երբ նա լքում է ամսագիրը[9]։ Աշխատանքի վերջին շրջաններում նա ուներ իր սեփական գործունեությունը՝ «Keiko's Beauty Honey»[10]։

Որպես դերասանուհի նա ստանում է Սեյլոր Մարսի դերը «Հավերժ գեղեցիկ Սեյլոր Մուն» կենդանի հեռուստասերիալում, որտեղից էլ սկսվում է նրա դերասանական կարիերան։ Նրա առաջին նշանակալից դերը կինոյում լինում է «Mamiya Kyōdai» ֆիլմում և, որպես ռեժիսոր Յոշիմիցու Մորիտաի ազդեցության արդյունք, նա որոշում է կենտրոնանալ դերասանական, այլ ոչ թե մոդելային գործունեության վրա[7]։ Նա ուշադրությունը կենտրոնացնում է կինոնկարներում և առաջատար դերեր է խաղում «Բալե կարկանդակ» («Cherry Pie») և «Թանկագին ընկերներ» («Dear Friends») ֆիլմերում[10]։ 2007 թվականի վերջին նա խաղում է իր առաջին գլխավոր դերը հեռուստատեսային դորամայում՝ «Ցախավել աղջիկը» («Mop Girl»)[10]։ 2008 թվականին նա ստանում է գլխավոր հերոսուհու դերը «Fuji Television»-ի ամառային եթերաշրջանի «Գեղեցիկ լողազգեստ» դորամայում։

Երբ նա սկսում է աշխատել որպես մոդել և դերասանուհի, նա տեղափոխվում է Տոկիո և ապրում է այնտեղ մինչ այժմ։ Կեյկոն ճանապարհորդել է Կալիֆորնիայում, «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» ֆիլմի նկարահանումների ժամանակ և մի քանի ամսով վերադառնում է այնտեղ 2006 թվականի սկզբին՝ անգլերեն լեզվի ուսուցման նպատակով[11]։ Այդ ընթացքում նա բլոգ է բացում, որը շարունակվում էր մինչև 2007 թվականի հունիսը։ Բլոգը փակվում է 2007 թվականի հուլիսին[12]։ 2007 թվականի մայիսից մինչ դեկտեմբեր նա «Keytan Hakusho» կեղծանվան տակ հոդվածներ է գրում ճապոնական «Weekly The Television» հեռուստատեսային շաբաթաթերթի համար[10]։ «Kii-tan»-ը նրա մականունն էր նախնական դպրոցում[13], իսկ «Hakusho» նշանակում է «սպիտակ թուղթ»։ Նա նոր բլոգ է սկսում 2008 թվականի մայիսին, նախքան «Գեղեցիկ լողազգեստ» դորամայում իր դերակատարումը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իրեն նկարագրում է որպես տնակյաց մարդ և սիրում է դիտել DVD, լսել երաժշտություն, կարդալ գրքեր և այլն։ Երբ նրան հացնում են, թե ինչ է նա պատրաստվում անել, եթե աշխարհը հաջորդ օրը կործանվի, Կեյկոն պատասխանում է. «Գրքեր կարդալ»[7]։ Նա նաև սիրում է լողալ, մանավանդ՝ թիկնալող[3]։ Կեյկոն տանն ունի կատու (տղա)՝ Ջիլլ անունով[14]։

