Կեղև (Marvel Comics)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեղև
Հրատարակման պատմություն
ԱշխարհMarvel Universe
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Paige Elisabeth Guthrie
Տեսակմուտանտ
ԾննդավայրՔամբերլենդ շրջան
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Զբաղմունքսուպերհերոս, ուսանող և ագարակապան
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Իքս կորպուս և Generation X?

Կեղև (անգլ.՝ Husk), իրական անուն՝ Փեյջ Էլիզաբեթ Գաթրի (Paige Elisabeth Guthrie), Marvel Comics-ի կերպար, Իքս մարդկանց թիմի սուպերհերոսուհի։

Որպես մուտանտ՝ Կեղևը կարող է գցել իր մաշկը կամ «կեղևը»՝ մերկացնելով նրա տակ տարբեր բաղադրության վերնամաշկ։ Նա հաճախ իր մաշկը դարձնում է քարե կամ մետաղե, բայց կարող է նաև փոխարինել այն ցանկացած այլ նյութով։

Կեղևը մեծացել է հանքափորների ընտանիքում՝ Կենտուկիում և հանդիսանում է Իքս մարդկանց անդամ՝ Թնդանոթային ռմբագնդի կրտսեր քույրը։ Ի տարբերություն իր եղբոր՝ Կեղևը ամաչկոտ է և ընդունվում է որպես «Պարզաբարո» (Ջուբիլին նրան հաճախ կոչում էր «պարզամիտ»)։ 1990-ական թվականներին եղել է պատանի մուտանտների թիմի անդամ, որը կոչվում էր՝ Իքս սերունդ, որտեղ նա կայացավ որպես սուպերհերոսուհի, իսկ հետո միացավ Իքս մարդկանց թիմին։

Կեղևին ստեղծել են Ֆաբիան Նիկիեզի և Թոնի Դանիելի հետ (սակայն Քրիս Քլերմոնտը և Ջեքսոն Հայկեն ավելի վաղ ներկայացրել են նրան որպես առանց ունակությունների մուտանտ), իսկ Իքս սերնդի ստեղծողերը՝ Սքոթ Լոբդելը և Քրիս Բաչալոն, բնութագրել են նրա բնավորությունը և ունակությունները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ ավագ եղբայրը՝ Փեյջ Սեմը, ցուցադրեց իրեն որպես մուտանտ և միացավ Նոր մուտանտներին, Փեյջը փորձեց շատ գործեր անել, որպեսզի պարզի, թե իսկապես ինքն էլ է մուտանտ հանդիսանում, բայց հիասթափվել է բազմաթիվ անհաջողություններից հետո։ Վերջապես, Փեյջը պարզում է իր ուժերը, բայց իր բնույթը գաղտնի է պահում այնքան, մինչև Սեմը և Իքս ուժ թիմի նրա կոլեգայի ֆերմա այցելելը։ Նրանց առևանգում են Ֆենրիս երկվորյակները, որոնք մասնակցում էին երիտասարդ մուտանտների առևանգման մրցույթում։ Իքս ուժը միացավ Նոր ռազմիկների հետ, որի անդամներից՝ Հրե աստղի առևանգվելը և միասին նրանք պայքարում են մրցույթի կազմակերպիչ Խաղային վարպետի հետ։ Փեյջը գաղտնի հետևում է նրանց և դիմակայում է չարագործին՝ նրան հաղթելով։

Շուտով՝ այն բանից հետո, երբ Փեյջը առևանգվում է Ֆալանգայից եկած այլմոլորակայինների կողմից, որոնք ձգտում էին պարզել, թե ինչպես ասիմիլացնել մուտանտներին։ Փեյջը և այլ առևանգվածները փրկվում են Իքս մարդկանց հատուկ թիմի շնորհիվ, ինչից հետո նա դառնում է Իքս սերնդի անդամ, մուտանտների խմբի, որոնք ընդունվում են Քսավյե դպրոցի Մասաչուսեթսյան մասնաճյուղ։ Իր ժամանակներում Փեյջը սովորում էր, որպեսզի դառնա ավելի լավ սուպերհերոս, քան Սեմը։ Նաև նա ուներ ռոմանտիկ հարաբերությունների թիմակից՝ Պալատի հետ։ Այն բանից հետո, երբ դպրոցը փակվում է, Փեյջը անդամագրվում է իր նախկին տնօրեն Բանշիի ռազմական Իքս կորպուսում։ Դրանից հետո թիմը ապասարվում է, Փեյջը ընդունվում է Քսավյե համալսարան։ Էկոլոգիական խնդիրների նրա հետաքրքրությունը հանգեցրեց նրան, որ նա բացահայտեց «Ուորթինգթոն Էնթրպրայզես» ընկերության կաշառակերությունը, այդ ընկերությունը պատկանում էր Իքս մարդկանց անդամ Հրեշտակապետին։ Հետազոտության ժամանակ նա հանդիպեց դոմինացված տեսակի Հրեշտակապետին, և քիչ էր մնում՝ մահանար։ Հրեշտակապետը փրկում է նրան իր բուժող ունակությամբ, ինչից հետո էլ նրանց մեջ առաջացան ռոմանտիկ հարաբերություններ։

Վերջնականապես ընդունվելով Իքս մարդկանց շարքերը, Փեյջը օգնում է Հրեշտակապետին գլոբալ լուսավորական ծրագրի՝ «Առանց սահմանների մուտանտներ» ստեղծման մեջ։ Գտնվելով Զանզիբարում, նրանք ընկնում են Դժոխային կրակների ակումբի փորձության մեջ, որոնք փորձում էին անկայունացնել երկրի վիճակը, օգտագործելով հետախույզներին։ Երկրի նախագահի հետ, որը եղել է Ասկարիի գաղտնի հերոս, նաև Ջենոշիի օգնական ուժերից, հերոսներին հաջողվում է բռնակալներին հակահարված տալ։

Ուժեր և ունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղևը՝ մետամորֆ է, որը կարողանում է փոփոխվել, գցելով իր մարմնի վերին շերտը։ Գործնականորեն կարող է վերածվել ցանկացած օբյեկտի, որի քաշը փոքր կամ փհավասար է նրա մարմնին։ Եթե օբյեկտը փոքր է, «ավելորդ» զանգվածը ընկնում է որևէ զուգահեռ տարածություն, իսկ երբ Կեղևը վերածվում է «հենց իրեն», այդ մասսան վերադառնում է։ Սովորաբար Կեղևը նախընտրում է իր մարդկային կարգավիճակը, բայց կազմված լինելով այլ նյութից, օրինակ՝ մետաղից կամ քարից։ Դրանով իսկ նրան են փոխանցվում այդ նյութերի հատկությունները, օրինակ՝ մեծանում է ուժը, քչանում է խոցելիությունը։ Վերափոխված վիճակում ստացած բոլոր վնասվածքները մնում են, երբ Կեղևը ստանում է իր իրական կերպարանքը։

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքս դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իքս դարաշրջան իրականության մեջ Փեյջը փախչում է մուտանտների որսորդներից՝ սպանելով նրանցից շատերին։ Հետո հանդիպում է իր եղբորը՝ Սեմին և նրանք երկուսն էլ հասկանում են, որ նրանց ընտանիքը սպանվել է որսորդների կողմից։ Նա երդվում է վրեժխնդիր լինել մարդկանցից, որոնք դա արել են[1]։

Իքս մուտանտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյջը հանդիսանում է Դիակապուտների անդամ և միշտ կռվում է իր եղբոր՝ Թնդանոթային ռմբագնդի հետ։ Նա ցուցադրվում է բավականին ծաղրանկարային վիճակում և վերջին անգամ հայտնվում է, երբ փորձում է դուրս գալ գաղտնի բարերաների խմբից[2]։

Ultimate Կեղև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տիեզերքում Կեղևը առաջին անգամ հայտնվում է «Ultimate Comics: X-Men» կոմիքսների սյուժեում։ Փեյջին պահում էին պետական ճամբարում, որտեղ լվանում են նրա ուղեղը այն բանով, որ նա պետք է սպանի մուտանտներին։ Իր ունակությունների շնորհիվ, նա փոխչում է և թաքնվում Նիկ Ֆյուրիի գաղտնի ապաստարանում[3]։ Քիթի Փրայդի կազմակերպության հետ՝ Մուտանտների պայքարը անունով, Փեյջը մասնակցություն է ունենում մուտանտներին ճամբարից ազատագրելու և Նեբրովթների դեմ պայքարելու գործում՝ Սառույց-Մարդու հետ։ Սակայն Ուիլյամ Սթրայքերի նկատմամբ տարած հաղթանակից հետո, Կեղևը փորձում է սպանել մուտանտներին ռմբի օգնությամբ, նրան ձերբակալում են և բժիշկները պարզում են, թե ինչ են արել նրա հետ ճամբարում։ Շուտով Փեյջին բուժում են, և նա հասնում է Ուտոպիա, որտեղ Բոբի Դրեյքը ներում է նրան դավճանության համար։ Բայց Փեյջի ընտանիքի անդամների սպանությունից հետո մի քանի մուտանտների հետ անցնում է Քիթիի հակառակորդի՝ Նոմի Բլումի (Ալիք) կողմը և համոզում է Բոբիին գնալ իր հետ։

Կոմիքսներից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իքս մարդիկ 2» ֆիլմում Փեյջի անունը հայտնվում է Ուիլյամ Սթրայքերի համակարգչում, եղբոր՝ Սեմյուել Գաթրիի անվան հետ։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իքս սերունդ» ֆիլմում Փեյջը փոխարինվում է գերուժեղ շիկահեր՝ Բաֆիով, որովհետև Փեյջի ունակությունները շատ թանկ արժեն և դժվար են էկրանին ցուցադրելու համար։
  • «Իքս մարդիկ» մուլտսերիալի մեկ էպիզոդում Փեյջը հանդես է գալիս որպես Սեմ Գաթրիի (Թնդանոթային ռմբագնդի) քույրը, բայց ինքը ոչ մի սուպերունակություն չի դրսևորում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Age of X: Alpha
  2. Mutant X #26-27 (December 1818)
  3. Ultimate Comics: X-Men #16

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]