Այժմ նա աշխատում է «Stardust Promotion» գործակալությունում[10]։

2016 թվականի հունվարի 11-ին Կեյկոն ամուսնանում է ճապոնացի երգիչ և դերասան Դայգոի (Դայգո Նաիտո ճապ.՝ 内藤大湖 ծնված 1978 թվականի ապրիլի 8) հետ[15]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2006 Mamiya kyodai Յումի Հոմմա երկրորդական դեր
2006 Մթության ռոմանս Romance of Darkness Ռիկի Միդզուտի գլխավոր դեր
2006 Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ The Fast and the Furious: Tokyo Drift Ռեյկո երկրորդական դեր
2006 Բալե կարկանդակ Cherry Pie Կիյոհարա Գլխավոր դեր
2007 Թանկագին ընկերներ Dear Friends Ռինա Գլխավոր դեր
2007 Sono Toki ha Kare ni Yoroshiku Մոմոկա Կացուրագի երկրորդական դեր
2007 Հարավային սահման Southbound Յոկո Ուեհարա երկրորդական դեր
2007 Տաք կղզի Heat Island Նաո երկրորդական դեր
2008 Գեղեցիկ կոստյում Handsome Suit Հիրոկո Հոսինո Գլխավոր դեր
2009 Օրիոնն ամառային արևադարձին Orion in Midsummer Սիցուկո/Իդզումի Կրկնակի գլխավոր դեր
2009 Ես կվճարեմ I’ll Pay լրագրողուհի կամեո
2010 Ծաղիկներից հետո After the Flowers Իտո Գլխավոր դեր
2010 Վերելակ դեպի կառափնարան Elevator to the Gallows Միկայո Մացումիտո Գլխավոր դերերից մեկը
2010 Շողշողում Matataki Իդզումի Գլխավոր դեր
2011 Դրախտային համբույր Paradise Kiss Յուկարի Հայասակա Գլխավոր դեր
2013 Գաղտնիքները կբացայտենք ընթրիքից հետո Nazotoki wa Dinner no Ato de Ռեյկո Հոսյո Գլխավոր դեր
2013 Սենյակի հարևանուհիներ Roommate Հարումի Հագիվարա Գլխավոր դեր
2014 Ցանկանում եմ քեզ գրկել Dakishimetai Ցուկասա Գլխավոր դեր
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Ընկերություն Դեր Ծանոթագրություն
2003 Հավերժ գեղեցիկ Սեյլոր Մուն Pretty Guardian Sailor Moon CBS/TBS Սեյլոր Մարս/Ռեյ Հինո Գլխավոր դերերից մեկը, կենդանի գործողություն, նկարահանված «Sailor Moon» մանգայի և անիմեի հիման վրա
2007 Ցախավել աղջիկը Mop Girl TV Asahi Մոմոկո Հասեգավա Գլխավոր դեր
2008 Գեղեցիկ լողազգեստ Homeroom on the Beachside Fuji TV Վակաբա Էնոկիդո Գլխավոր դեր
2009 Զանգը հնչում է Buzzer Beat Fuji TV Ռիկո Սիրակավա Գլխավոր դեր
2010 Լուսնի սիրահարները Moon Lovers Fuji TV Յուդզուկի Օնուկի Գլխավոր դեր
2011 Լեդի Սայգո LADY~Saigo no Hanzai Profile~ TBS Կադզուկի Սյոկո Գլխավոր դեր
2011 Գաղտնիքները կբացայտենք ընթրիքից հետո Nazotoki wa Dinner no Ato de Fuji TV Ռեյկո Հոսյո Գլխավոր դեր
2012 Ակումու Չան Akumu-chan NTV Այամի Մուտոու Գլխավոր դեր

Հեռուստատեսային ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Ընկերություն Դեր Ծանոթագրություն
2010 Պենի տնային տնտեսուհի Hostess with a Pen MBS/TBS Ռիե Սայտո Գլխավոր դեր, հիմնված է Ռիե Սայտոյի մասին իրական պատմության վրա
2011 Գաղտնիքները կբացայտենք ընթրիքից հետո. Հատուկ Nazotoki wa Dinner no Ato de: Special Fuji TV Ռեյկո Հոսյո Գլխավոր դեր
2011 Kono Sekai no Katasumi ni NTV Սուդզու Գլխավոր դեր
2012 Նվիրված խոհարարական գրքին Преданный поваренной книге TV Asahi Միո Տակադա Գլխավոր դեր

Озвученные фильмы

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2012 Կախարդական տուն ծառի վրա Magic Tree House Ջեք Գլխավոր դեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «出演者». www.tbs.co.jp. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. Kitagawa, Keiko (2006 թ․ փետրվարի 26). «初メキシコ». Կաղապար:Nihongo2Blog♪Blog♪Blog♪ (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Kitagawa, Keiko (2007). 北川景子写真集 Dear Friends (Japanese). Kadokawa Media House. ISBN 978-4-04-894906-4.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Kitagawa, Keiko (2006 թ․ փետրվարի 28). «Ms. ティッシュー». Կաղապար:Nihongo2Blog♪Blog♪Blog♪ (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Wakayama, Aya. «Six Elements of Woman». J Nude. Asahi Shimbun. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 19-ին.
  6. 北川景子、卒業は家族と事務所のおかげ. Daily Sports Online (Japanese). 2009 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 Hidaka, Ikuko (2008 թ․ հուլիսի 4). «Keiko Kitagawa». Nikkei Entertainment! (Japanese). Nikkei BP Sha. էջեր 20–23.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Cast & Staff». Cherry Pie website. Cinemusica. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 21-ին.
  9. Kitagawa, Keiko (2006 թ․ սեպտեմբերի 15). «SEVENTEEN 卒業». Կաղապար:Nihongo2Blog♪Blog♪Blog♪ (Japanese). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «Keiko's Blog». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
  11. Kitagawa, Keiko (2006). Stylish Street Book ハリウッドへ行っちゃった! (Japanese). SDP. ISBN 4-903620-01-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. The blog was the source for a lot of the information in this article, and the links now reference the copy on the Wayback Machine.
  13. Kitagawa, Keiko (2006 թ․ դեկտեմբերի 13). «Should I cry? Should I die? Or go crazy and then fly-». Կաղապար:Nihongo2Blog♪Blog♪Blog♪. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 29-ին.
  14. Kitagawa, Keiko (2007 թ․ հոկտեմբերի 19). «Keytan Hakusho 19». Weekly the Television (Japanese). Kadokawa. էջ 90.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. 北川, 景子 (2016 թ․ հունվարի 11). «ご報告» (Japanese). Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեյկո Կիտագավա» հոդվածին։